ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  Ֆինանսական դեպարտամենտ, Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման կենտրոն

ՊԱՇՏՈՆԸ`  Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Հաշվեկշռի և կապիտալի համարժեքության, ինչպես նաև ներքին տրանսֆերային գնագոյացման համակարգի կառավարում, բիզնեսի վերլուծություն, ֆինանսական արդյունավետության բարձրացում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Պրոդուկտների ինքնարժեքի հաշվարկման գործընթացի կազմակերպում, վարչական և գործառնական ծախսերի վերահսկում, եկամուտների կառավարում
  • Շահույթի և ծախսերի բաշխման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում (տրանսֆերային գնագոյացում, ծախսերի բաշխում)
  • Ֆինանսավորման կարիքների, իրացվելիության ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում, մարման ժամկետների և տոկոսադրույքների միջև անհամապատասխանությունների կառավարում
  • Կապիտալի համարժեքության կառավարման գործընթացի իրականացում
  • Բանկի ֆինանսական գործունեության, առանձին ոլորտներին վերաբերող հաշվետվությունների և վերլուծական այլ նյութերի նախապատրաստման համար անհրաժեշտ տվյալների շտեմարանի ստեղծում և կառավարում
  • Բանկի ֆինանսական արդյունքների բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործում

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, ՏՏ կամ հարակից ոլորտներում
  • Մեծաքանակ տվյալների հետ աշխատելու, տվյալների շտեմարանների կառավարման, հաշվետվությունների վիզիուալացման հմտություններ և փորձ
  • SQL-ի, Python-ի, R-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Բանկային օրենսդրության իմացություն
  • Ժամանակի կառավարման զարգացած հմտություններ
  • Նոր հմտություններ և գիտելիք ձեռք բերելու պատրաստակամություն և ունակություն
  • Վերլուծական մտածելակերպ
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ, փոփոխվող հանգամանքներին արագորեն արձագանքելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային․ «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն։

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 30.09.2019 լրացնել դիմում/հայտի ձևը, ցանկության դեպքում կցել նաև CV-ն և ուղարկել հետևյալ էլ. հասցեով` hr.fin@ameriabank.am : Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    11.09.2019
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    30.09.2019

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 20.09.2019 թ., 17:55

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.