ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Տեղեկատվական ամփոփագիր գնման պատվերի ֆինանսավորման համար

Ամերիաբանկը Ձեզ առաջարկում է ֆինանսավորման յուրահատուկ հնարավորություն`գրավի փոխարինում պայմանագրով:

 

Գնման պատվերի ֆինանսավորումը նախատեսված է բոլոր այն դեպքերի համար, երբ առկա է պատվերի իրականացման պայմանագիր, սակայն ընկերությունը չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ` տվյալ պատվերն իրականացնելու համար, և անհրաժեշտ գրավ` վարկ ստանալու համար: Ֆինանսավորման այս տարբերակից օգտվելու համար ապահովվածության հիմնական միջոց է հանդիսանում ընկերության կողմից կնքված մատակարարման պայմանագիրը:

 

ԳՊՖ ֆինանսավորման համար տրամադրվում են վարկեր անկանխիկ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով: Վարկը տրամադրվում է միանվագ կամ փուլերով:

Գնման պատվերի ֆինանսավորումը հնարավորություն է տալիս.

  •  ստանալ դեբիտորական պարտքից ավելի գումար,
  •  նվազագույնի հասցնել պահուստների ձևավորման և լոգիստիկայի ծախսերի նպատակով սեփական միջոցների օգտագործումը,
  •  տնօրինել գործունեության սեզոնային կամ անսպասելի աճի համար անհրաժեշտ ռեսուրսները,
  •  մատակարարներից ստանալ զեղչեր կամ բոնուսներ` կանխավճարով հումքի կամ ապրանքների գնման շնորհիվ,
  •  ստանալ կազմակերպության դեբիտորական պարտավորությունների գնահատման և կառավարման ծառայություն:

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով` վարկի մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` վարկի արժույթով: Տոկոսագումարի հաշվարկի համար հիմք է ընդունվում 365 օր օրացուցային տարին:

 

Օրինակ

 

Վարկի մնացորդ` 1.000.000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք`15 %
Օրական տոկոսագումարի հաշվարկ` 1.000.000*15%/365=410.96



Գնման պատվերի ֆինանսավորման դեպքում հիմնական ապահովման միջոց հանդիսանում է ֆինանսավորվող պայմանագիրը: Առանձին դեպքերում որպես լրացուցիչ ապահովության միջոց, Բանկը կարող է պահանջել նաև այլ ապահովման միջոցներ /հիմնական միջոցներ, շրջանառու միջոցներ, ապրանքանյութական պաշարներ/:Ֆինանսավորվող պայմանագրից բացի այլ ապահովման միջոցները հանդիսանում են լրացուցիչ գրավ, որոնց մասով Գնման պատվերի ֆինանսավորման շրջանակներուն վարկ/գրավ հարաբերակցություն սահմանված չէ:


Ուշադրությու'ն. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻ ՎՐԱ ԲԱՆԿԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ:

ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:


Գնման պատվերի ֆինանսավորման պայմանները

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ





Թարմացված է առ 06.02.2017 թ., 16:20

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ