Կորպորատիվ հաճախորդների համար

Վարկ վերցնելիս եղեք տեղեկացված

Հարգելի' գործընկերներ,

 

Ամերիաբանկը հոգում է այն մասին, որ Դուք լինեք տեղեկացված Ձեր իրավունքների, պարտավորությունների, վարկավորման պայմանների և այն ամենի մասին, ինչ վերաբերում է հաճախորդ-Բանկ հարաբերություններին: 

 

Մենք Ձեզ տեղեկացնում ենք.

 

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ԵԹԵ ԴՈՒՔ ՉԿԱՏԱՐԵՔ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՎ ԲԱՆԿԸ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԻ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ, ԱՊԱ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

 

 

Վարկային պարտավորությունների մարման հաճախականություն

 

  • մայր գումարի մարումների հաճախականություն - ամսական, եռամսյակային, կիսամյակային, այլ` խառը ժամանակացույցով,
  • տոկոսագումարների մարումների հաճախականություն - ամսական
 
 

Վարկերի տրամադրում

 

Վարկի ձևակերպումը կատարվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում:

 

Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ: 

 

Հաճախորդի ցանկությամբ վարկը, վարկային գիծը, օվերդրաֆտը, պայմանագրի/պատվերի ֆինանսավորումը կարող են տրամադրվել ցանկացած ողջամիտ նվազագույն ժամկետով, որը սովորաբար մեկ ամիս է: 

 
 
 
Վարկերի տոկոսադրույքների հաշվարկման կարգը 

 

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Որպես բաժանարար հիմք է ընդունվում տարին 365 օր: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է այն որոշող պայմանների հիմքով, կրում է կողմնորոշող բնույթ և կարող է Պայմանագրի գործողության ընթացքում փոփոխվել` կապված Վարկառուի կողմից Վարկը Պայմանագրով սահմանված ժամկետներից շուտ մարելուց, ինչպես նաև դրանց հաշվարկում ներառված տարրերի փոփոխությունից:

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

որտեղ՝

A - կրեդիտի գումարը /կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը/

n – կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը

N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը

Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը

Dn –կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն 

ընկած ժամանակահատվածը` արտահայտված օրերի թվով

i – տարեկան փաստացի տոկոսադրույքը, որը կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ:

 


Տոկոսագումարի հաշվարկի ներկայացուցչական օրինակ

 

Վարկի սկզբնական գումար – 7,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք – 15%

Վարկի ժամկետ – 60 ամիս

 

Օրական հաշվեգրվող  տոկոսագումարը կկազմի  7,000,000*15/100/365=2,876.7

 

Վարկային գծի/օվերդրաֆտի դեպքում տոկոսադրույքը հաշվարկվում է օրական կտրվածքով` օգտագործված մասի նկատմամբ, իսկ չօգտագորված մասի նկատմամբ կարող է կիրառվել տոկոսադրույք:

 
 

Անվանական տոկոսադրույքի փոփոխություն

 

Բանկն իրավունք ունի պայմանագրի գործողության ընթացքում միակողմանի փոփոխել -տոկոսադրույքի և ֆակտորինգի տրամադրման միանվագ վճարի չափը` հիմնվելով ֆինանսական շուկայից Բանկի ներգրաված և/կամ շուկայում տեղաբաշխած միջոցների տոկոսադրույքների տատանումներից և/կամ եթե ֆինանսական շուկայում իրատեսական են դարձել ֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման նախադրյալները, այդ մասին 30 օր առաջ նախապես տեղեկացնելով հաճախորդին:

 

 

Տոկոսադրույքի փոփոխման կարգը.

ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՓՈՓՈԽԵԼ ՏՈԿՈՍԻ ՉԱՓԸ` ԿԱԽՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ, ԲԱՆԿԻ ՆԵՐԳՐԱՎԱԾ և/ԿԱՄ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻՑ, և/ԿԱՄ ԵԹԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ: ԸՆԴ ՈՐՈՒՄ` ԲԱՆԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՆԱԽՕՐՈՔ`ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ /ԱՌՆՎԱԶՆ 7 ՕՐ ԱՌԱՋ/ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ ԾԱՆՈՒՑԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ, ԻՆՉԸ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԵՋ ՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՈԿՈՍԻ ՀԵՏ, ԱՊԱ ՆԱ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ` ԿԱՏԱՐԵԼՈՎ ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՏՎՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ:

 

Արտարժույթով տրամադրվող վարկեր

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ արտարժույթով վարկերի մարումները կատարվում են տվյալ Վարկի արժույթով հաշվից, իսկ դրա վրա անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` նաև ցանկացած արժույթով այլ հաշիվներից, ընդ որում` արժույթների փոխարկումն իրականացվում է այդ պահին Բանկում գործող համապատասխան փոխարժեքով, ուստի տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված տվյալ արժույթի փոխարժեքի մեծության փոփոխությունից, 

 
 

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը 

 

Բանկը վարկը հաստատելու վերաբերյալ որոշումը կայացնում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովման պայմանագրերի կնքված լինելու դեպքում: Ընդ որում` գույքի գրավադրման դեպքում վարկը վարկառուին տրամադրվում է գրավի պայմանագրերի` Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև վարկի տրամադրման այլ պայմանները վարկառուի կողմից կատարվելուց 1 (մեկ) աշխատանքային օր հետո: 

 

 

Հաճախորդի վարկի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`

 

  • Ֆինանսական դրություն
  • Բանկային/Վարկային պատմություն
  • Ապահովվածություն
  • Կառավարման որակ
  • Բիզնես միջավայր 
  • Փոխկապակցված անձանց գործունեություն և վարկային պատմություն և այլն
 
 

Վարկի մերժման գործոնները`

 

  • Վարկառուի կողմից ներկայացված տվյալները (փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը) անարժանահավատ են կամ ոչ ամբողջական,
  • Վարկառուի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար,
  • Վարկառուն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ (այդ թվում` երրորդ անձանց հանդեպ):

 

 

Գույքով ապահովված վարկատեսակների դեպքում անհրաժեշտ վճարները

 

Գրավադրվող անշարժ կամ շարժական գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից` հաճախորդի ընտրությամբ: Գույքի գնահատման արժեքը կազմում է 7,000 -30,000 ՀՀ դրամ՝ կախված գույքի տեսակից: Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:

 

Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի գրավադրմամբ վարկավորման համար վարկառուի կողմից պարտադիր վճարման ենթակա վճարների ցանկը և դրանց չափը (միջակայքը). 

 

  • նոտարական վճար – միանվագ 14,000-16,000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի գրավադրման դեպքում,
  • նոտարական վճար – միանվագ 13,000-20,000 ՀՀ դրամ` անշարժ գույքի գրավադրման դեպքում,
  • նոտարական վճար – միանվագ 13,000-18,000 ՀՀ դրամ` հիմնական միջոցների գրավադրման դեպքում
  • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ) – 10,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական – 26,000 ՀՀ դրամ, 
  • ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5,000 ՀՀ դրամ:
  • Ապահովագրությունը կատարվում է համապատասխան մասնագիտացած կազմակերպության կողմից, գանձելով միջնորդավճար, համաձայն տվյալ կազմակերպության կողմից սահմանված սակագների և դրույքների, որոնք կարող են փոփոխվել կախված շուկայի իրավիճակից: Ապահովագրավճարները տատանվում են հետևյալ միջակայքում՝

 

Ապահովագրավճար

Վարկի գումարից %

Անշարժ գույք

0.15-0.25

Սարքավորումներ

0.2-0.35

Շրջանառու միջոցներ

0.3-0.5

Ավտոմեքենա

2.5

 

Բանկը պահանջում է ապահովագրություն իրականացնել առնվազն վարկի մնացորդի չափով, իսկ համապատասխան գույքն ամբողջ արժեքով ապահովագրելիս ապահովագրական ընկերությունն է որոշում` հիմք ընդունել գույքի շուկայական, թե իրացվելի արժեքը: 

 


Թարմացված է առ 03.02.2020 թ., 13:31

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2020. All rights reserved.