HERE AND BEYOND
Լիզինգ
Մամուլի կենտրոն



Ձեզ հարկավո՞ր է ֆինանսավորում հիմնական միջոցներ ձեռք բերելու համար:

Եթե Դուք ցանկանում եք համալրել Ձեր կազմակերպության հիմնական միջոցները տրանսպորտային միջոցներով, ժամանակակից սարքավորումներով կամ վերազինել նորագույն հզոր տեխնիկայով, ապա մենք կարող ենք աջակցել ֆինանսավորման հարցում` առաջարկելով Ամերիաբանկի ֆինանսական վարձակալության /լիզինգի/ ծառայությունը: Այն Ձեզ հնարավորություն կընձեռի արդյունավետ ձևով համալրել և վերազինել Ձեր հիմնական միջոցները` առանց անշարժ գույքի կամ որևէ սեփականության գրավադրման:

 

 

 

Լիզինգն իրենից ներկայացնում է գույքի ձեռքբերում լիզինգային պայմանագրով նախատեսված որոշակի վճարի դիմաց: Որոշակի պայմաններով և ժամկետով վերջինս փոխանցվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` լիզինգը ստացողի կողմից գույքի գնման իրավունքով:

Ամերիաբանկը լիզինգային ծառայություն է առաջարկում բոլոր տիպի արտադրական կազմակերպություններին, որոնք նվազագույնը 12 ամիս ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում և առևտրի ու ծառայության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք նվազագույնը 6 ամիս ունեն ՀՀ տարածքում գործող բիզնես և կարիք ունեն հիմնական միջոցների ֆինանսավորման:

 

Ամերիաբանկի կողմից առաջարկվող լիզինգային ծառայության միջոցով կարող է ֆինանսավորվել ամենատարբեր հիմնական միջոցների ձեռքբերումը.

• արդյունաբերական սարքավորումներ,
• բժշկական սարքավորումներ,
• առևտրի և ծառայության ոլորտում օգտագործվող սարքավորումներ,
• էներգետիկայի և կապի ծառայության ոլորտի սարքավորումներ,
• գյուղատնտեսական սարքավորումներ,
• տրանսպորտային միջոցներ,
• շինարարական տեխնիկա,
• անշարժ գույք:

 

 

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: