Կորպորատիվ հաճախորդների համար

Ակրեդիտիվի առավելությունները և տեսակները
  1. Ներմուծող/Գնորդ/Դիմորդ
  • Վճարում չի իրականացվում մինչ ակրեդիտիվով պահանջվող փաստաթղթերի ստացումը:
  • Փաստաթղթերը ստուգվում են միջազգային ընդունված կանոններին համապատասխան:
  • Կրճատում է ռիսկն անհայտ վաճառողների հետ գործարք  իրականացնելիս:
  1. Արտահանող/Վաճառող/Բենեֆիցիար
  • Ակրեդիտիվով սահմանված ձևով փաստաթղթերի ներկայացման դեպքում իր օգտին վճարման պարտադիր իրականացում:
  • Լինելով թողարկող բանկի պարտավորություն` ակրեդիտիվը երկրորդային պլան է մղում գնորդի ֆինանսական կայունությունը:
  • Հաստատված ակրեդիտիվի դեպքում առկա է վճարման պարտավորության իրականացման հաստատող բանկի հավելյալ հավաստում:

Առաջարկվող ակրեդիտիվի տեսակները. 

 

  • REVOLVING L/C` Վերականգնվող ակրեդիտիվ, որի գումարը վերականգնվում է առանց ակրեդիտիվի պայմաններում էական փոփոխությունների անհրաժեշտության
  • TRANSFERABLE L/C` Փոխանցելի ակրեդիտիվ, որը իրավունք է տալիս շահառուին պահանջել բանկից փոխանցել ակրեդիտիվը ամբողջությամբ կամ մասամբ` մեկ կամ ավել երկրորդային շահառուներին:
  • BACK - TO - BACK L/C` Հանդիպակաց ակրեդիտիվ, որը թողարկվում է թողարկված այլ ակրեդիտիվին հակընդդեմ:
  • STANDBY L/C` Պահուստային ակրեդիտիվ, այսինքն` ակրեդիտիվի ձևով թողարկված բանկային երաշխիք, որի նպատակը պարտավորությունները չկատարելու հնարավոր ռիսկը ծածկելն է:
  • RED/GREEN CLAUSE L/C`  ակրեդիտիվ, որը ներառում է հատուկ դրույթ, որով հանձնարարում է կատարող բանկին վճարել կանխավճար բենեֆիցիարին` մինչ առաքումը:

Թարմացված է առ 21.08.2019 թ., 18:26

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2018. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ