ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ - ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ» ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏ

Ուշադրություն: Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկի Տնօրինության 11.11.2015թ. թիվ 04/33/15 որոշման համաձայն` 2015թ. դեկտեմբերի 17-ից սկսած Ամերիաբանկ-Երևան Սիթի համատեղ վարկային քարտերի թողարկումը դադարեցվում է: Թողարկված քարտերը կշարունակեն սպասարկվել մինչև վարկային գծերի վերջնաժամկետը:

 

 

Հնարավորություն համատեղել երկու առավելություն մեկ քարտում

ԳՆՈՒՄ ԱՅՍՕՐ – ՎՃԱՐՈՒՄ ՎԱՂԸ

Ներկայիս բազմաբնույթ և բազում հնարավորություններով լի իրականությունն այժմ արդեն թույլ է տալիս լինել ճկուն և բոլոր տեսակի գնումներն իրականացնել մեկ վայրում, իսկ Ամերիաբանկ – Երևան Սիթի համատեղ վարկային քարտի օգնությամբ` նաև չմտահոգվել գնումների ընթացքում գումարի առկայության մասին։

 

Քարտի առավելությունները

  • Բոնուսների կուտակում
  • Հրատապ գնումների համար գումարի մշտապես առկայություն

 

Ամերիաբանկ – Երևան Սիթի համատեղ քարտը Ձեզ թույլ կտա գնումներ կատարելիս լինել անհոգ և իրապես գնահատել գնումների հաճույքը: Մեր հետ գնումները նաև շահավետ են:

 

 

Գնումներ կատարելու բոլոր առավելությունները
Ձեր դրամապանակում են

 

Քարտի տրամադրման և սպասարկման պայմաններ`

 

Դրույթ

Պայման

 Քարտի տեսակը

Arca Co-Brand

Քարտի արժույթը

ՀՀ դրամ

Քարտի թողարկում

անվճար

Քարտի տարեկան սպասարկում (ամսական)

անվճար

Հավելյալ քարտի թողարկում

անվճար

Քարտի գործողության ժամկետ

2 տարի

Քարտի վերաթողարկում (կորստի կամ վնասման դեպքում)

2,000 դրամ

Քարտի վերաթողարկում (քարտի ժամկետի լրացման դեպքում)

անվճար

Քարտի բլոկավորում

անվճար

Քարտի ապաբլոկավորում

անվճար

Կանխիկի տրամադրում

չի թույլատրվում

Այլ առևտրի կետերում անկանխիկ գործարքներ

չի թույլատրվում

Քաղվածքի տրամադրում կամ ուղարկում էլեկտրոնային փոստով

անվճար

 SMS հաղորդագրությունների ուղարկում

անվճար

 

 

Քարտով վարկային գծերը տրամադրվում են հետևյալ պայմաններով`

 

Ծառայություն

 Պայման

       Ստանդարտ վարկային գծի  սահմանաչափ

150,000 ՀՀ դրամ

       Լրացուցիչ վարկային գծի առավելագույն սահմանաչափ

1,000,000 ՀՀ դրամ*

       Օգտագործված վարկային գծի տարեկան տոկոսադրույք

 24%

       Վարկային գծի մարման անտոկոս ժամանակահատված

չի սահմանվում

       Վարկային սահմանաչափի ավելացում

1,000 դրամ

       Վարկային գծի օգտագործման առավելագույն ժամկետ

2 տարի

 

*Տրամադրումը կատարվում է համաձայն բանկում գործող «Մանրածախ վարկավորման ընթացակարգի»

 

Համատեղ քարտով վարկային գծերի տրամադրում
Քարտով վարկային գծերը տրամադրվում են “Երևան Սիթի” սուպերմարկետների ցանցի առնվազն 3 ամիս անընդմեջ Հավատարիմ կարգավիճակ ունեցող հաճախորդներին:

Վարկային գծի մարումների իրականացման եղանակը
Վարկառուն պարտավորվում է մարել օգտագործված գումարների առնվազն 10%-ը և կուտակված տոկոսագումարը` մինչև վարկային գծի օգտագործմանը հաջորդող ամսվա 21-ը ներառյալ:

Քարտով վարկային գծի ժամկետի երկարաձգում
Տրամադրված վարկային գծի մարման վերջնաժամկետի ավարտին, եթե վարկային գծի մարումներն իրականացվել են պատշաճ կերպով, ապա այն կարող է երկարաձգվել:

Վարկային գծերի տրամադրման մերժման գործոններ

Վարկային գիծը կարող է մերժվել եթե`

  1. Վարկառուն ունի և/կամ ունեցել է վատ վարկային պատմության, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ (այդ թվում` երրորդ անձանց նկատմամբ) և/կամ,
  2. Վարկային գիծը ստանալու նպատակով վարկառուի կողմից Բանկ է ներկայացվել անարժանահավատ տեղեկատվություն:



Հավատարիմ կարգավիճակ ունեցող հաճախորդների ցանկին ծանոթանալու համար կարող եք զանգահարել (010) 56 11 11 կամ 74 16 64:

«Ֆինանսներ բոլորի համար» abcfinance.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»


Թարմացված է առ 14.12.2015 թ., 11:32

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.