ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Ամերիա Հեռախոսային Բանկինգ

Ամերիա Հեռախոսային Բանկինգը հաճախորդների հեռահար սպասարկման ծառայություն է, որը թույլ է տալիս աշխարհի ցանկացած կետից հեռախոսակապի միջոցով օգտվել մի շարք բանկային ծառայություններից` առանց Բանկ այցելելու:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ այցելել Բանկ և ստորագրել պայմանագիրը, որից հետո Բանկի կողմից հաղորդագրությամբ կուղարկվի Ամերիա Հեռախոսային Բանկինգ ծառայության գաղտնաբառը Ձեր նշած բջջային հեռախոսահամարին:


Օգտվելով Ամերիա Հեռախոսային բանկինգ ծառայությունից` Դուք կկարողանաք իրականացնել հետևյալ գործարքները` ստորև նշված սահմանաչափերով.

N

Գործարքի  տեսակ

1 գործարքի սահմանաչափ (ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ)

1

Ձայնային տեղեկատվության ստացում առկա հաշիվների  վերաբերյալ` հեռախոսակապի միջոցով

սահմանաչափ չի կիրառվում

2

Արտարժույթի առուվաճառքի գործարք կատարելու նպատակով գործարքի մեծության (ծավալի) և փոխարժեքի սահմանում (համաձայնեցում) հեռախոսակապի միջոցով

սահմանաչափ չի կիրառվում

3

Ներբանկային փոխանցումներ հաճախորդի հաշիվների միջև

մինչև 5,000,000 ՀՀ դրամ

4

Ներբանկային փոխանցումներ այլ հաճախորդի հաշիվներին

մինչև 1,000,000  ՀՀ դրամ

5

Արտարժույթի անկանխիկ փոխարկում

մինչև 5,000,000  ՀՀ դրամ

6

ՀՀ տարածքում կատարվող փոխանցումներ

մինչև 1,000,000  ՀՀ դրամ

7

Միջազգային փոխանցումներ (օրական առավելագույնը 2 գործարք)

մինչև 1,000,000 ՀՀ դրամ

8

Կոմունալ վճարումներ

մինչև 1,000,000   ՀՀ դրամ

Հեռախոսային բանկինգ ծառայության միջոցով օգտվե´ք նաև հետևյալ հնարավորություններից.

• տեղեկատվության ստացում առկա հաշիվների, հաշիվների մնացորդների, հաճախորդի և Բանկի միջև կնքված պայմանագրերի և հասանելի ծառայությունների վերաբերյալ,

• արտարժույթի առուվաճառքի գործարք կատարելու նպատակով գործարքի մեծության և փոխարժեքի նախապես համաձայնեցում Բանկի հետ:


Հաշվի հետ կապված գործողություններ

• արդեն հաշվետեր հաճախորդի համար նոր հաշվի բացում,
• առանձին հաշվի փակում, եթե այդ հաշիվը հաճախորդի վերջին հաշիվը չէ,
• հաշվի սառեցում, ապասառեցում, ինչպես նաև սպասարկման հետ կապված այլ գործողություններ:


Վճարային քարտի հետ կապված գործողություններ

• վճարային քարտի պատվիրում,
• վճարային քարտի վերաթողարկում, քարտի փակում,
• քարտի բլոկավորում, ապաբլոկավորում,
• գործարքի բողոքարկում,
• գործարքների սահմանաչափերի և սահմանափակումների փոփոխություն,
• VBV ծառայության ակտիվացում/ ապաակտիվացում, ինչպես նաև սպասարկման հետ կապված այլ գործողություններ:


Ավանդի հետ կապված գործողություններ

• Նոր ավանդի ներգրավում,
• գործող ավանդի համալրում,
• ավանդի դադարեցում:


Ինչպես նաև`

• վարկի վաղաժամկետ մասնակի մարում,
• Բանկին տրված հանձնարարականների չեղյալացում,
• հեռախոս-բանկի միջոցով Բանկին տրված հանձնարարականների փոփոխում,
• հաճախորդի` Բանկում գրանցված տվյալների (բացառությամբ հեռախոսահամարի) փոփոխություն:

 



Թարմացված է առ 24.06.2016 թ., 17:38

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.