ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Վարկային գիծ

 

Credit_Line


Ձեր ֆինանսները մշտապես գտնվում են շրջանառության մեջ: Դուք ունենում եք հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտություն շրջանառու միջոցների համալրման համար կամ էլ Ձեզ պարբերաբար անհրաժեշտ են լինում գումարներ կարճաժամկետ ծրագրեր իրականացնելու համար:
Մեր կողմից տրամադրվող
վարկային գիծը նման խնդիրների լուծման լավագույն տարբերակն է, քանի որ, ի տարբերություն վարկերի, այն հնարավորություն է տալիս որոշակի ժամանակահատվածում մաս-մաս օգտագործել բանկի կողմից տրվող ֆիանասավորումը: Սահմանաչափի շրջանակներում  վարկային գծի օգտագործման ընթացքում Դուք կարող եք տնօրինել Ձեզ տրամադրվող  ֆինանսավորումը տվյալ պահին անհրաժեշտ գումարի չափով: 

Credit_Line

 

Ամերիաբանկը վարկային գիծ է տրամադրում ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին կազմակերպություններին: Իր հաճախորդներին Ամերիաբանկը տրամադրում է վերականգնվող և չվերականգնվող վարկային գիծ:   Վերականգնվող վարկային գիծը հնարավորություն է տալիս մինչև մարման ժամկետի սկիզբը անընդհատ շրջանառության մեջ պահել ֆինանսական միջոցները, իհարկե, սահմանաչափի շրջանակներում:

 Վարկային գծի տրամադրման առավելագույն սահմանաչափը որոշվում է վարկառուի վարկունակության, վարկային պատմության, վարկավորվող ծրագրի յուրահատկության մանրամասն ուսումնասիրության հիման վրա:

 Վարկային գծի տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով վարկային գծի օգտագործված և չօգտագործված մասի համար` վարկային գծի արժույթով: 


Օրինակ 

Վարկային գծի սահմանաչափ` 1.000.000 ՀՀ դրամ
Վարկային գծի օգտագործված մաս` 900.000 ՀՀ դրամ
Վարկային գծի չօգտագործված մաս` 100.000 ՀՀ դրամ
Վարկային գծի օգտագործված մասի տարեկան տոկոսադրույք`15 %
Վարկային գծի չօգտագործված մասի տարեկան տոկոսադրույք`2%
Օգտագործված մասի օրական տոկոսագումարի հաշվարկ` 900.000*15%/365=369.86
Չօգտագործված մասի օրական տոկոսագումարի հաշվարկ` 100.000*2%/365=5.479


 Տոկոսագումարների մարումը կատարվում է յուրաքանչյուր ամիս: 

Հաշվի առնելով վարկառուի բիզնեսի առանձնահատկությունները, վարկային պայմանագրով կարող է նախատեսվել նաև տոկոսագումարի եռամսյակային մարումներ:

 

Պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Գրավի առարկայի վրա Բանկը իրավունք ունի բռնագանձում տարածել դատական կամ արտադատական կարգով:


Վարկ վերցնելիս Դուք պետք է տեղեկացված լինեք

 



Թարմացված է առ 19.06.2017 թ., 17:18

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ