Ամերիաբանկում բանկային հաշիվներ կարող են բացվել ՀՀ-ում կամ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունների (այդ թվում` իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող միավորումների, միջազգային կազմակերպությունների), նշված կազմակերպությունների կողմից ստեղծված մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, հիմնարկների և այլ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների անունով: Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդները կարող են օգտվել անհատական սպասարկման առավելություններից Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, ինչպես նաև
Online Ameriabank համակարգից` ինտերնետի միջոցով օգտվելով Բանկի հիմնական ծառայություններից առանց Բանկ այցելելու:
Բանկում գործում են բանկային հաշիվների հետևյալ տեսակները.
Անհատական հաշիվ` այնպիսի հաշվի տեսակ է, որը կարող է կառավարվել բացառապես տվյալ հաշվետիրոջ կողմից, եթե նախատեսված չէ հաշիվների լիազորագրային կառավարում:
Նպատակային հաշիվ` ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին ակտերով սահմանված կարգով բացվող հատուկ հաշվի տեսակ է, օրինակ` առքուվաճառքի գործարքի գծով կողմերի միջև ապահով հաշվարկներ իրականացնելու համար հաշիվներ (էսքրոու հաշիվ), անվճարունակության հաշիվներ, այլ հաշիվներ:
Ժամանակավոր հաշիվ` Իրավաբանական անձ հաճախորդների համար բացվող հաշվի տեսակ է, որը գործում է մինչև կազմակերպության` ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվելը:
Ամերիաբանկի POS տերմինալներով վճարումներ կատարելիս` Բանկի հետ համագործակցող կազմակերպություններից կգանձվեն Բանկի հաճախորդների համար նախատեսված միջնորդավճարները:
Բանկային հաշիվները բացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլով, շվեյցարական ֆրանկով, անգլիական ֆունտ ստերլինգով, կանադական դոլարով, ճապոնական իենով, ՄԱԷ դիրհամով,
անկանխիկ ոսկով /999.9 հարգի/: