Կորպորատիվ հաճախորդների համար

Լիզինգային գործողությունների սխեման և պայմանները

 

 

 

Լիզինգի պայմանները

 


 

* Սակագինը կախված է գործարքի ռիսկայնությունից:

** Գրավի ձևակերպման ընթացակարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

***Լիզինգի պայմանների վերանայման հայտի/դիմումի ուսումնասիրման վճարը ենթակա է վճարման հաճախորդի կողմից, վերջինիս նախաձեռնությամբ և ցանկությամբ ներկայացված վերանայման հայտի բավարարման դեպքում` Բանկի համապատասխան ստորաբաժանման կողմից այդ հայտի հիման վրա կատարված վերլուծության եզրակացության հիմքով: Ընդ որում, որպես կանոն, վարկավորման պայմանների վերանայման այլ դեպքերում սույն սակագինը ենթակա է գանձման Մեծ վարկային կոմիտեի որոշմամբ:


 
Վարձակալության վերջում ձեռք բերված հիմնական միջոցը դառնում է կազմակերպության սեփականությունը, առանց հավելյալ վճարի:

Լիզինգի գումարի տրամադրման եղանակները: 

Լիզինգի գումարը Բանկը փոխանցում է վաճառող կազմակերպության բանկային հաշվին:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Արտարժույթով տրամադրվող լիզինգի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ լիզինգի մարումների վրա: 

 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԼԻԶԻՆԳԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: 

Տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի նվազող մնացորդի նկատմամբ:

Օրինակ`  հաշվարկված անուիտետային եղանակով

Լիզինգի գումար ----------------100,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք -----12 %
Մարման ժամկետ --------------7 տարի
Ամենամսյա վճարում --------- 1,765,274  ՀՀ դրամ, որից առաջին ամսվա
Տոկոսագումար` 1,000,000 ՀՀ դրամ
Լիզինգի մայր գումար` 765,274 ՀՀ դրամ
Այս դեպքում ամենամսյա վճարը յուրաքանչյուր ամիս նույնն է:

Օրինակ`
հաշվարկված մայր գումարի հավասարաչափ մարման եղանակով
 
Լիզինգի գումար ----------------100,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք -----12 %
Մարման ժամկետ --------------7 տարի
Ամենամսյա վճարում --------- 2,190,476  ՀՀ դրամ որից առաջին ամսվա
Տոկոսագումար` 1,000,000 ՀՀ դրամ
Լիզինգի մայր գումար` 1,190,476 ՀՀ դրամ
Ամենամսյա վճարումը հաշվարկված է առաջին ամսվա համար, յուրաքանչյուր հաջորդ ամիս գումարը նվազում է : 
 
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՓՈՓՈԽԵԼ ՏՈԿՈՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ` ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ/ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋԻՆ ՇՈւԿԱՅԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՈՒՄԸ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՈՒՄԸ` ԱՅԴ ՄԱՍԻՆ ԱՌՆՎԱԶՆ 7/ՅՈԹ/ ՕՐ ԱՌԱՋ ՊԱՅԱՄԱՆԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՁևՈՎ ՎԱՐՁԱԿԱԼԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ, ՈՐԸ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԵՋ ՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՈԿՈՍԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ԼԻԶԻՆԳԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
 
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ: 
 


Թարմացված է առ 02.11.2016 թ., 15:19

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2018. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ