Վարկ վերցնելիս եղեք տեղեկացված
Հարգելի' գործընկերներ,
Ամերիաբանկը հոգում է այն մասին, որ Դուք լինեք տեղեկացված Ձեր իրավունքների, պարտավորությունների, վարկավորման պայմանների և այն ամենի մասին, ինչ վերաբերում է հաճախորդ-Բանկ հարաբերություններին:
Մենք Ձեզ տեղեկացնում ենք.
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ԵԹԵ ԴՈՒՔ ՉԿԱՏԱՐԵՔ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՎ ԲԱՆԿԸ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԻ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ, ԱՊԱ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Վարկային պարտավորությունների մարման հաճախականություն
-
մայր գումարի մարումների հաճախականություն - ամսական, եռամսյակային, կիսամյակային, այլ` խառը ժամանակացույցով,
-
տոկոսագումարների մարումների հաճախականություն - ամսական
Վարկերի տրամադրում
Վարկի ձևակերպումը կատարվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում:
Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ:
Հաճախորդի ցանկությամբ վարկը, վարկային գիծը, օվերդրաֆտը, պայմանագրի/պատվերի ֆինանսավորումը կարող են տրամադրվել ցանկացած ողջամիտ նվազագույն ժամկետով, որը սովորաբար մեկ ամիս է:
Վարկերի տոկոսադրույքների հաշվարկման կարգը
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Որպես բաժանարար հիմք է ընդունվում տարին 365 օր: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է այն որոշող պայմանների հիմքով, կրում է կողմնորոշող բնույթ և կարող է Պայմանագրի գործողության ընթացքում փոփոխվել` կապված Վարկառուի կողմից Վարկը Պայմանագրով սահմանված ժամկետներից շուտ մարելուց, ինչպես նաև դրանց հաշվարկում ներառված տարրերի փոփոխությունից:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

որտեղ՝
A - կրեդիտի գումարը /կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը/
n – կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը
N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը
Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը
Dn –կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն
ընկած ժամանակահատվածը` արտահայտված օրերի թվով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը, որը կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ:
Տոկոսագումարի հաշվարկի ներկայացուցչական օրինակ
Վարկի սկզբնական գումար – 7,000,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք – 15%
Վարկի ժամկետ – 60 ամիս
Օրական հաշվեգրվող տոկոսագումարը կկազմի 7,000,000*15/100/365=2,876.7
Վարկային գծի/օվերդրաֆտի դեպքում տոկոսադրույքը հաշվարկվում է օրական կտրվածքով` օգտագործված մասի նկատմամբ, իսկ չօգտագորված մասի նկատմամբ կարող է կիրառվել տոկոսադրույք:
Անվանական տոկոսադրույքի փոփոխություն
Բանկն իրավունք ունի պայմանագրի գործողության ընթացքում միակողմանի փոփոխել -տոկոսադրույքի և ֆակտորինգի տրամադրման միանվագ վճարի չափը` հիմնվելով ֆինանսական շուկայից Բանկի ներգրաված և/կամ շուկայում տեղաբաշխած միջոցների տոկոսադրույքների տատանումներից և/կամ եթե ֆինանսական շուկայում իրատեսական են դարձել ֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման նախադրյալները, այդ մասին 30 օր առաջ նախապես տեղեկացնելով հաճախորդին:
Տոկոսադրույքի փոփոխման կարգը.
ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՓՈՓՈԽԵԼ ՏՈԿՈՍԻ ՉԱՓԸ` ԿԱԽՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ, ԲԱՆԿԻ ՆԵՐԳՐԱՎԱԾ և/ԿԱՄ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻՑ, և/ԿԱՄ ԵԹԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ: ԸՆԴ ՈՐՈՒՄ` ԲԱՆԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՆԱԽՕՐՈՔ`ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ /ԱՌՆՎԱԶՆ 7 ՕՐ ԱՌԱՋ/ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ ԾԱՆՈՒՑԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ, ԻՆՉԸ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԵՋ ՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՈԿՈՍԻ ՀԵՏ, ԱՊԱ ՆԱ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ` ԿԱՏԱՐԵԼՈՎ ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՏՎՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ:
Արտարժույթով տրամադրվող վարկեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ արտարժույթով վարկերի մարումները կատարվում են տվյալ Վարկի արժույթով հաշվից, իսկ դրա վրա անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` նաև ցանկացած արժույթով այլ հաշիվներից, ընդ որում` արժույթների փոխարկումն իրականացվում է այդ պահին Բանկում գործող համապատասխան փոխարժեքով, ուստի տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված տվյալ արժույթի փոխարժեքի մեծության փոփոխությունից,
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը
Բանկը վարկը հաստատելու վերաբերյալ որոշումը կայացնում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովման պայմանագրերի կնքված լինելու դեպքում: Ընդ որում` գույքի գրավադրման դեպքում վարկը վարկառուին տրամադրվում է գրավի պայմանագրերի` Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև վարկի տրամադրման այլ պայմանները վարկառուի կողմից կատարվելուց 1 (մեկ) աշխատանքային օր հետո:
Հաճախորդի վարկի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`
-
Ֆինանսական դրություն
-
Բանկային/Վարկային պատմություն
-
Ապահովվածություն
-
Կառավարման որակ
-
Բիզնես միջավայր
-
Փոխկապակցված անձանց գործունեություն և վարկային պատմություն և այլն
Վարկի մերժման գործոնները`
-
Վարկառուի կողմից ներկայացված տվյալները (փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը) անարժանահավատ են կամ ոչ ամբողջական,
-
Վարկառուի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար,
-
Վարկառուն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ (այդ թվում` երրորդ անձանց հանդեպ):
Գույքով ապահովված վարկատեսակների դեպքում անհրաժեշտ վճարները
Գրավադրվող անշարժ կամ շարժական գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից` հաճախորդի ընտրությամբ: Գույքի գնահատման արժեքը կազմում է 7,000 -30,000 ՀՀ դրամ՝ կախված գույքի տեսակից: Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:
Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի գրավադրմամբ վարկավորման համար վարկառուի կողմից պարտադիր վճարման ենթակա վճարների ցանկը և դրանց չափը (միջակայքը).
-
նոտարական վճար – միանվագ 14,000-16,000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի գրավադրման դեպքում,
-
նոտարական վճար – միանվագ 13,000-20,000 ՀՀ դրամ` անշարժ գույքի գրավադրման դեպքում,
-
նոտարական վճար – միանվագ 13,000-18,000 ՀՀ դրամ` հիմնական միջոցների գրավադրման դեպքում
-
միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ) – 10,000 ՀՀ դրամ,
-
անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական – 26,000 ՀՀ դրամ,
-
ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5,000 ՀՀ դրամ:
-
Ապահովագրությունը կատարվում է համապատասխան մասնագիտացած կազմակերպության կողմից, գանձելով միջնորդավճար, համաձայն տվյալ կազմակերպության կողմից սահմանված սակագների և դրույքների, որոնք կարող են փոփոխվել կախված շուկայի իրավիճակից: Ապահովագրավճարները տատանվում են հետևյալ միջակայքում՝
Ապահովագրավճար
|
Վարկի գումարից %
|
Անշարժ գույք
|
0.15-0.25
|
Սարքավորումներ
|
0.2-0.35
|
Շրջանառու միջոցներ
|
0.3-0.5
|
Ավտոմեքենա
|
2.5
|
Բանկը պահանջում է ապահովագրություն իրականացնել առնվազն վարկի մնացորդի չափով, իսկ համապատասխան գույքն ամբողջ արժեքով ապահովագրելիս ապահովագրական ընկերությունն է որոշում` հիմք ընդունել գույքի շուկայական, թե իրացվելի արժեքը:
.png)