Կորպորատիվ հաճախորդների համար

Ակրեդիտիվի պայմանները
Ակրեդիտիվը տրամադրվում է ՀՀ դրամով, Ռուսական Ռուբլով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և այլ արժույթներով` ըստ պայմանավորվածության:


Տրամադրվող ակրեդիտիվի գումարի չափը պայմանավորված է. 

  • ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներով, 
  • գործարքի արժեքով, 
  • հաճախորդի օգտին սահմանված վարկային գծի/սահմանաչափի մեծությամբ:


Տրամադրվող ակրեդիտիվի ժամկետը պայմանավորված է. 

  • գործարքի ժամկետով, 
  • հաճախորդի օգտին սահմանված վարկային գծի/սահմանաչափի ժամկետով:
1. Ակրեդիտիվներ ` ստացված հաճախորդի օգտին / վաճառողի ակրեդիտիվ /

1.1 Ակրեդիտիվի կամ ակրեդիտիվի   փոփոխության ծանուցում

20.000 ՀՀ դրամ
1.2 Ակրեդիտիվի տեքստի նախնական կազմում և ակրեդիտիվի պայմանների համաձայնեցում 20.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
1.3 Փաստաթղթերի ստուգում 35,000 ՀՀ դրամ
1.4 Ակրեդիտիվի հաստատում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից ըստ պայմանավորվածության
1.5 Ակրեդիտիվի ներքո զեղչում/ֆինանսավորում Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից ըստ պայմանավորվածության
1.6 Թողարկված ակրեդիտիվի կատարում /վճարում, ակցեպտավորում և նեգոցիացիա/ 0.5%, նվազագույնը 50,000 ՀՀ դրամ
1.7 Ակրեդիտիվի փոխանցում (transfer)* յուրաքանչյուր եռամսյակի** համար 0.15% (գանձվում է միանվագ՝ ակրեդիտիվի փոխանցման պահին՝ գործողության ողջ ժամկետի համար), նվազագույնը 40,000ՀՀ դրամ գործողության ողջ ժամկետի համար
1.8 Թողարկող բանկի կողմից փոխհատուցման (Reimbursement) հրահանգի կատարում ըստ պայմանավորվածության
1.9 Փոխհատուցման (Reimbursement) պարտավորության ներքո վճարում 50.000 ՀՀ դրամ
2. Հաճախորդի պատվերով թողարկվող ակրեդիտիվներ  / գնորդի ակրեդիտիվ /
2.1 Չհաստատված ակրեդիտիվի թողարկում* Յուրաքանչյուր եռամսյակի** համար 0.15% (գանձվում է միանվագ` տրամադրման պահին`գործողության ողջ ժամկետի համար),
նվազագույնը 40,000 ՀՀ դրամ գործողության ողջ ժամկետի համար***
2.2 Այլ բանկի հաստատումով ակրեդիտիվի թողարկում Յուրաքանչյուր եռամսյակի** համար 0.15% (գանձվում է միանվագ` տրամադրման պահին`գործողության ողջ ժամկետի համար), 
նվազագույնը 40,000 ՀՀ դրամ գործողության ողջ ժամկետի համար, հաստատումը՝ ըստ պայմանավորվածության
2.3 Ակրեդիտիվի պայմանների փոփոխություն, այդ թվում` չեղյալ համարում 35,000 ՀՀ դրամ, ընդ որում ժամկետի երկարաձգման կամ գումարի ավելացման դեպքում ավելացված մասով կգանձվի նաև թողարկման միջնորդավճար
2.4 Ակրեդիտիվի ներքո վճարում կամ ակցեպտավորում 0.1%, նվազագույնը` 7,500 ՀՀ դրամ, առավելագույնը` 50,000 ՀՀ դրամ
2.5  Փաստաթղթերի ստուգում «առանց տարաձայնությունների» փաստաթղթերի ստուգման համար 35.000 ՀՀ դրամ
2.6 «Տարաձայնություններով» փաստաթղթերի ստուգում 120 ԱՄՆ դոլար կամ համարժեք գործարքի արժույթ, գանձվում է շահառուից

Այլ բանկերի միջնորդավճարները (բացառությամբ հաստատման), փոստային/կապի ծախսերը գանձվում են ըստ դրանց փաստացի մեծության:
* Ակրեդիտիվի վաղաժամկետ դադարեցման դեպքում գանձված միջնորդավճարը վերադարձման ենթակա չէ
** Ոչ լրիվ եռամսյակը համարվում է ամբողջ եռամսյակ
*** Վարկային սահմանաչափի ներքո թողարկման դեպքում կգանձվի լրացուցիչ միջնորդավճար՝ ըստ պայմանավորվածության

 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ`

 

Բանկի կողմից ակրեդիտիվը տրամադրելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: 

 

Ակրեդիտիվի տրամադրումը մերժելու գործոնները`

  • Հաճախորդի կողմից ներկայացված տվյալները /փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը/ անարժանահավատ են կամ ոչ ամբողջական: 
  • Հաճախորդն ունի ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ /այդ թվում` երրորդ անձանց հանդեպ/
  • այլ

 

Ակրեդիտիվը թողարկվում է Բանկի որոշմամբ նախատեսված ապահովման պայմանագրերը կնքված լինելու դեպքում: Ընդ որում գույքի գրավադրման դեպքում ակրեդիտիվը թողարկվում է գրավի պայմանագրերը Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև ակրեդիտիվի տրամադրման այլ պայմանները հաճախորդի կողմից կատարվելուց հետո: 

 

Ակրեդիտիվը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, Եվրոյով և այլ արժույթներով` ըստ պայմանավորվածության:

 

Ակրեդիտիվը ձևակերպվում է Բանկի գլխամասում, ակրեդիտիվի թողարկումը կատարվում է SWIFT համակարգի միջոցով:

 

Բանկի կողմից վճարումը կատարվում է միմիայն ակրեդիտիվով սահմանված պայմաններին և կարգավորվող միջազգային կանոններին համապատասխան` ակրեդիտիվով սահմանված կարգով ներկայացված փաստաթղթերի հիման վրա` անկախ հաճախորդի և գործընկերոջ միջև այդ պահին առկա փոխհարաբերություններից:

 

Ակրեդիտիվի գծով միջնորդավճարների/կոմիսիոն վճարների կետանցման դեպք/եր/ում տույժի չափը՝ 0,13 տոկոս, որը հաշվարկվում է ժամկետանց գումար/ներ/ի նկատմամբ, կետանցի յուրաքանչյուր օրվա համար:


Թարմացված է առ 24.10.2019 թ., 15:06

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2018. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ