Կորպորատիվ հաճախորդների համար
Կորպորատիվ ֆինանսներ
Եթե դուք ունեք վարկունակ բիզնես նախագծեր Հայաստանում և Ձեզ հարկավոր է մեծածավալ ֆինանսավորում Ձեր բիզնեսի աճը և զարգացումն ապահովելու համար, մեր Կորպորատիվ ֆինանսների թիմը կարող է օգնել Ձեզ:
Մենք առաջարկում ենք փայատիրական և պարտքային ֆինանսավորման ներգրավման ծառայությունների ամբողջական փաթեթ, ներառյալ`
-
Հնարավոր վարկատուների/ներդրողների փնտրում (Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկացող միջազգային ներդրող/վարկատուների ընդարձակ տվյալների շտեմարանի առկայության շնորհիվ):
-
Ծրագրի վերլուծություն և անհրաժեշտ շնորհանդեսային փաստաթղթերի պատրաստում:
-
Բիզնեսի գնահատման աշխատանքներ:
-
Ֆինանսական և իրավաբանական ստուգումների աջակցություն, գործարքի իրականացման համար անհրաժեշտ իրավաբանական ծառայություներ:
-
Գործարքի կառուցվածքի մշակում և օժանդակություն պայմանագրային փատաթղթերի (գործարքի հիմնական պայմանների համաձայնագիր, վարկային պայմանագիր, առուվաճառքի պայմանագիր և այլն) ձևակերպման գործընթացում:
Վերջին երեք տարիների ընթացքում մենք օգնել ենք մեր հաճախորդներին ներգրավելու շուրջ 200 միլիոն դոլար: Տարբեր ճյուղերում (առևտրային անշարք գույք, ֆինանսական հաստատություններ, մանրածախ առևտուր, լոգիստիկա, էներգետիկա և այլ) գործող ընկերությունները, հանդիսանալով մեր հաճախորդներ, վստահում և օգտվում են մեր բազմամյա փորձի և գիտելիքների վրա հիմնված խորհրդատվական ներդրումային ծառայություններից: Մենք կաջակցենք ձեր Ընկերությանը հետագա զարգացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման աշխատանքներում:
Մատուցվող ծառայությունների արժեքը պայմանագրային է: Ծառայությունների պայմանները յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես բանակցվում և ամրագրվում են պայմանագրով` կախված պատվիրվող ծառայությունների տեսակից, դրանք իրականացնելու համար անհրաժեշտ աշխատանքի ծավալից և անհրաժեշտ այլ ծախսումների գումարից:

Թարմացված է առ 25.08.2016 թ., 17:36