Կորպորատիվ հաճախորդների համար
Ձեռքբերումներ և միաձուլումներ
Մեր ծառայությունները կօգնեն իրագործել Ձեր նպատակները միաձուլումների և ձեռքբերումների ցանկացած գործարքում` ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան, ինչպես փակ (մասնավոր), այնպես էլ բաց (ցուցակված) ընկերությունների մասնակցությամբ: Ծառայությունները ներառում են գործարքի օբյեկտի ընտրությունից, վերլուծություններից սկսած մինչև գործարքի կառավարման ծառայություններ և նպատակ ունեն նախանշված գործարքից Ձեզ համար ապահովել առավելագույն օգուտ:
Հիմնականում միաձուլման և ձեռքբերման գործարքները հետապնդում են հետևյալ նպատակները`
-
եզակի ակտիվներին և տեխնոլոգիաներին արագ հասանելիության ապահովում,
-
արագ մուտք նոր շուկաներ, նոր հաճախորդների ներգրավում և ծառայությունների շրջանակի ընդլայնում,
-
մատակարարների կամ գնորդների նկատմամբ վերահսկողության ձեռքբերում,
-
շուկայի մասնաբաժնի և ընկերության կապիտալիզացիայի մեծացում,
-
գործունեության արդյունավետության բարելավում` եկամտի և ծախսերի մասով` սիներգետիկ էֆֆեկտի հաշվին,
-
բիզնեսի օպտիմիզացիա ոչ եկամտաբեր ակտիվների և գործառնությունների օտարման հաշվին
-
Ռազմավարական մարտահրավերների հաղթահարում (վերակազմակերպում, սնանկություն, կլանում և այլն):
Եթե ցանկանում եք ձեռք բերել բիզնես Հայաստանում կամ արդեն կատարել եք ներդրումներ Հայաստանում գործող ընկերությունում և արդեն պատրաստ եք վաճառել Ձեր ընկերությունը կամ դիտարկում եք մեկ այլ ընկերության հետ միաձուլվելու հնարավորությունները, մենք կարող ենք օգնել Ձեզ արդյունավետ կառավարել ձեռքբերման, վաճառքի կամ միաձուլման գործընթացները, բացահայտել և Ձեզ համար ապահովել այս գործարքներից բխող առավելագույն օգուտները:
Տեղական շուկայի վերաբերյալ մեր համապատասխան գիտելիքների, Հայաստանի և Սփյուռքի գործարար համայնքների հետ մեր սերտ կապերի և արտասահմանում վերապատրաստված մեր փորձառու մասնագետների շնորհիվ, մենք լավագույնս դիրքավորված ենք Հայաստանում գործող բիզնեսի գնման, վաճառքի, բաժանման կամ միաձուլման հետ կապված գործարքներում Ձեզ աջակցելու համար:
Իր գործունեության ընթացքում «Ամերիա» ընկերությունների խումբը, որպես միաձուլումների և ձեռքբերումների գծով խորհրդատու, մասնակցել է միաձուլումների և ձեռքբերումների տասնյակ գործարքների` ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:
Մասնավորապես, մենք կազմակերպել ենք բանկերի ձեռքբերման երկու գործարք «Ամերիա» ընկերությունների խմբի համար` Հայներարտբանկի ձեռքբերումը 2008թ.-ին և Կասկադ Բանկի ձեռքբերումը 2010թ.-ին:
Ներկայումս մենք կարող ենք Ձեզ ներկայացնել հանքային արդյունաբերության, առևտրային անշարժ գույքի, առևտրի, հյուրանոցային բիզնեսի, լրատվության, տրանսպորտի, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բան-կային գործունեության, ապահովագրության և այլ ոլորտներում գործող ընկերությունների գնման կամ վաճառքի հնարավորությունները:
Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ բիզնեսի ձեռքբերման, վաճառքի, միաձուլման կամ բաժանման գործընթացների ողջ ընթացքում: Մենք կարող ենք տրամադրել Ձեզ ծառայությունների համալիր փաթեթ, որոշակի ծառայությունների խումբ կամ առանձին ծառայություններ, ըստ Ձեր ցանկության և անհրաժեշտության:
Մենք տրամադրում ենք հետևյալ ծառայությունները`
-
պոտենցիալ ներդրողի կամ թիրախային ընկերության որոնում, փաստա-թղթերի պատրաստում (տեղեկատվական նախնական հուշագիր, տեղեկատվական հուշագիր),
-
գործարքի ռազմավարության մշակում, բանակցությունների և գործընթացի կառավարում,
-
աջակցություն ֆինանսական և իրավաբանական ստուգումների կազմակերպման, հաշվետվությունների կազմման և ներկայացման գործընթացներում,
-
գործարար ծրագրի մշակում, ֆինանսական մոդելավորում և զգայունության վերլուծություն,
-
բիզնեսի արժեքի և սիներգետիկ արդյունքի գնահատման հաշվետվությունների կազմում,
-
աջակցություն գործարքի իրականացման գործում, ներառյալ`
-
վարկի ստացման և գործարքի` փոխառու միջոցներով ֆինանսավորման հետ կապված հարցերում,
-
գործարքի հետ կապված վճարումների, սեփականատիրական կառուցվածքի փոփոխության, ընկերությունների և իրավունքների գրանցման/վերագրանցման հետ կապված հարցերում,
-
պետական մարմինների (Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողով, Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով) կողմից հակամենաշնորհային թույլտվությունների ստացման հետ կապված հարցերում,
-
իրավաբանական փաստաթղթերի պատրաստում (Մտադրությունների մասին նամակ, Գաղտնիության համաձայնագիր, Նախնական պայմանների վերաբերյալ համաձայնագիր, Բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր, Բաժնետերերի միջև համաձայնագիր) և աջակցություն բանակցային գործընթացում,
-
հետգործարքային ուսումնասիրություններ և վերլուծություն:
Մատուցվող ծառայությունների արժեքը պայմանագրային է: Ծառայությունների պայմանները յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես բանակցվում և ամրագրվում են պայմանագրով` կախված պատվիրվող ծառայությունների տեսակից, դրանք իրականացնելու համար անհրաժեշտ աշխատանքի ծավալից և անհրաժեշտ այլ ծախսումների գումարից:
ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ
Վերջին տարիներին Ամերիաբանկը միաձուլումների և ձեռքբերումների ծառայությունների գծով ապահովում է հաճախորդների թվի աճ, ինչով առանձնանում է մրցակիցներից: Մենք տիրապետում ենք միաձուլումների և ձեռբերումների գործարքների ամենալայն շտեմարաններից մեկին, որը ներառում է տարբեր ոլորտներում, հատկապես` առևտրային անշարժ գույքի, հյուրանոցային, տեղեկատվական, հեռահաղորդակցման և ՏՏ ոլորտներում, բիզնեսի գնման կամ վաճառքի հնարավորություններ: Ամերիաբանկը ճանաչված է գրեթե բոլոր խոշոր միաձուլումների և ձեռքբերումների գործարքներում իր մասնակցության համար:
Միաձուլումների և ձեռքբերումների մեր թիմը համալրված է բարձրագույն մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներով (տնտեսագիտական գիտությունների թեկնածուներ, գործարար կառավարման մագիստրոսներ (Master of Business Administration), Սի-Էֆ-Էյ (CFA) ինստիտուտի անդամներ, Հավաստագրված և որակավորված հաշվապահների ասոցիացիայի անդամներ (Association of Chartered and Certified Accountants): Նպատակ ունենալով առավել զարգացնել մեր ունակությունները և բարձրացնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը` մենք պարբերաբար մասնագիտական դասընթացքներ ենք կազմակերպում մեր աշխատակիցների համար:
Մենք մշակել և ներդրել ենք համապատասխան բիզնես-գործընթացներ, շահերի բախման կանխարգելման քաղաքականություն և աշխատակիցների խրախուսման համակարգեր, որոնք թույլ են տալիս իրականացնել բարձրակարգ և ցածր ռիսկայնության ձեռքբերումների և միաձուլումների գործարքներ:
Մեր մրցակցային առավելություններն են`
-
տեղական շուկայի առանձնահատկությունների իմացություն,
-
սերտ կապ հայաստանյան, ինչպես նաև արտերկրի գործարար աշխարհի հետ,
-
հաճախորդների կարիքների խորը ընկալում,
-
ճկուն և անհատականացված մոտեցում,
-
աջակցություն գործարքի իրականացման հետ կապված հարցերում, այդ թվում` փոխառու ֆինանսավորման ներգրավման գործում,
-
արհեստավարժ և որակավորված անձնակազմ,
-
համաշխարհային լավագույն փորձին համապատասխանող ռիսկերի կառավարման ընթացակարգեր և բիզնես գործընթացներ:

Թարմացված է առ 23.11.2017 թ., 13:58
|