ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  Աշխատակազմ, Վարչատնտեսական ծառայություն

ՊԱՇՏՈՆԸ`  Գնումների ավագ մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  բանկի համար գնման գործընթացների կազմակերպում և կառավարում

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Ապահովել գնման գործընթացների կազմակերպումը (մրցույթներ, գնանշումներ, հայտատուներից մրցութային առաջարկների հավաքագրում, դրանց ամփոփում և գնահատում)
  • Պարբերական ու փոքրածավալ գնումների կազմակերպում ու վերահսկում
  • Մատակարարների հետ բանակցությունների վարում
  • Գնումների ընթացակարգերի մշակման, բարելավման և իրականացման վերահսկման գործընթացին աջակցություն
  • Մատակարարվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների որակի ու պահանջներին համապատասխանության ստուգում, մոնիտորինգ
  • Գնման պահանջագրերի հաշվառման, դասակարգման, բազայում մուտքագրման և համապատասխան շրջանառության ապահովման և վերահսկման գործընթացի իրականացման ապահովում

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն
  • Լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • Աշխատանքը ժամանակին և բարեխիղճ կատարելու ունակություն
  • Թիմային աշխատանքի ունակություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 24.09.2019 լրացնել դիմում/հայտի ձևը, ցանկության դեպքում կցել նաև CV-ն և ուղարկել հետևյալ էլ. հասցեով` hr.adm@ameriabank.am : Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    10.09.2019
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    24.09.2019

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 20.09.2019 թ., 17:55

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.