ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  Ռիսկերի կառավարման դեպարտամենտ, Ֆինանսական ռիսկերի կառավարման բաժին

ՊԱՇՏՈՆԸ`  Մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Բանկում ռիսկերի կառավարման ուղղությամբ համապատասխան սկզբունքների, չափանիշների մշակում

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Ռիսկերի քանակական և որակական վերլուծություն
  • Ռիսկերի կառավարման մեթոդների/մոդելների մշակում, ներդրում և կիրառում
  • Ռիսկերի կառավարման ներքին նորմատիվների/պարամետրերի մշակում, գնահատում, վերլուծություն, մոնիթորինգ
  • Հաստատված սահմանաչափերի ներքո բանկային գործիքների գծով հաստատումների իրականացում/ եզրակացության տրամադրում
  • Սահմանված չափանիշների և իրավասությունների ներքո գործընթացների, ներառյալ պորտֆելների և սահմանաչափերի նկատմամբ մոնիտորինգի իրականացում
  • Ռիսկերի վերլուծության հետ կապված հաշվետվությունների մշակում, կազմում և ներկայացում Բանկի ղեկավարության և համապատասխան ստորաբաժանումներին
  • Ռիսկերի կառավարման համակարգի ներքո առաջարկությունների ներկայացում:

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, ֆինանսական մաթեմատիկայի, ռիսկերի կառավարման, մաթեմատիկական մոդելավորման, տնտեսագիտության ոլորտում
  • 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Վիճակագրական և ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն, տվյալների հետ աշխատելու հմտություններ, անալիտիկ և ստեղծագործական մտածելակերպ
  • Հաղորդակցվելու կարողություն, թիմում աշխատելու հմտություն, համակգործակցելու ունակություն, խորհրդատվական հմտություններ
  • Microsoft Office Excel, Microsoft Office Word, Microsoft Office Outlook, ՀԾ-Բանկ 4.0
  • Հայերենի, ռուսերենի, անգլերենի շատ լավ իմացություն

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 24.09.2019 լրացնել դիմում/հայտի ձևը, ցանկության դեպքում կցել նաև CV-ն և ուղարկել հետևյալ էլ. հասցեով` hr.rmc@ameriabank.am : Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    10.09.2019
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    24.09.2019

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 20.09.2019 թ., 17:55

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.