ONLINE

CHAT


Առևտրային գործառնություններ

Մարժինալ հաշիվը


Ամերիաբանկն առաջարկում է մարժինալ հաշիվներ (marginal account), որոնք հնարավորություն են ընձեռում համապատասխան մարժան ապահովելու դեպքում ոչ բավարար ծածկույթով գործարքներ իրականացնել:

 

 

Հաշվի տեսակը
Նկարագրությունը
Ինչպես ենք մենք հաշվարկում սահմանաչափը (մարժան)
Margin 
Ոչ բավարար ծածկույթով գործարքներ` առկա արժույթներով գնանշվող բաժնետոմսերի առքուվաճառքի, բաժնետոմսերի կարճ դիրքերի (short sell) ձևավորման, օպցիոնների առքուվաճառքի, ֆյուչերսների/ֆյուչերսների օպցիոնների առքուվաճառքի, արժութային փոխարկումների և արժեթղթերի/ապրանքների առքուվաճառքի իրականացմանն օժանդակելու համար: 
Մարժայի գծով պահանջները հաշվարկվում են իրական ժամանակում` կանոնների վրա հիմնված հաշվարկի մեթոդաբանությամբ` դիրքն անմիջապես փակելու սկզբունքով, այն դեպքում, երբ նվազագույն սահմանաչափի պահպանման պահանջները բավարարված չեն:

 

 

Հաշվի տեսակը, նկարագրությունը 

Ինչպես ենք հաշվարկում սահմանաչափը /մարժան/

Մարժինալ հաշվարկի օրինակ

Մարժինալ գործարքների տոկոսադրույքներ "Ameria Global Trading” համակարգի միջոցով

 

Margin Ոչ բավարար ծածկույթով գործարքներ` առկա արժույթներով գնանշվող բաժնետոմսերի առքուվաճառքի, բաժնետոմսերի կարճ դիրքերի (short sell) ձևավորման, օպցիոնների առքուվաճառքի, ֆյուչերսների/ֆյուչերսների օպցիոնների առքուվաճառքի, արժութային փոխարկումների և արժեթղթերի/ապրանքների առքուվաճառքի իրականացմանն օժանդակելու համար: Մարժայի գծով պահանջները հաշվարկվում են իրական ժամանակում` կանոնների վրա հիմնված հաշվարկի մեթոդաբանությամբ` դիրքն անմիջապես փակելու սկզբունքով, այն դեպքում, երբ նվազագույն սահմանաչափի պահպանման պահանջները բավարարված չեն:


Արժեթղթերի ձեռքբերման նպատակով գումարի ոչ բավարար ծածկույթով գործարքը հայտնի է "մարժայով գնում" անվանմամբ: Երբ հաճախորդը ոչ բավարար ծածկույթով գործարք է իրականացնում` բաժնետոմս գնելու նպատակով, նա պետք է բրոքերի մոտ բացի մարժինալ հաշիվ, ստորագրի համապատասխան պայմանագիր և բավարարի բրոքերի մարժինալ պահանջները /նախապայմանները/:Որպես ծածկույթի ապահովում հանդես են գալիս ներդրողի արժեթղթերը և դրամական միջոցները: Երբ ակտիվների արժեքը չափազանց նվազում է, ներդրողը կարող է իր հաշվին գումար մուտքագրել կամ վաճառել բաժնետոմսերի մի մասը:
Իրական ժամանակում գործող մարժային համակարգը շարունակաբար ստուգում է յուրաքանչյուր հաշվի մարժինալ սահմանաչափերը` ավտոմատ կերպով ցանկացած պահին փակելով դիրքերը, եթե որևէ հաշվի գծով մարժայի սահմանաչափերը խախտվում են: Իրական ժամանակով հասանելի տվյալները ցույց են տալիս սկզբնական մարժայի /գործարքի պահին/ պահպանման մարժայի /դիրքերը պահպանելու համար անհրաժեշտ/ պահանջները, ինչը ձեզ թույլ է տալիս օրվա ցանկացած պահին պատկերացում կազմել առևտրային ռիսկի մասին և արագ արձագանքել շուկայի փոփոխություններին:

Օրական առքուվաճառքի (day trading) կանոնների նկարագիր

«FINRA»- ն և «NYSE»-ն փոքրածավալ ներդրողների պաշտպանության շրջանակներում ընդունել են կանոնակարգեր, որոնք նպատակ ունեն սահմանափակել առքուվաճառքը կապիտալի փոքր գումարներ ունեցող հաշիվների, մասնավորապես` 25 000 ԱՄՆ դոլարից պակաս զուտ ակտիվներ ունեցող հաշիվների գծով:

• (DAY TRADE)` Արժեթղթերով գործարքի և դրան Հակադարձ գործարքի իրականացում Հաճախորդի կողմից տվյալ ԱՀ-ում միևնույն առևտրային նստաշրջանի ընթացքում:


• (Pattern day trading) օրական թրեյդեր` անձ, որը 5 գործառնական օրվա ընթացքում իրականացնում է 4 և ավել օրական առքուվաճառքի գործարք: Այն թրեյդերը, որն այդ ժամանակահատվածում իրականացնում է ավելի քան 4 օրական առքուվաճառքի գործարք, համարվում է Pattern day trader և հետևաբար ենթակա է համապատասախան սահմանափակումներին:


• Օրական առքուվաճառքի համար հաշվի զուտ ակտիվների արժեքը պետք է լինի առնվազն 25 000 ԱՄՆ դոլար: Սույն համատեքստում զուտ ակտիվների արժեքը ներառում է կանխիկը, արժեթղթերը, օպցիոնները և ֆյուչերսների գծով շահույթը և վնասը: «NYSE»-ի կանոնակարգերով սահմանվում է, որ եթե 25 000 ԱՄՆ դոլարից պակաս միջոցներով հաշիվը նշվում է որպես օրական առքուվաճառքի հաշիվ(day trading account), ապա այն պետք է սառեցվի` 90-օրյա ժամկետով լրացուցիչ առքուվաճառքը կանխարգելելու համար: Փոքր հաշիվները` որպես day trading account նշվելուց, ինչպես նաև 90-օրյա սառեցումից խուսափելու համար, Ameria Global Trading համակարգն արգելելում է 5 օրվա ընթացքում իրականացնել 4 գործարքից ավել, եթե հաշվի մնացորդը 25 000 ԱՄՆ դոլարից պակաս է:


Նախորդ օրվա կապիտալը հաշվարկվում է նախորդ օրվա վերջի դրությամբ (16:15 ըստ արևելյան ժամային գոտու EST): Նախորդ օրվա ակտիվները պետք է կազմեն առնվազն 25 000 ԱՄՆ դոլար: Սակայն զուտ մուտքերը և ելքերը, որոնց արդյունքում նախորդ օրվա կապիտալը հավասարվել կամ գերազանցել է պահանջվող 25 000 ԱՄՆ դոլարը նախորդ առքուվաճառքի օրվա 16:15-ից (EST) հետո, դիտարկվում են որպես նախորդ օրվա կապիտալի ճշգրտումներ, որպեսզի հաջորդ առքուվաճառքի օրը հաճախորդը հնարավորություն ունենա գործարքներ իրականացնել:


Օրինակ, ենթադրենք` առքուվաճառքի օրվա վերջում նոր հաճախորդի կողմից գումար է մուտքագրվում` 50 000 ԱՄՆ դոլարի չափով: Թեև նրա նախորդ օրվա կապիտալը հավասար է եղել զրոյի նախորդ օրվա ավարտի դրությամբ, մենք նախորդ գործառնական օրվա փակվելուց հետո կատարված մուտքը դիտարկում ենք որպես ճշգրտում, և այդ հաճախորդի նախորդ օրվա կապիտալը ճշգրտվում է 50 000 ԱՄՆ դոլարով. այդպիսով նա առաջին առքուվաճառքի օրն ունենում է գործարք իրականացնելու հնարավորություն: Առանց այս ճշգրտման հաճախորդի գործարքները կմերժվեին առաջին առքուվաճառքի օրվա դրութամբ` հիմք ընդունելով նախորդ օրվա վերջի դրությամբ գրանցված մնացորդը:

Հատուկ դեպքեր

• Այն հաշիվները , որոնցում որևէ պահի դրությամբ առկա է եղել ավելի քան 25 000 ԱՄՆ դոլար, և որոնք բնորոշվել են որպես օրական առքուվաճառքի (day trading account) հաշիվներ, սակայն որոնց զուտ ակտիվների արժեքը հետագայում նվազել է 25 000 ԱՄՆ դոլարից, կարող են ենթակա լինել առքուվաճառքի 90-օրյա սահմանափակման: Սահմանափակումները կարող են վերացվել` հաշվին առկա կապիտալի չափը մեծացնելով կամ հետևելով:
• Օպցիոնի կատարումը կդիտարկվի օրական առքուվաճառքին այնպես, ինչպես եթե բազային ակտիվն ուղղակիորեն առքուվաճառքի ենթարկվեր: Բաժնետոմսային ֆյուչերսի կամ օպցիոնի մարումը չի համարվում օրական առքուվաճառքի գործունեության մաս, ինչպես նաև արտարժույթով գործառնությունները (FOREX) չեն համարվում օրական առքուվաճառքի գործունեության մաս:

 


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Հաճախորդի հանձնարարությամբ և միջոցների հաշվին իրականացվող ներդրումների ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում: Տվյալ ներդրումների ռիսկը կախված է հաճախորդի կողմից ընտրված ներդրումից (կամ բանկին առաջադրված ներդրումային իր ռազմավարությունից)` ներդրման երկրից, երկրի և ընկերության անհատական վարկանիշից, տնտեսության ճյուղից, արժույթից, ներդրման ժամկետից, պետական/ոչ պետական լինելու և այլ գործոններից:

 

Թարմացված է առ 18.03.2013 թ., 16:31

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.