ONLINE

CHAT

Ներդրումային բանկ

Ձեռքբերումներ և միաձուլումներ

Մեր ծառայությունները կօգնեն իրագործել Ձեր նպատակները միաձուլումների և ձեռքբերումների ցանկացած գործարքում` ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան, ինչպես փակ (մասնավոր), այնպես էլ բաց (ցուցակված) ընկերությունների մասնակցությամբ: Ծառայությունները ներառում են գործարքի օբյեկտի ընտրությունից, վերլուծություններից սկսած մինչև գործարքի կառավարման ծառայություններ և նպատակ ունեն նախանշված գործարքից Ձեզ համար ապահովել առավելագույն օգուտ:

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հիմնականում միաձուլման և ձեռքբերման գործարքները հետապնդում են հետևյալ նպատակները`

 

  •  եզակի ակտիվներին և տեխնոլոգիաներին արագ հասանելիության ապահովում,
  •  արագ մուտք նոր շուկաներ, նոր հաճախորդների ներգրավում և ծառայությունների շրջանակի ընդլայնում,
  •  մատակարարների կամ գնորդների նկատմամբ վերահսկողության ձեռքբերում,
  •  շուկայի մասնաբաժնի և ընկերության կապիտալիզացիայի մեծացում,
  •  գործունեության արդյունավետության բարելավում` եկամտի և ծախսերի մասով` սիներգետիկ էֆֆեկտի հաշվին,
  •  բիզնեսի օպտիմիզացիա ոչ եկամտաբեր ակտիվների և գործառնությունների օտարման հաշվին,
  •  ռազմավարական մարտահրավերների հաղթահարում (վերակազմակերպում, սնանկություն, կլանում և այլն):


Եթե ցանկանում եք ձեռք բերել բիզնես Հայաստանում կամ արդեն կատարել եք ներդրումներ Հայաստանում գործող ընկերությունում և արդեն պատրաստ եք վաճառել Ձեր ընկերությունը կամ դիտարկում եք մեկ այլ ընկերության հետ միաձուլվելու հնարավորությունները, մենք կարող ենք օգնել Ձեզ արդյունավետ կառավարել ձեռքբերման, վաճառքի կամ միաձուլման գործընթացները, բացահայտել և Ձեզ համար ապահովել այս գործարքներից բխող առավելագույն օգուտները:

Տեղական շուկայի վերաբերյալ մեր համապատասխան գիտելիքների, Հայաստանի և Սփյուռքի գործարար համայնքների հետ մեր սերտ կապերի և արտասահմանում վերապատրաստված մեր փորձառու մասնագետների շնորհիվ, մենք լավագույնս դիրքավորված ենք Հայաստանում գործող բիզնեսի գնման, վաճառքի, բաժանման կամ միաձուլման հետ կապված գործարքներում Ձեզ աջակցելու համար:

Իր գործունեության ընթացքում «Ամերիա» ընկերությունների խումբը, որպես միաձուլումների և ձեռքբերումների գծով խորհրդատու, մասնակցել է միաձուլումների և ձեռքբերումների տասնյակ գործարքների` ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Մասնավորապես, մենք կազմակերպել ենք բանկերի ձեռքբերման երկու գործարք «Ամերիա» ընկերությունների խմբի համար` Հայներարտբանկի ձեռքբերումը 2008թ.-ին և Կասկադ Բանկի ձեռքբերումը 2010թ.-ին:

Ներկայումս մենք կարող ենք Ձեզ ներկայացնել հանքային արդյունաբերության, առևտրային անշարժ գույքի, առևտրի, հյուրանոցային բիզնեսի, լրատվության, տրանսպորտի, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բան-կային գործունեության, ապահովագրության և այլ ոլորտներում գործող ընկերությունների գնման կամ վաճառքի հնարավորությունները:

Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ բիզնեսի ձեռքբերման, վաճառքի, միաձուլման կամ բաժանման գործընթացների ողջ ընթացքում: Մենք կարող ենք տրամադրել Ձեզ ծառայությունների համալիր փաթեթ, որոշակի ծառայությունների խումբ կամ առանձին ծառայություններ, ըստ Ձեր ցանկության և անհրաժեշտության:


ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մենք տրամադրում ենք հետևյալ ծառայությունները`

  • պոտենցիալ ներդրողի կամ թիրախային ընկերության որոնում, փաստա-թղթերի պատրաստում (տեղեկատվական նախնական հուշագիր, տեղեկատվական հուշագիր),
  • գործարքի ռազմավարության մշակում, բանակցությունների և գործընթացի կառավարում,
  • աջակցություն ֆինանսական և իրավաբանական ստուգումների կազմակերպման, հաշվետվությունների կազմման և ներկայացման գործընթացներում,
  • գործարար ծրագրի մշակում, ֆինանսական մոդելավորում և զգայունության վերլուծություն,
  • բիզնեսի արժեքի և սիներգետիկ արդյունքի գնահատման հաշվետվությունների կազմում,
  • աջակցություն գործարքի իրականացման գործում, ներառյալ`

    • վարկի ստացման և գործարքի` փոխառու միջոցներով ֆինանսավորման հետ կապված հարցերում,
    • գործարքի հետ կապված վճարումների, սեփականատիրական կառուցվածքի փոփոխության, ընկերությունների և իրավունքների գրանցման/վերագրանցման հետ կապված հարցերում,
    • պետական մարմինների (Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողով, Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով) կողմից հակամենաշնորհային թույլտվությունների ստացման հետ կապված հարցերում,
  • իրավաբանական փաստաթղթերի պատրաստում (Մտադրությունների մասին նամակ, Գաղտնիության համաձայնագիր, Նախնական պայմանների վերաբերյալ համաձայնագիր, Բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր, Բաժնետերերի միջև համաձայնագիր) և աջակցություն բանակցային գործընթացում,
  • հետգործարքային ուսումնասիրություններ և վերլուծություն:

           

Մատուցվող ծառայությունների արժեքը պայմանագրային է: Ծառայությունների պայմանները յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես բանակցվում և ամրագրվում են պայմանագրով` կախված պատվիրվող ծառայությունների տեսակից, դրանք իրականացնելու համար անհրաժեշտ աշխատանքի ծավալից և անհրաժեշտ այլ ծախսումների գումարից:

 

ՄԵՐ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԵՎ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերջին տարիներին Ամերիաբանկը միաձուլումների և ձեռքբերումների ծառայությունների գծով ապահովում է հաճախորդների թվի աճ, ինչով առանձնանում է մրցակիցներից: Մենք տիրապետում ենք միաձուլումների և ձեռբերումների գործարքների ամենալայն շտեմարաններից մեկին, որը ներառում է տարբեր ոլորտներում, հատկապես` առևտրային անշարժ գույքի, հյուրանոցային, տեղեկատվական, հեռահաղորդակցման և ՏՏ ոլորտներում, բիզնեսի գնման կամ վաճառքի հնարավորություններ: Ամերիաբանկը ճանաչված է գրեթե բոլոր խոշոր միաձուլումների և ձեռքբերումների գործարքներում իր մասնակցության համար:

Միաձուլումների և ձեռքբերումների մեր թիմը համալրված է բարձրագույն մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներով (տնտեսագիտական գիտությունների թեկնածուներ, գործարար կառավարման մագիստրոսներ (Master of Business Administration), Հավաստագրված ֆինանսական վերլուծաբաններ (Chartered Financial Analyst), Հավաստագրված և որակավորված հաշվապահների ասոցիացիայի անդամներ (Association of Chartered and Certified Accountants)): Նպատակ ունենալով առավել զարգացնել մեր ունակությունները և բարձրացնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը` մենք պարբերաբար մասնագիտական դասընթացքներ ենք կազմակերպում մեր աշխատակիցների համար:
Մենք մշակել և ներդրել ենք համապատասխան բիզնես-գործընթացներ, շահերի բախման կանխարգելման քաղաքականություն և աշխատակիցների խրախուսման համակարգեր, որոնք թույլ են տալիս իրականացնել բարձրակարգ և ցածր ռիսկայնության ձեռքբերումների և միաձուլումների գործարքներ:

Մեր մրցակցային առավելություններն են`

  • տեղական շուկայի առանձնահատկությունների իմացություն,
  • սերտ կապ հայաստանյան, ինչպես նաև արտերկրի գործարար աշխարհի հետ,
  • հաճախորդների կարիքների խորը ընկալում,
  • ճկուն և անհատականացված մոտեցում,
  • աջակցություն գործարքի իրականացման հետ կապված հարցերում, այդ թվում` փոխառու ֆինանսավորման ներգրավման գործում,
  • արհեստավարժ և որակավորված անձնակազմ,
  • համաշխարհային լավագույն փորձին համապատասխանող ռիսկերի կառավարման ընթացակարգեր և բիզնես գործընթացներ:



ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ


Թարմացված է առ 15.06.2016 թ., 18:59

Ներդրումային բանկային ծառայություններ

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.