ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Ֆյուչերսներ

Ֆյուչերսը ապագայում` նախապես սահմանված ժամկետի ավարտին, այսօր համաձայնեցված գնով որևէ ակտիվի որոշակի քանակության առքի կամ վաճառքի պայմանագիր է:

Ֆյուչերսը ներկայացնում են երկու կողմեր` վաճառողն ու գնորդը:

Գնորդը պարտավորվում է իրականացնել առքը պայմանագրի ժամկետի լրանալուն պես և նախապես համաձայնեցված գնով:

Վաճառողը պարտավորվում է իրականացնել վաճառքը պայմանագրի ժամկետի լրանալուն պես` նախապես համաձայնեցված գնով:

Ֆյուչերսային պայմանագրերը նկարագրվում են դրանց հիմքում ընկած ակտիվի անվանմամբ, քանակով, մարման ժամկետով և նախապես համաձայնեցված գնով:


Ֆյուչերսների տիպերը

Մատակարարման ֆյուչերսը ենթադրում է, որ պայմանագրի կատարման ժամկետում գնորդը պարտավոր է գնել, իսկ վաճառողը` վաճառել ֆյուչերսային պայմանագրի հիմքում ընկած ակտիվի ստանդարտացված քանակը: Ակտիվի մատակարարումը իրականացվում է ֆյուչերսային պայմանագրի մարման օրվա փակման գնով: 

Հաշվարկային (առանց մատակարարման) ֆյուչերսը ենթադրում է, որ ֆյուչերսի գնորդի և վաճառողի միջև իրականացվում է միայն դրամական վերջնահաշվարկ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`Ապրանքների ֆիզիկական մատակարարում նախատեսող ֆյուչերսային պայմանագրերով (մատակարարում նախատեսող ֆյուչերսային պայմանագրեր) հաճախորդներն չեն կարող մատակարարել կամ ստանալ տվյալ բազային ապրանքները: Ֆյուչերսներով և օպցիոններով դիրքերի հարկադիր փակման կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ:


Ֆյուչերսի նկարագրություն 

Ցանկացած բորսայական ֆյուչերս ունի իր նախապայմանները, որոնք հաստատագրված են բորսաների կողմից և ներառում են ֆյուչերսային պայմանագիրը նկարագրող հետևյալ հիմնական տարրերը`

  • հիմքում ընկած ակտիվի անվանումը
  • տարբերակիչ ծածկագիրը
  • պայմանագրի վերջնահաշվարկի տեսակը (մատակարարման/հաշվարկային)
  • պայմանագրի ծավալը` պայմանագրի հիմքում ընկած ակտիվի քանակը
  • պայմանագրի մարման ժամկետը
  • մատակարարման ժամկետը
  • գնի մինիմալ փոփոխությունը
  • մինիմալ փոփոխության արժեքը

Օրինակ, Չիկագոյի Ապրանքային Բորսայում գնանշվող եգիպտացորենի ֆյուչերսային պայմանագիրը իրավունք է տալիս 5000 բուշել եգիպտացորեն գնել: Մատակարարման ամիսներն են մարտը, մայիսը, հուլիսը, սեպտեմբերը և դեկտեմբերը: Մատակարարման այլ ամիսներով և ծավալներով պայմանագրեր գոյություն չունեն: Հիմնականում բորսայական ֆյուչերսային պայմանագրերը ստանդարտացված են նույն կերպ, որպեսզի նույնանման ապրանքատեսակների ֆյուչերսային պայմանագրերը կարողանան միմյանց փոխարինել: Վերջնահաշվարկի տեսակը, ծավալը և ամիսը սահմանվում են բորսայի կողմից:

Ֆյուչերսային պայմանագրի կարևոր հատկանիշներից է բարձր իրացվելիությունը, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած ժամանակ առք/վաճառք իրականացնել ֆյուչերսներով: Ժամանակակից համակարգչային տեխնիկայի կիրառման արդյունքում բորսայական գնանշումները տասնորդական վայրկյանների ընթացքում տարածվում են ամբողջ աշխարհով և հասանելի դարձնում բորսաները ոչ միայն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներին, այլև հասարակության լայն շերտերին: Այս հանգամանքը ինքնըստինքյան ապահովում է մեծ շուկայական ծավալներ: Բորսայում գրեթե միշտ կգտնվեն գնորդների կամ վաճառողների խմբեր:
Եթե ֆյուչերսները համեմատենք Ֆորվարդային պայմանագրի հետ, ապա վերջինս վաղաժամկետ (մինչև ֆորվարդի ժամկետի ավարտը) փակելու համար անհրաժեշտ է մյուս կողմի համաձայնությունը: Այս իմաստով ֆյուչերսները ընտրության հնարավորություն են տալիս ներդրողներին` վաճառել ընթացիկ շուկայական գնով, թե սպասել մարման ժամկետի ավարտին: 


ԼՈՆԳ ԵՎ ՇՈՐԹ

Բոլորիս հայտնի է, որ ֆյուչերսային պայմանագրերը կարելի է գնել, որը կոչվում է երկար (long) դիրք: Շատ քչերին է հայտնի «շորթ» տերմինը: Սակայն բորսայական առևտուրը կարգավորող օրենսդրությունը թույլ է տալիս իրականացնել ֆյուչերսային պայմանագրերի վաճառք` չունենալով դրանք: Այս դեպքում դիրքը կկոչվի կարճ (short): Կարճ վաճառք իրականացնողը իրավունք է ստանում մարման ժամկետը լրանալուն պես իրականացնել ակտիվի մատակարարում` պայմանագրում նշված գնով և պայմաններով: Շատ հաճախ մասնակիցները իրականացնում են կարճ վաճառքներ սպեկուլյատիվ նպատակներով` ակնկալելով, որ գինը կընկնի, և իրենք հնարավորություն կունենան գնել վաճառած ֆյուչերսը ավելի էժան գնով: Այսպիսով, դուք դուրս եք գալիս շուկայից:
Կարճ դիրքի գաղափարն անգամ կարող է անհասկանալի թվալ, քանի որ խոսքը գնում է այն բանի վաճառքի մասին, որը դուք չունեք:
Ինչու՞ է որևէ մեկին հարկավոր վաճառել կարճ ֆյուչերսային պայմանագիր: Իր վաճառքի գինը սահմանելու նպատակով, որովհետև նա կարծում է, որ շուկան դեպի ներքև է շարժվում, և ուստի նա կկարողանա ֆյուչերսային պայմանագիրը հետ գնել ավելի ցածր գնով: Անկախ գործարքի տիպից (long թե short), ֆյուչերսից ստացված եկամուտը ու վնասը կախված են միայն առքի և վաճառքի գների միջև եղած տարբերությունից:

Ապրանքահումքային ֆյուչերսները առավել հեշտ պատկերացնելու համար կարելի է դրանք խմբավորել այսպես`
Հացահատիկայիններ (Grains)` հացահատիկ, եգիպտացորեն, վարսակ, սոյա, սոյայի յուղ, սոյայի զանգված
Միս (Meats)` կենդանի խոշոր եղջերավոր անասուն, տավար, խոզ
Մետաղներ (Metals)` պլատին, արծաթ, երկաթ, ոսկի

Սննդամթերք (Softs)` սուրճ, կակաո, շաքարավազ, նարնջի հյութ, բամբակ
Արտարժույթ (Fоreign currencies)` շվեյցարական ֆրանկ, բրիտանական ֆունտ, ճապոնական յեն, կանադական դոլար, մեքսիկական պեսո, ավստրալական դոլար
Ինդեքսային ֆյուչերսներ (Index futures)` S&P 500 ֆոնդային ինդեքս,  Dow Jones ֆոնդային ինդեքս , Nikkei 225 ֆոնդային ինդեքս, NASDAQ 100 ֆոնդային ինդեքս, ԱՄՆ դոլարի ինդեքս, DAX 30 գերմանական ֆոնդային ինդեքս, CAC 40 ֆրանսիական ֆոնդային ինդեքս
Էներգակիրների ֆյուչերսներ (Energy futures)` նավթ, մազութ, բենզին, բնական գազ
Փայտ (Wood)` փայտանյութ

Ֆյուչերսային մարժա

Ֆյուչերսային մարժայի նպատակը պայմանագրերի կատարումն ապահովելն է: Մարժա է պահանջվում ֆյուչերսային պայմանագրի և՛ գնորդից, և՛ վաճառողից: Յուրաքանչյուր ֆյուչերսային պայմանագրի համար գոյություն ունեն բորսայի կողմից սահմանված մարժաների սահմանաչափեր` դրամական արտահայտությամբ: Այն մարժան, որը պահանջվում է ֆյուչերսային պայմանագրով դիրք բացելու համար, կոչվում է սկզբնական մարժա (Initial margin): Այն մարժան, որը պահանջվում է ֆյուչերսային դիրքը պահպանելու (բաց պահելու) համար, կոչվում է պահպանման մարժա (maintenance margin): Սովորաբար պահպանման մարժան կազմում է սկզբնական մարժայի 75%-ը, սակայն շուկայական պայմաններից կախված` այն կարող է փոփոխվել թե՛ գնանշող բորսայի կողմից, թե՛ բրոքեր ընկերության:

Ֆյուչերսների կիրառումը

Ե՛վ ապրանքահումքային, և՛ ֆինանսական Ֆյուչերսները կարող են օգտագործվել` ինչպես շուկայական ռիսկերից պաշտպանվելու համար (հեջավորում), այնպես էլ սպեկուլյատիվ նպատակներով: Ֆյուչերսներով առևտուր են անում հեջերները, սպեկուլյատորներն ու սպրեդերները:
Հեջերի հիմնական նպատակն է ռիսկի գործակցի նվազեցումը :
Սպեկուլյանտը մեծ եկամուտ է փնտրում առքի կամ վաճառքի հաշվին:
Սպրեդերը եկամուտ է ստանում երկու ֆյուչերսային պայմանագրերի գների միջև եղած տարբերության փոփոխությունից: 

 

Ֆյուչերսային բորսաներ


Մատակարարման ամիսներ

 

F
Հունվար
N
Հուլիս
G
Փետրվար
Q
Օգոստոս
H
Մարտ
U
Սեպտեմբեր
J
Ապրիլ
V
Հոկտեմբեր
K
Մայիս
X
Նոյեմբեր
M
Հունիս
Z
Դեկտեմբեր



Թարմացված է առ 20.03.2012 թ., 17:07

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.