Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Ինչպե՞ս են իրականացվում արագ փոխանցումները
1. Դրամական միջոցների փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է՝
• ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
• վճարել փոխանցվող գումարը և համապատասխան միջնորդավճարը,
• ստորագրել փոխանցման տվյալները հավաստող ձևաթղթերը:

2. Դրամական միջոցների ստացման համար անհրաժեշտ է՝
• ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
• փոխանցման ստուգիչ/հսկիչ կոդը (ունիկալ համարը),
• ստորագրել ստացման տվյալները հավաստող ձևաթղթերը,
• ներկայացնել լրացուցիչ տվյալներ, եթե դա նախատեսված է համապատասխան արագ դրամական փոխանցման համակարգի կանոններով (օրինակ՝ փոխանցվող գումարի չափն ու արժույթը):

3. Դրամական միջոցների փոխանցումներն ու ստացումները կատարվում են ԱՄՆ դոլարով, ԵՎՐՈ-ով և Ռուսական Ռուբլով:

4. Անձը հաստատող փաստաթղթեր են համարվում.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`
• անձնագիրը,
• նույնականացման քարտը,
• զինվորական գրքույկը` այն անձանց դեպքում, ովքեր գտնվում են զինվորական ծառայության մեջ,
• Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ,

փախստականների համար`
• փախստականի վկայականը,
• փախստականի ճամփորդական փաստաթուղթը,

օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար`
• օտարերկրյա պետության անձնագիրը, անձը /ինքնությունը/ հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը,
• Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
• կացության վկայականը:

Մինչև տասնչորս տարեկան փոքրահասակների անունով ուղարկված գումարները վճարվում են բացառապես նրանց օրինական ներկայացուցիչներին /ծնողներին, խնամակալներին, հոգաբարձության մարմնի համապատասխան լիազորված անձին/: Սույն կետով նախատեսված պայմաններով վճարումները կատարվում են բացառապես փաստացի ստացողների անձնագրերի և լիազորություները հավաստող փաստաթղթերի հիման վրա:

Տասնչորս տարին լրացած մինչև տասնութ տարեկան անչափասներին գումարները տրամադրվում են բացառապես անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ /զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ/ ներկայացնելու դեպքում:

5. Միջնորդավճարը գանձվում է փոխանցողից` ՀՀ դրամով` փոխանցման պահին գործող ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքով: Ստացողից լրացուցիչ միջնորդավճարներ չեն գանձվում:

6. Փոխանցում կատարող հաճախորդին գործարքի իրականացման ժամանակ տրամադրվում է դրամական փոխանցման համակարգում գեներացված հատուկ կոդ, որը փոխանցողը պետք է տրամադրի ստացողին՝ որպես գումարի ստացման անհրաժեշտ վավերապայման:

7. Փոխանցումից հետո գումարի ետ պահանջը.
• Եթե գումարը փոխանցելուց հետո փոխանցողը ետ է պահանջում փոխանցված գումարը և հարցման արդյունքում պարզվում է, որ հասցեատերը գումարը դեռ չի ստացել, ապա առաջարկվում է հաճախորդին լրացնել դիմում` գումարը ետ ստանալու համար և վերադարձվում է միայն փոխանցված գումարը, առանց միջնորդավճարի: Միջնորդավճարը կարող է ետ վերադարձվել միայն այն դեպքում, երբ դա նախատեսված է համապատասխան արագ դրամական փոխանցումների համակարգի կանոններով:
• Փոխանցված գումարը հաճախորդին ետ կտրամադրվի միայն միջնորդ բանկի կողմից Ամերիաբանկ ՓԲԸ-ին տրամադրելուց հետո:

8. Եթե գումարը փոխանցելուց հետո փոխանցողը հայտնում է, որ փոխանցված տվյալներում առկա է սխալ, և հարցման արդյունքում պարզվում է, որ հասցեատերը գումարը դեռ չի ստացել, ապա առաջարկվում է հաճախորդին լրացնել դիմում (դիմումի ձևը կարող է տպվել համապատասխան արագ դրամական փոխանցման համակարգի ծրագրից՝ ներառելով հաճախորդի կողմից ներկայացված փոփոխված տվյալները), որտեղ նշվում է ուղղման ենթակա տվյալը: Ուղղումը կատարվում է յուրաքանչյուր համակարգի համար սահմանված կարգով: Փոխանցում կատարած հաճախորդի դիմումի համաձայն արագ դրամական փոխանցումներում ցանկացած բնույթի փոփոխություններն իրականացվում են ուղղման վերաբերյալ դիմումը ներկայացնելու պահից մինչև 1 բանկային օր ժամկետում, եթե գումարը դեռ վճարված չէ ստացող կողմին, ինչպես նաև եթե այլ բան նախատեսված չէ Արագ դրամական փոխանցման համակարգի կամ ստացող բանկի պայմաններով:

9. Գործարքի իրականացման ընթացքում հաճախորդին է տրամադրվում անդորրագիր` յուրաքանչյուր մատուցված ծառայության վերաբերյալ:
 
10. Արագ դրամական փոխանցման համակարգերով փոխանցումների և վճարումների կատարումն իրականացվում է Ամերիաբանկ ՓԲԸ բոլոր մասնաճյուղերում՝ գործառնական ժամերի ընթացքում: Մասնաճյուղերի ցանկին ու գործառնական ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ էջում, կամ զանգահարելով +374 10 56 11 11 հեռախոսահամարով:

Թարմացված է առ 24.11.2014 թ., 10:22

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2018. All rights reserved.