HERE AND BEYOND
MoneyGram
Մամուլի կենտրոն

MoneyGram դրամական փոխանցումների համակարգը սպասարկման կետեր ունի աշխարհի 198 երկրում, որոնց թիվն անցնում է 321,000-ը: Ձեզ մոտ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և փոխանցվող գումարը` Դուք հեշտությամբ, մի քանի րոպեների ընթացքում, կարող եք գումար փոխանցել գրեթե ցանկացած երկիր: Փոխանցումն իրականացվում է արագ և անվտանգ: Փոխանցման հասցեատերը մի քանի րոպե հետո արդեն կարող է տնօրինել փոխանցված գումարը:

 

Փոխանցումները կատարվում են միայն ԱՄՆ դոլարով, իսկ վճարումները ԱՄՆ դոլարով և եվրոյով:

Փոխանցումների առավելագույն ժամանակը կազմում է տասնհինգ րոպե:

1 փոխանցման առավելագույն սահմանաչափն է 9999.9 ԱՄՆ դոլար:

MoneyGram համակարգով փոխանցված գումարի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և փոխանցման ստուգիչ կոդը (ունիկալ համարը):

Ստացող կողմը կարող է փոխանցված գումարը ստանալ փոխանցման օրվանից սկսած 90 օրացուցային օրվա ընթացքում: Եթե ստացող կողմը նշված ժամկետում չի դիմում համապատասխան սպասարկման կետին գումարի ստացման համար, գումարի վերաբերյալ տեղեկատվությունը MoneyGram համակարգի բազայում արխիվացվում է, և գումարի ստացման կամ փոխանցողի կողմից գումարի հետկանչման համար անհրաժեշտ է դիմել MoneyGram համակարգի կոնտակտային կենտրոն: Եթե գումարի փոխանցման օրվանից անցել է 5 տարի, տվյալ գումարն այլևս ստացման ենթակա չէ:

 

Միջնորդավճարը գանձվում է փոխանցողից` ՀՀ դրամով` փոխանցման պահին գործող ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքով: Հաշվետեր հանդիսացող հաճախորդ գումարի ստացողից լրացուցիչ միջնորդավճարներ չեն գանձվում: Հաշվետեր չհանդիսացող հաճախորդների պարագայում կիրառվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ ստանդարտ սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար սակագներով սահմանված չափով միջնորդավճար։

 

MoneyGram դրամական փոխանցումների համակարգի սակագները.


Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: