Ֆիզիկական անձ հաճախորդների համար

UNISTREAM

Unistream արագ դրամական փոխանցումների համակարգը ֆիզիկական անձանց միջև դրամական փոխանցումների համակարգ է: Այն ունի սպասարկման լայն ցանց աշխարհի շուրջ 100 երկրում (այդ թվում՝ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և արտասահմանյան այլ երկրներ), որտեղ գործում է ավելի քան 300,000 սպասարկման կետ։ Փոխանցումները և վճարումները կարող են կատարվել ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և ԵՎՐՈ-ով:

Փոխանցումը հնարավոր է կատարել.

* հասցեով (կոնկրետ նշվում է ստացող բանկը)

* անհասցե (նշվում է միայն ստացող երկիրը):

Unistream համակարգով փոխանցումը հնարավոր է ստանալ այն կատարելուց առավելագույնը 10 րոպե անց: Փոխանցման միջնորդավճարը կախված է փոխանցվող գումարի չափից և ուղղությունից:

Ստացող կողմը կարող է փոխանցված գումարը ստանալ փոխանցման օրվանից սկսած 180 օրացուցային օրվա ընթացքում: Եթե ստացող կողմը նշված ժամկետում չի դիմում համապատասխան սպասարկման կետ գումարի ստացման համար և գումարը չի ստանում, ապա այդ ժամկետից հետո փոխանցված գումարը կարող է ստանալ միայն տվյալ գումարը փոխանցողը 3 տարվա ընթացքում: Նշված 3 տարի ժամկետի ավարտից հետո գումարը ստացման ենթակա չէ:

Unistream համակարգով փոխանցված գումարի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, փոխանցման ստուգիչ կոդը (ունիկալ համարը), փոխանցման գումարի չափն ու արժույթը:

Ամերիաբանկ ՓԲԸ-ում Unistream համակարգով 1 փոխանցման առավելագույն սահմանաչափն է 900,000 ՌԴ ռուբլի և համարժեք ԱՄՆ դոլար և/կամ ԵՎՐՈ:

Unistream համակարգով փոխանցման չեղյալացման/ետ կանչման դեպքում փոխանցման դիմաց վճարված միջնորդավճարը ետ չի վերադարձվում:

 

Cash to card ծառայություն

Unistream վճարային համակարգի միջոցով ստացվող փոխանցումների համար  գործում է Cash to card ծառայությունը, որը հնարավորություն է տալիս 

  • Անվճար ստանալ փոխանցվող գումարն անմիջապես Ամերիաբանկի Ձեր քարտին՝ առանց բանկ այցելելու
  • Անվճար ստանալ SMS հաղորդագրություն փոխանցման վերաբերյալ` նախապես ակտիվացնելով SMS ծառայությունը
  • Կանխիկացնել Ձեր գումարը Ամերիաբանկի բանկոմատներից

Այսուհետ Unistream համակարգի միջոցով փոխանցումներ ստանալն ավելի արագ է և հարմար:

Ստացված գումարը փոխարկվում է ՀՀ դրամի հաշվառման պահին բանկում գործող տվյալ արտարժույթի առքի փոխարժեքով: 

*Միջնորդավճար գանձվում է միայն կանխիկացման դեպքում՝ համաձայն Ձեր քարտի սպասարկման սակագների:

 






Թարմացված է առ 04.09.2017 թ., 13:07

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2018. All rights reserved.