Ֆիզիկական անձ հաճախորդների համար
Ավանդ «Ամերիա»
Ամերիաբանկն առաջարկում է «Ամերիա» ավանդատեսակը, որի դեպքում Ձեր ընտրությունը չի սահմանափակվում բանկի կողմից մշակված և Ձեզ առաջարկվող ավանդատեսակներով: Մենք հրաժարվում ենք ավանդական մեթոդներից և հնարավորություն ենք ընձեռում Ձեզ կառուցել Ձեր ավանդը` Ձեզ համար նախընտրելի պայմաններով:
Դուք ունեք ավելին ընտրելու ազատություն
Դուք կունենաք ավանդի գումարի ԱՎԵԼԱՑՄԱՆ և ՆՎԱԶԵՑՄԱՆ հնարավորություն, բացի այդ, կկարողանաք, անհրաժեշտության դեպքում, ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ավանդը: Այս դեպքում Բանկը տոկոսադրույքի վերահաշվարկը կիրականացնի պայմանագրի դադարեցման պահին ավանդի փաստացի գործողության ժամանակահատվածին համապատասխանող տվյալ ավանդատեսակի համար սահմանված տոկոսադրույքով:
Դուք կարող եք ավանդի տոկոսագումարը ստանալ Ձեզ համար նախընտրելի պարբերականությամբ և եղանակով:
Ծանոթացե'ք «Ամերիա» ավանդի պայմաններին և ընտրեք այն առավելությունները, որոնք անհրաժեշտ են Ձեզ:
Օգտվե'ք «Ամերիա» ավանդի բազմաթիվ հնարավորություններից և վայելե'ք ավելին իրագործելու ազատությունը:
ԱՎԱՆԴԻ ՀԱՇՎԻՉ
Ֆիզիկական անձանց բոլոր տեսակի ավանդները կարող են ներդրվել Բանկ երրորդ անձի անունով:
Հաճախակի տրվող հարցեր
-
Ի՞նչ արժույթով և ժամկետով ավանդ կարող եմ ներդնել Ամերիաբանկում:
Ամերիաբանկում կարող եք ժամեկտային ավանդ ներդնել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով 30-1825 օր ժամկետով: Նույն արժույթներով կարող եք ներդնել նաև անժամկետ խնայողական ավանդ:
-
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ տոկոսադրույքներին:
Ավանդների տոկոսադրույքներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` «Ամերիա» ավանդ, «Խնայողական» ավանդ:
-
Կարո՞ղ եմ արդյոք ցանկացած ժամանակ դադարեցնել ավանդը և վերցնել ավանդի գումարը:
Ժամկետային ավանդը հնարավոր է դադարեցնել և գումարը ստանալ ցանկացած պահի , սակայն կախված ավանդի տեսակից` կուտակված տոկոսագումարը կվերահաշվարկվի այլ տոկոսադրույքով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ամերիա» ավանդի էջում: «Խնայողական» ավանդի գումարը ցանկացած պահի կարող եք ստանալ առանց տոկոսագումարի վերահաշվարկի:
Կանխիկ միջոցների տրամադրումն իրականացվում է հաճախորդի կողմից գումարը ստանալու նախորդ աշխատանքային օրը ներկայացված հայտի հիման վրա, եթե գումարը գերազանցում է 30 մլն ՀՀ դրամը, 100,000 ԱՄՆ դոլարը և 30,000 եվրոն և 1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթը` մյուս արտարժույթների համար` գլխամասային գրասենյակում: Երևան քաղաքի բանկի տարածքային ստորաբաժանումների համար սահմանվում է հետևյալ սահմանաչափը` 20 մլն ՀՀ դրամ, 25,000 ԱՄՆ դոլար և 15,000 եվրո, իսկ Երևան քաղաքից դուրս բանկի տարածքային ստորաբաժանումներում` 10 մլն ՀՀ դրամ, 20,000 ԱՄՆ դոլար և 10,000 եվրո: Երևան քաղաքից դուրս մասնաճյուղերի դեպքում նշված սահմանաչափը գերազանցող կանխիկի տրամադրումը իրականացվում է հաճախորդի կողմից հայտը ներկայացնելուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:
-
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ավանդային ներդնելու համար:
Ավանդ ներդնելու համար ֆիզիկական անձանց անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ: Մանրամասների և իրավաբանական անձանց համար պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Թարմացված է առ 02.04.2019 թ., 17:08