ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Հաշիվների հեռահար բացում և սպասարկում

 

Կարևորելով բարձրակարգ բանկային ծառայությունների մատուցումը ոչ միայն ՀՀ-ում, այլև արտերկրում բնակվող հաճախորդներին` մենք մշակել ենք հատուկ առաջարկ, որը հնարավորություն է ընձեռում Ամերիաբանկում հաշիվ բացել հեռահար կերպով՝ առանց բանկ ներկայանալու: 


Հեռահար կերպով Ամերիաբանկում հաշիվ կարող են բացել այն ֆիզիկական անձինք, ովքեր`
1. բնակվում են ՀՀ տարածքից դուրս,
2. ունեն գործող բանկային հաշիվ*:


*Ելնելով դիմող հաճախորդի և նրա բանկային հաշվի գտվելու երկրից և դրա ռիսկայինությունից` Բանկը կարող է մերժել հաշվի հեռահար բացման հայտը:

Հաշվի բացման գործընթացների ավարտից հետո Ձեզ անվճար1 կտրամադրվի Ինտերնետ / Մոբայլ բանկինգ ծառայությունը, որի միջոցով կարող եք հեռահար կառավարել Ձեր հաշիվը, ինչպես նաև դիմել ստորև ներկայացված ծառայությունների համար.
 

 



Ինչպե՞ս է իրականացվում հեռահար կերպով հաշվի բացման գործընթացը


  1. Հաճախորդը Բանկի կայքից բեռնում է անհրաժեշտ փաստաթղթերը, լրացնում և ստորագրում դրանք: Այնուհետև, այս ամբողջ փաթեթը և անձը հաստատող փաստաթուղթը սկանավորվում է և ուղարկվում contactcenter@ameriabank.am էլեկտրոնային հասցեով:
  2. Հաճախորդից ստանալով անհրաժեշտ փաստաթղթերը՝ Ամերիաբանկի կոնտակտային անձը տեղեկացնում է հաճախորդին Բանկի կողմից հաճախորդի հետ տեսազանգի (Skype-ի միջոցով) ժամկետի և կարգի մասին:
  3. Տեսազանգի միջոցով նույնականացում անցած հաճախորդների համար բացվում է հաշիվ, որով գործողությունները սահմանափակվում են` մինչև հաջորդ կետի պայմանի կատարումը հաճախորդի կողմից:
  4. Հաճախորդի հաշիվը ապասառեցվում է Ամերիաբանկում իր անունով բացված հաշվին այլ բանկում իր գործող հաշվից փոխանցում կատարելուց և Ամերիաբանկի կողմից ստանալուց հետո: Փոխանցվող գումարը պետք է լինի առնվազն 50 ԱՄՆ դոլար1:  Հաշվի ապասառեցումից հետո գումարը հասանելի է դառնում հաճախորդին:
  5. Վերոնշյալ գործընթացներից հետո հաճախորդին ուղարկվում են Ինտերնետ/մոբայլ բանկինգի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք նույնպես պետք է տպել, ստորագրել և սկանավորված տարբերակով ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեով: Դրանց հիման վրա հաճախորդին անվճար տրամադրվում է Ինտերնետ/մոբայլ բանկինգ, որի միջոցով նա հետագայում կարող է կառավարել իր հաշիվը և ներկայացնել այլ ծառայությունների հայտեր:


               Գործընթացին  պատկերավոր ծանոթացեք այստեղ.

 

1 Այլ ծառայություններ ակտիվացնելու դեպքում նշված գումարին ավելանում է նաև տվյալ ծառայության/պրոդուկտի համար նախատեսված  սակագինը:




Անհրաժեշտ փաստաթղթեր

Հեռահար կերպով հաշիվ բացելու համար բեռնեք և լրացրեք հետևյալ փաստաթղթերը. 

- Հաշիվը հեռահար կառավարելու համար Ձեզ անվճար կտրամադրվի Ինտերնետ/մոբայլ բանկինգ ծառայությունը1: Այս ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ փաստաթղթերը Ձեզ կուղարկվեն նույնականացումից հետո:

- Եթե Դուք ունեք ԱՄՆ քաղաքացիություն, ԱՄՆ կացության վկայական, ԱՄՆ ռեզիդենտ եք կամ օրենքով սահմանված այլ դեպքերում համարվում եք «ԱՄՆ անձ»2, ապա խնդրում ենք լրացնել նաև նշված ձևերից3 որևէ մեկը` կախված Ձեր կարգավիճակից.


1 Ակցիան գործում է մինչև օգոստոսի 1-ը հեռահար կերպով հաշվի բացման հայտ ներկայացրած հաճախորդների համար: Օգոստոսի 1-ից կգործեն Ինտերնետ/մոբայլ բանկինգի ստանդարտ սակագները:


2«ԱՄՆ անձ» վերաբեևրյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով այս հղումով:

3Ֆինանսական հաստատությունների կողմից FATCA պահանջներին համապատասխանելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել հետևյալ հղումով

 

 


1Ակցիան գործում է մինչև օգոստոսի 1-ը հեռահար կերպով հաշվի բացման հայտ ներկայացրած հաճախորդների համար: Օգոստոսի 1-ից կգործեն Ինտերնետ/մոբայլ բանկինգի ստանդարտ սակագները:


Թարմացված է առ 16.01.2017 թ., 14:18

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.