Կորպորատիվ հաճախորդների համար

Ameria Online Banking Համակարգ
 
Ինտերնետ բանկինգը (online.ameriabank.am) բանկի հաճախորդների հեռահար սպասարկման համակարգ է, որը թույլ է տալիս աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահի, ինտերնետի միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից` առանց բանկ այցելելու: Համակարգի անվտանգությունն ապահովելու համար ընտրված են ժամանակակից միջոցներ, որոնք ամբողջովին ապահովում են իրականացվող գործարքների անվտանգությունը, իսկ փոխանցվող տեղեկատվությունն ամբողջությամբ գաղտնագրվում է: Գործարքների ստորագրման և հաճախորդների նույնականացման համար կիրառվում են VASCO Data Security ընկերության Digipass սարքերը (token) կամ, այժմ արդեն, նոր ծրագրային ապահովում` AmeriaToken հավելվածը:

Համակարգը հնարավորություն է տալիս.

1. դիտել.
  • բանկային հաշիվների ընթացիկ մնացորդներն ու շրջանառությունը,
  • վարկերի մնացորդներն ու մարման ժամանակացույցը
  • ավանդների մնացորդներն ու կուտակցված տոկոսները
  • արտարժուրթային փոխարժեքները
2. կատարել.
  • փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս,
  • արտարժութային փոխանակումներ,
3. ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի հաղորդագրություններ:

 
Ինտերնետ-բանկինգի նոր ֆունկցիոնալ հնարավորությունները

  • Կանխիկ գումարի տրամադրման հայտ

  • Պլաստիկ քարտի վերաթողարկման հայտ

  • Պլաստիկ քարտ թողարկելու հայտ

  • Պլաստիկ քարտով կատարվող գործառնությունների մասին հաղորդագրության միջոցով ծանուցվելու կամ ծանուցվելուց հրաժարվելու մասին հայտ

  • Տեղեկանքների և այլ փաստաթղթերի ստացման հայտ

  • Անձնական տեղեկատվության փոփոխություն


 
Համակարգն իրավաբանական անձանց համար ապահովում է մեկ հաճախորդին մի քանի օգտագործողների տրամադրման (տնօրենի, գլխավոր հաշվապահի և այլն) և իրավասությունների տարանջատման, ինչպես նաև` գործարքների կրկնակի ստորագրման հնարավորություն: Թույլ է տալիս աշխատել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ստեղծել նաև փաստաթղթերի ձևանմուշներ:
Համակարգն ապահովում է հասանելիություն տաբեր տեղեկատուների` ՀՀ բանկեր, արժույթներ, BIC Directory և IBAN ստանդարտներ:

Ինտերնետ Բանկ համակարգի ծառայությունից օգտվելու սակագները

 

Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգով

Բանկ-Հաճախորդ համակարգով

10,000 ՀՀ դրամ ամսական (գանձումը իրականացվում է եռամսյակային կտրվածքով, օրացուցային եռամսյակին հաջորդող ամսվա առաջին շաբաթվա ընթացքում)

Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգով

 

Հաշիվների քաղվածքներ և գործարքներ դիտելու իրավունքով

անվճար

Մինչև 2 օգտագործող գրանցելու դեպքում

 

Գործարքներ հաստատելու համար մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքերից որևէ երկուսը կամ Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման երկու կոդ6

Տարեկան 10,000 կամ ամսական 1,000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ

Լրացուցիչ օգտագործող գրանցելու դեպքում (3-րդ օգտագործողից սկսած)

1,000 ՀՀ դրամ ամսական` ներառյալ համակարգ մուտքագրվելու և գործարքներ հաստատելու համար մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքերից որևէ մեկը կամ Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման մեկ կոդ` ըստ հաճախորդի ընտրության

Ծածկագիր գեներացնող սարքի տրամադրում (կորցնելու կամ վնասելու դեպքում), սարքի տեսակի փոխարինում

3,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ


 

 


1Առաջին գանձումը կատարվում է ծառայության /սարքի, կոդի/ տրամադրման պահին, իսկ հաջորդող ամիսների համար  գանձումները` յուրաքանչյուր ամսվա համապատասխան ամսաթվին /առաջին գանձման ամսաթվին համապատասխանող ամսաթվին/, ընդ որում, եթե գանձման օրը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա գանձումը կատարվում է այդ ամսվա վերջին օրը:  

Մինչև 01.09.2019թ-ը ներառյալ տվյալ ծառայությունից օգտվող հաճախորդների նկատմամբ վճարի գանձման վերը նկարագրված կարգը կիրառվելու է 01.09.2019թ-ից` հետագա բոլոր ամիսների համար վճարման ամսաթիվ դիտարկելով համապատասխան ամսվա 1-ը:


Թարմացված է առ 15.09.2020 թ., 10:10

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352

Մեծ Բրիտանիայում`

+448000465400

* Զանգի հնարավորությունը

հասանելի է տվյալ երկրի տարածքից

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2021. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ