Ֆիզիկական անձ հաճախորդների համար

«Վարկային արձակուրդի» մասին հաճախակի տրվող հարցեր

1. Ի՞նչ է վարկային արձակուրդը:

Վարկային արձակուրդը հնարավորություն է հաճախորդների համար հետաձգել վարկի մարումը: 

Սկսած մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ ֆիզիկական անձ և Անհատ ձեռնարկատեր բոլոր հաճախորդները կարող են չիրականացնել գրաֆիկով նախատեսված իրենց վարկերի հերթական մարումները (թե' մայր գումարները, թե' հաշվեգրված տոկոսները)` առանց վարկային պատմության վրա որևէ բացասական հետևանքի:

 

2. Վարկային արձակուրդը պարտադի՞ր է:

Ոչ, պարտադիր չէ: Յուրաքանչյուր վարկառու իր վարկի մարման օրը հնարավորություն ունի մարել վարկը` ըստ գործող գրաֆիկի: 

 

3. Ո՞ր վարկերի վրա է տարածվում վարկային արձակուրդը:

Վարկային արձակուրդի հնարավորությունը տարածվում է հիփոթեքային, սպառողական, ավտո, ապառիկ և այլ վարկերի վրա:

 

4. Արդյո՞ք վարկային արձակուրդը տարածվում է նոր տրամադրվող վարկերի վրա:

Ոչ, սկսած հայտարարությունը տարածելու օրվանից` մարտի 13-ից, նոր տրամադրվող վարկերի վրա վարկային արձակուրդը չի տարածվում: Միևնույն ժամանակ հորդորում ենք վարկերի մարումներն իրականացնել հեռահար ուղիների միջոցով: 

 

5. Արդյո՞ք վարկային արձակուրդը կիրառելի է ժամկետանց վարկերի վրա:

Վարկային արձակուրդը կիրառելի չէ հայտարարության օրվա` մարտի 13-ի դրությամբ ժամկետանց վարկերի վրա: Սակայն եթե հաճախորդը մարի ժամկետանց վարկը մինչև ընթացիկ մարման օրը, հնարավորություն կունենա օգտվել վարկային արձակուրդից: 

 

6. Երկու ամիսների ընթացքում չմարած գումարները ինչպե՞ս են մարվելու:   

Վարկային արձակուրդից օգտվելու պարագայում չկատարված վարկային պարտավորության գումարը հավասարաչափ բաշխվելու է հետագա 7 ամիսների վրա (հունիսից-դեկտեմբեր)`համաձայն նոր կազմված ժամանակացույցի:Նշված գումարների վրա այդ ժամանակահատվածում որևէ լրացուցիչ տոկոսագումար չի կուտակվելու:

 

7. Եթե վարկի մարման օրը մինչև մարտի 13-ն է եղել, Ի՞նչ գրաֆիկով են լինելու հետագա մարումները: 

Եթե ձեր վարկի մարման օրը եղել է մինչև մարտի 13-ը և դուք օգտվել ենք ապրիլ-մայիս ամիսներին վարկային արձակուրդի հնարավորությունից, ապա չվճարված գումարների մարումները հավասարաչափ բաշխվելու են առաջիկա վեց ամիսների վրա (հունիսից դեկտեմբեր):   

Մայիս ամսին վճարվելու է միայն մայիս ամսվա ժամանակացույցով նախատեսված գումարը (մայիս ամսին մարում կարող են չունենալ այն վարկառուները, ովքեր ունեցել են մարում մինչև մարտի 13-ը և օգտվել են վարկային արձակուրդից նաև մայիս ամսին): Նախորդ երկու ամսվա գումարը բաշխվելու է հունիսից-դեկտեմբեր ամիսների վրա: 

 

8. Արդյո՞ք վարկային արձակուրդը ենթադրում է հաճախորդի կողմից ավելի շատ տոկոսագումարի վճարում: 

Ոչ:  

 

9. Արդյո՞ք մեծանալու է հաճախորդի կողմից ամսական մարման գումարը:

Այո, քանի որ հաճախորդները բացի վարկի հերթական վճարման գումարից վճարելու են նախկինում չմարած երկու ամիսների գումարները` բաշխված 7 ամիսների վրա հավասարաչափ: 

Նշված գումարների վրա այդ ժամանակահատվածում որևէ լրացուցիչ տոկոսագումար չի կուտակվելու:

 

10. Արդյո՞ք վարկային արձակուրդը ազդում է վարկային պատմության վրա: 

Ոչ, որևէ բացասական ազդեցություն վարկային պատմության վրա վարկային արձակուրդը չունի: Ավելին` այս հնարավորությունը կանխարգելում է հնարավոր խնդիրների արդյունքում վարկային պատմության վատթարացումը:

 

11. Եթե հաճախորդի հաշիվներին առկա է վարկի մարման համար անհրաժեշտ գումարը, ինչպիսին է գործընթացը: 

Վարկի մարման օրվա դրությամբ ձեր հաշիվներին մարման համար բավարար գումար առկա լինելու պարագայում Ձեր վարկի մարումը կկատարվի ըստ վարկային պայմանագրի պայմանների: Այս պարագայում «վարկային արձակուրդից» օգտվելու նպատակով անհրաժեշտ է տեղեկացնել Բանկին` համապատասխան վարկի մարման օրվանից 2 աշխատանքային օր առաջ` Բանկ ներկայացնելով դիմում: Դիմումը կարող եք ներկայացնել հեռահար եղանակներով` Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով, էլ. փոստով կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն`(+374 10) 561111 հեռախոսահամարով:

 

12. Եթե հաճախորդը նախապես տրված վարկի մարման հանձնարարական ունի, օրինակ` պարբերական կատարվող վճարման հանձնարարականներ, որևէ փոփոխություն կատարվելո՞ւ է: 

Ոչ, բոլոր պարբերական վճարման հանձնարարականները շարունակվելու են կատարվել ավտոմատ` ըստ հաճախորդի տրված հանձնարարականի:

 

13. Ներկայումս շատ հաճախորդներ օգտվում են եկամտահարկի հաշվին տոկոսագումարների ների հետվերդարձի հնարավորությունից: Վարկային արձակուրդը ինչպես է անդրադառնալու այդ վարկերի վրա:

Վարկային արձակուրդից օգտվելը պարտադիր բնույթ չի կրում, ուստի եկամտահարկի հաշվին պետության կողմից սուբսիդավորում ստացող հաճախորդները կարող են շարունակել մարել իրենց վարկային պարտավորությունները ըստ ընթացիկ գրաֆիկի: Այս պարագայում  տոկոսագումարների հետվերդարձի մասով որևէ խնդիր չի առաջանա: 

Եթե այնուամենայնիվ, օգտվելով վարկային արձակուրդի հնարավորությունից, հաճախորդը երկու ամիսների մարումը տեղափոխի հաջորդ ամիսների վրա, բանկը կտրամադրի համապատասխան տեղեկանքը, սակայն հնարավոր է, որ ընդհանուր տոկոսագումարը գերազանցի սուբսիդավորման ենթակա գումարը:

 

14. Արդյո՞ք վարկային արձակուրդը տարածվում է մոտակա երկու ամիսներին ամբողջապես մարվող/ վերջնաժամկետ ունեցող վարկերի վրա: 

Այո, այդ վարկերի դեպքում կիրառվելու է նույն մեխանիզմը:

 

15. Հեռահար սպասարկման ի՞նչ հնարավորություններ է առաջարկում Ամերիաբանկը:

Ինտերնետ Բանկ ծառայության համար ներկայումս գործում են արտոնյալ պայմանները` ֆիզիկական անձանց համար ողջ ժամկետի համար անճար, իրավաբանական անձանց համար առաջին տարվա անվճար սպասարկմամբ: Բանկն ունի հեռահար սպասարկման ուղիների լայն հնարավորություններ` սկսած հաշվի բացումից մինչև վարկերի մարումները և հաշիվների գումարների մուտքագրում/ելքագրումը: Ծառայությունների ամբողջական ցանկը պարբերաբար ներկայացվում է մեր FB էջում և կայքում որպեսզի հաճախորդների ավելի հեշտ լինի կողմնորոշվել ծառայությունների բազմազանության մեջ: 

 

16. Մարման նոր գրաֆիկը ինչպե՞ս ենք ստանալու, այցելելով Բանկ, թե հաղորդակցությամբ։ 

Վարկային արձակուրդի ժամանակահատվածի մայր գումարների և տոկոսագումարների համար մարման գրաֆիկները կձևավորվեն երկրորդ ամսվա մարումից հետո մի քանի օրվա ընթացքում:

Մարման գրաֆիկը կազմվելու է ձեր վարկային գրաֆիկի օրերին համապատասխան: Յուրաքանչյուր ամսվա համար լրացուցիչ վճարման գումարը հաշվարկելու համար պարզապես անհրաժեշտ է երկու ամիսների մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարը բաժանել 7: 

 

17. Ինչպե՞ս պետք է օգտվենք, դիմում գրելու անհրաժեշտություն կա:

Ոչ, ֆիզիկական անձանց վարկային արձակուրդը կիրառվում է ավտոմատ, բացառությամբ այն դեպքերի, եթե հաճախորդի հաշվին առկա է մարման համար անհրաժեշտ գումարը: 

 

18. Արդյո՞ք տարածվում է ապառիկի վարկերի վրա, օվերդրաֆտ/վարկային գիծ:

Այո, վարկային արձակուրդը տարածվում է բոլոր ֆիզիկական անձանց վարկերի վրա:  

 

19. Արտոնյալ ժամկետով վարկային գծերի դեպքում արտոնյալ ժամկետը պահպանվո՞ւմ է:

Այո, վարկային գծի արտոնյալ ժամկետը կպահպանվի: 

 

1. Ո՞ր բիզնես վարկերի վրա է  տարածվում վարկի մայր գումարների հետաձգումը:

Տուրիստական, հյուրատնային, հանրային սննդի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտների իրավաբանական անձանց վարկերի միայն մայր գումարների վրա կարող է կիրառվել «վարկային արձակուրդ»` առանց վարկային պատմության վրա բացասական ազդեցության:

Որոշումը կայացվելու է հաճախորդների  դիմումների հիման վրա ` քննարկելով յուրաքանչյուր դեպքն առանձին:

Ա/Ձ-ների  դեպքում անկախ ոլորտից, կիրառվում է ֆիզիկական անձանց առաջարկը:

 

2. Իրավաբանական անձանց դեպքում ինչպե՞ս է գործելու մեխանիզմը:

Միայն մայր գումարների մարումները հնարավոր է լինելու հետաձգել  3-6 ամսով` կախված հաճախորդի վարկունակությունից:  

Հաճախորդը պետք է ներկայացնի դիմում, որի հիման վրա կդիտարկվի գրաֆիկի վերանայումը: Յուրաքանչյուր դիմում դիտարկվելու է  առանձին  և յուրաքանչյուրի գծով անհատական որոշում է կայացվելու:  Դիմումը կարող եք ներկայացնել հեռահար եղանակներով` Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով, էլ. փոստով կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն`(+374 10) 561111 հեռախոսահամարով:

 

3. 3-6 ամիսների ընթացքում չմարած գումարները ինչպե՞ս են մարվելու:  

Վարկերի նշված ժամանակահատվածում չմարված  մայր գումարը վերաբաշխվելու է վարկի մարմանը մնացած ժամանակահատվածի վրա:

 

4. Արդյո՞ք վարկային արձակուրդը տարածվում է նոր տրամադրվող վարկերի վրա:

Ոչ, սկսած հայտարարությունը տարածելու օրվանից` մարտի 13-ից, նոր տրամադրվող վարկերի վրա վարկային արձակուրդը չի տարածվում: Միևնույն ժամանակ հորդորում ենք վարկերի մարումներն իրականացնել հեռահար ուղիների միջոցով: 

 

5. Արդյո՞ք վարկային արձակուրդը կիրառելի է  ժամկետանց վարկերի վրա:

Վարկային արձակուրդը կիրառելի չէ հայտարարության օրվա` մարտի 13-ի դրությամբ ժամկետանց վարկերի վրա: Միևնույն ժամանակ, եթե հաճախորդը մարի ժամկետանց վարկը մինչև ընթացիկ մարման օրը, կարող է դիմել վարկային արձակուրդից օգտվելու համար:  

 

6. Արդյո՞ք վարկային արձակուրդը ազդում է վարկային պատմության վրա: 

Ոչ, որևէ բացասական ազդեցություն վարկային պատմության վրա վարկային արձակուրդը չունի: Ավելին` այս հնարավորությունը կանխարգելում է հնարավոր խնդիրների արդյունքում վարկային պատմության վատթարացումը: 

 

7. Հեռահար սպասարկման ի՞նչ հնարավորություններ է առաջարկում Ամերիաբանկը:

Ինտերնետ Բանկ ծառայության համար ներկայումս սահմանել ենք արտոնյալ պայմանները` ֆիզիկական անձանց համար ողջ ժամկետի համար անճար, իրավաբանական անձանց համար առաջին տարվա անվճար սպասարկմամբ: 

Մենք ունենք հեռահար սպասարկման ուղիների լայն հնարավորություններ` սկսած հաշվի բացումից մինչև վարկերի մարումները և հաշիվների գումարների մուտքագրում/ելքագրումը: Ծառայությունների ամբողջական ցանկը պարբերաբար ներկայացնում ենք մեր FB էջում և կայքում որպեսզի հաճախորդների ավելի հեշտ լինի կողմնորոշվել ծառայությունների բազմազանության մեջ: 

 

8. Մարման նոր գրաֆիկը ինչպե՞ս ենք ստանալու, այցելելով Բանկ, թե հաղորդակցությամբ։ 

Մարման նոր ժամանակացույցը կարող եք դիտել Ինտերնետ Բանկ համակարգով կամ կուղարկվի Ձեզ Բանկում առկա էլեկտրոնային հասցեին: 

 


Թարմացված է առ 14.05.2020 թ., 15:22

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000465400

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2020. All rights reserved.