Արժեթղթերի շուկայում գործառնություններ
Վաստակի՛ր միջազգային ֆոնդային բորսաներում
Ուզու՞մ ես ստանալ լրացուցիչ եկամուտի հնարավորություն: Բացի'ր բրոքերային հաշիվ և վաստակի՛ր ոսկու, նավթի, հումքային ապրանքների ու համաշխարհային գիգանտ-կազմակերպությունների բաժնետոմսերի առքուվաճառքի միջոցով:
Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում կատարել տարաբնույթ գործարքներ ՀՀ ֆոնդային բորսայում, արտաբորսայում, ինչպես նաև միջազգային մասնագիտացված ֆոնդային և ապրանքահումքային շուկաներում:
Ամերիաբանկը եզակի բանկերից է հայաստանյան շուկայում, որն արժեթղթերով ներդրումային ծառայություններ է մատուցում միջազգային ֆոնդային և ապրանքահումքային բորսաներում, ինչպիսիք են` ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Միացյալ Թագավորության, Ավստրիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Հոնկոնգի և այլ երկրների բորսաները:
Ամերիաբանկն ապահովվում է հաճախորդի համար մոտ 23 երկրների ֆոնդային բորսաների հասանելիություն մեկ հաշվի միջոցով:
Բացելով բրոքերային հաշիվ Ամերիաբանկում, Ձեզ ընձեռնվում են այս ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
-
Առևտրային գործիքների լայն ընտրանի,
-
Մատչելի միջնորդավճարներ,
-
Մարժինալ առքուվաճառքի իրականացման հնարավորություն,
-
iPhone-ների, iPad-ների և Android-ով աշխատող սարքավորումների միջոցով արժեթղթերով գործառնություններ:
Ամերիաբանկն առաջարկում է՝
Ստորև Դուք կարող եք գտնել այլ մանրամասներ տվյալ ծառայության մասին.
Սակագներ
Տիպային պայմանագրեր
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 56 11 11 հեռախոսահամարով
Աշխատանքային ժամերն են` 09:30-20:00,
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Հաճախորդի հանձնարարությամբ և միջոցների հաշվին իրականացվող ներդրումների ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում: Տվյալ ներդրումների ռիսկը կախված է հաճախորդի կողմից ընտրված ներդրումից (կամ բանկին առաջադրված ներդրումային իր ռազմավարությունից)` ներդրման երկրից, երկրի և ընկերության անհատական վարկանիշից, տնտեսության ճյուղից, արժույթից, ներդրման ժամկետից, պետական/ոչ պետական լինելու և այլ գործոններից: