Կորպորատիվ հաճախորդների համար

Ֆակտորինգային գործարքի իրականցման փուլերը

 

Ի՞նչ է անհրաժեշտ Ամերիաբանկի միջոցով Ֆակտորինգ իրականացնելու համար։

 

 

  • Ամերիաբանկի ֆակտորինգային հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է զանգահարել կամ այցելել Բանկ և դիմել հաճախորդի մենեջերի առաջնային խորհրդատվության և պահանջվող փաստաթղթերի ցանկի ստացման համար, որից հետո անցնել հետևյալ փուլերը.
  •  Ֆակտորինգի կիրառման նպատակահարմարության և կիրառման հնարավորության վերաբերյալ նախնական խորհրդատվություն հաճախորդի մենեջերի և ֆակտորինգի բաժնի կողմից և նախնական ֆակտորինգային ծառայության վճարի որոշում:
  •  Ֆակտորինգային հայտի ներկայացում
  •  Ֆինանսական ուսումնասիրության իրականացում
  •  Նախնական ֆինանսավորման պայմանների համաձայնեցում Հաճախորդի հետ Բանկի կողմից (այդ թվում սահմանաչափի գումար, ֆինանսավորման ժամկետի, ֆակտորինգային վճարների դրույքաչափը)
  •  Բանկի կողմից ֆակտորինգային հայտի բավարարում – նախապես համաձայնեցված ֆինանսավորման պայմանների վերջնական հաստատում կամ փոփոխված պայմաններով հաստատում
  •  Հաստատումից հետո Հաճախորդի կողմից ամբողջական փաստաթղթերի փաթեթի տրամադրում ֆակտորինգային պայմանագրերի պատրաստման նպատակով
  •  Ֆակտորինգային պայմանագրերի և փաստաթղթերի ստորագրում
  •  Զիջված դրամական պահանջը պայմանագրով Բանկին զիջված լինելու վերաբերյալ գնորդի/պարտապանի ծանուցում
  •  Մատակարարված ապրանքի գծով ուղեկցող փաստաթղթերի տրամադրում Բանկին գնորդի/պարտապանի գծով առկա դրամական պահանջի զիջման նպատակով
  •  Ֆինանսավորման տրամադրում Հաճախորդին

 

*Ֆակտորինգի սահմանաչափի տրամադրման մերժման գործոններն են.

  • Հաճախորդի կողմից ներկայացված տվյալները (փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը) անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
  • Հաճախորդի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար:
  • Հաճախորդն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ (այդ թվում` երրորդ անձանց հանդեպ):
 

Թարմացված է առ 10.10.2019 թ., 10:59

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2018. All rights reserved.