Ներդրումային բանկ

Կապիտալի շուկաներ

 



Հանդիսանալով տեղական կապիտալի շուկայի առաջատար՝ Ամերիաբանկն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ պարտքային և փայատիրական կապիտալի շուկաներում՝ պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման կազմակերպումից մինչև երկրորդային շուկայում իրացվելիության ապահովում (շուկայի ստեղծում): Բարեհաջող կերպով իրականացնելով բազմաթիվ աննախադեպ և նշանակալի գործարքներ և նոր հնարավորություններ ստեղծելով ներդրողների համար՝ մենք վաստակել ենք նորարար ներդրումային բանկի համբավ:  

 

 

Բաղկացած լինելով գիտակ և փորձառու մասնագետներից՝ Կապիտալի շուկաների բաժնի մեր անձնակազմը տրամադրում է ծառայությունների լայն ընտրանի և տարբեր գործարքների վերաբերյալ խորհրդատվություն, այդ թվում`

  • նախքան առաջնային տեղաբաշխումը համապատասխանության ստուգում և առաջնային տեղաբաշխման խորհրդատվություն
  • կորպորատիվ կառավարման խորհրդատվություն և ԿԲ պահանջների համաձայն հաշվետվությունների կազմման աջակցություն
  • ազդագրի մշակման և գրանցման ներկայացման աջակցություն  
  • արժեթղթերի տեղաբաշխման ծառայություններ
  • արժեթղթերի շուկայի ստեղծում

Ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելիս մենք հաշվի ենք առնում կորպորատիվ հաճախորդների բոլոր պահանջները` առաջարկելով կապիտալի շուկաների գծով այնպիսի լուծումներ, որոնք լավագույնս համապատասխանում են  հաճախորդների սպասելիքներին:

 

 

Ամերիաբանկի կապիտալ շուկաների բաժինն առանցքային դեր է ունեցել տեղական ֆինանսական շուկայում տեղի ունեցած բոլոր նորարարական նախաձեռնություններում.
  • 2008թ. մեր կողմից կազմակերպվեց Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայում մինչ այդ նախադեպը չունեցող աճուրդի միջոցով (մրցակցային հայտերի հիման վրա)՝ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը:
  • 2012թ. մենք կազմակերպել ենք ամենամեծ ծավալով կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը:
  • 2013թ. դեկտեմբերին մենք հանդես ենք եկել որպես Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) առաջին դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գլխավոր կազմակերպիչ և տեղաբաշխող: Դա Հայաստանում ոչ ռեզիդենտի կողմից պարտատոմսերի թողարկման առաջին գործարքն էր:
  • 2014թ. հունվարին Ամերիաբանկը հանդես է եկել որպես ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման գլխավոր կազմակերպիչ և տեղաբաշխող: Դա լողացող տոկոսադրույքով պարտատոմսերի առաջին տեղաբաշխումն էր Հայաստանում:
  • Ամերիաբանկի շուկայի ստեղծման ծառայությունների շնորհիվ «ՍԱՍ Գրուպ» ընկերության՝ 2 տարի մարման ժամկետով, ԱՄՆ դոլարով թողարկված պարտատոմսերը դարձան «Հայաստանի ֆոնդային բորսայում» (նախկինում՝ Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա) ամենաակտիվ կերպով շրջանառվող կորպորատիվ արժեթղթերը՝ ապահովելով 96% շրջանառություն երկրորդային շուկայում:
  • 2016թ-ից սկսած Ամերիաբանկը մեկնարկեց տարբեր արժույթներով սեփական պարտատոմսերի թողարկումը: 2018թ. դրությամբ Ամերիաբանկը «Հայաստանի ֆոնդային բորսայում» ուներ ցուցակված և առևտրին թույլատրված պարտատոմսերի 11 տրանշ: 

 

 

 

Պարտքային և փայատիրական կապիտալի շուկաներին առնչվող մեր ծառայությունների սակագները պայմանական բնույթ ունեն: Ընդհանուր առմամբ, դրանք հաշվարկվում են՝ հիմք ընդունելով փաստացի ծախսված ժամանակը և ռեսուրսները:  Արժեթղթերի տեղաբաշխման ծառայության դեպքում նաև կիրառվում է տեղաբաշխման վճար, որը հաշվարկվում է որպես տոկոս տեղաբաշխված պարտատոմսերից:

 

 


Թարմացված է առ 04.12.2019 թ., 11:55

Ներդրումային բանկային ծառայություններ

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2018. All rights reserved.