Կորպորատիվ հաճախորդների համար
Աշխատավարձային նախագծեր
Ներկայիս ֆինանսական շուկայի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտ է դառնում ֆինանսական միջոցներից օգտվելու նոր և ժամանակակից գործիքների կիրառումը` Ձեր պահանջները քաղաքակիրթ ձևով հոգալու համար: Եթե Դուք ցանկանում եք Ձեր աշխատակիցներին հնարավորություն ընձեռել աշխատավարձը ստանալ նոր և հարմարավետ միջոցներով, ապա Ձեզ հետաքրքիր կլինի Ամերիաբանկի աշխատավարձային նախագծի առաջարկը, որը աշխատավարձերը պլաստիկ քարտերի միջոցով վճարելու ժամանակակից և ճկուն համակարգ է:
Աշխատավարձային նախագծերի առավելությունները.
-
կազմակերպության հաշվապահական գործընթացների հեշտացում,
-
հատուկ արտոնյալ սակագնային փաթեթի մշակում յուրաքանչյուր կազմակերպության համար,
-
փոխանցվող գումարների անվտանգություն և գաղտնիություն,
-
Ձեր կազմակերպության աշխատակիցների համար հետագայում բանկի կողմից առաջարկվող տարբեր վարկային ծրագրերից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն,
-
հաշվի առնելով Ձեր կազմակերպության աշխարհագրական դիրքը և աշխատակիցների պահանջները` առավել հարմար վայրերում բանկոմատների և POS-տերմինալների տեղադրում:
Երկու հարյուր և ավելի աշխատակից ունեցող կազմակերպությունների համար Ամերիաբանկն իրականացնում է բանկոմատի տեղադրում կազմակերպության տարածքում
Աշխատավարձային նախագիծ իրականացնելիս Ամերիաբանկը Ձեր աշխատակիցների ընտրությամբ կարող է տրամադրել.
-
Դեբետային քարտեր
-
Կրեդիտային քարտեր
որոնց համար կարող է սահմանվել վարկային գիծ` կազմակերպության հետ նախապես պայմանավորված չափերով և եղանակներով:
Առաջնորդվելով բանկի հաճախորդներին համալիր սպասարկում առաջարկելու ռազմավարությամբ` “աշխատավարձային փաթեթի” շրջանակներում սպասարկվող Ձեր աշխատակիցներին մենք հնարավորություն կընձեռենք պարզեցված ընթացակարգով օգտվելու բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից:
Թարմացված է առ 29.11.2019 թ., 16:32