Ներդրումային բանկ
Կապիտալի շուկաներ
Ամերիաբանկը Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի առաջատար մասնակիցներից է: Մենք հաճախորդներին տրամադրում ենք բաժնետոմսերի, պարտատոմսերի, ինչպես նաև այլ արժեթղթերի հետ կապված ծառայությունների ամբողջական փաթեթ` պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման կազմակերպումից մինչև երկրորդային շուկայում իրացվելիության ապահովում (մարքեթ մեյքինգ) ու շուկայի համապարփակ վերլուծություն: 2008թ. մեր կողմից կազմակերպվեց Հայաստանի Հանրապետության կորպորատիվ պարտատոմսերի շուկայում մինչ այդ նախադեպը չունեցող կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը` հիմնված մրցակցային հայտերի վրա:
Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի անձնակազմն անվերապահորեն հետևում է տրամադրվող ծառայությունների բարձր որակի պահպանմանը` ինքնուրույն կազմակերպելով արժեթղթերի թողարկման նախապատրաստման և տեղաբաշխման ողջ գործընթացը, ինչպես նաև հանդես գալով նորարարական լուծումներով, որոնք համահունչ են մեր հաճախորդների պահանջներին: Ամերիաբանկը ձեռք է բերել նորարար և առաջատար ներդրումային բանկի համբավ` շնորհիվ նոր օրենսդրական նախաձեռնությունների օպերատիվ ներդրման և պետական կարգավորող մարմինների հետ մասնագետների սերտ համագործակցության:
Լավագույն մասնագետներից կազմված Բանկի անձնակազմը` կապիտալի շուկաների ոլորտում իր բազմամյա փորձով, տրամադրում է նաև բաժնետիրական կապիտալի գծով ծառայությունների և խորհրդատվության ամբողջական փաթեթ` ներառյալ մասնավոր տեղաբաշխումը, առաջնային հրապարակային տեղաբաշխումը (IPO), երկրորդային/հաջորդող հրապարակային տեղաբաշխումը (SPO), արժեթղթերի փաթեթների առքուվաճառքը, արժեթղթերի հետ գնման կազմակերպումը, ինչպես նաև փոխարկելի և այլ հիբրիդ արժեթղթերով գործարքները: Մեր խնդիրն է կիրառվող օրենսդրության շրջանակներում մեր հաճախորդների համար յուրահատուկ և արդյունավետ լուծումների մշակումը և փոփոխվող շուկայական պայմաններում վերջիններիս մշտական և բարձրակարգ իրականացման ապահովումը:
Ներքին շուկայում արժեթղթերի տեղաբաշխում
-
Հաստատուն եկամտաբերությամբ ("fixed income") արժեթղթերի տեղաբաշխում
-
բաժնետոմսերի տեղաբաշխում
-
հիբրիդ արժեթղթերի տեղաբաշխում (փոխարկելի պարտատոմսեր, ածանցյալներ)
Արտաքին շուկաներում տեղաբաշխում
-
Հաստատուն եկամտաբերությամբ ("fixed income") արժեթղթերի տեղաբաշխում
-
բաժնետոմսերի տեղաբաշխում
-
հիբրիդ արժեթղթերի տեղաբաշխում (փոխարկելի պարտատոմսեր)
-
դեպոզիտար ստացականների տեղաբաշխում (ADR, GDR)
Կապիտալի շուկաների գծով ծառայությունների սակագները
Անդերրայթինգի գծով մատուցված ծառայությունների մատուցման հետ կապված Բանկի ծառայության վճարը բաղկացած է երկու մասից` սահմանված կանխավճարից և տեղաբաշխման պարգևավճարից: Սահմանված կանխավճարը հաշվարկվում է փաստացի ծախսված ժամանակի հիման վրա, իսկ տեղաբաշխման պարգևավճարը` տեղաբաշխման կամ թողարկման ծավալի հիման վրա և սահմանվում է որպես տոկոս թողարկված/տեղաբաշխված արժեթղթերի ծավալի նկատմամբ:
Թողարկողների կողմից արժեթղթերի տեղաբաշխման հետ կապված լրացուցիչ ծախսերը, վճարման պայմանները, եղանակները և ժամկետները բանակցվում և ամրագրվում են “Տեղաբաշխման ծառայությունների մատուցման պայմանագրով”: Ներդրողների կողմից առաջնային շուկայից տեղաբաշխվող արժեթղթերի ձեռք բերման գործընթացի, հարաբերությունների կարգավորման մանրամասն նկարագիրը, ինչպես նաև դրա հետ կապված ծախսերը մանրամասն կերպով ներկայացվում են արժեթղթերի հրապարակային առաջարկի “Ազդագրում”:
Թարմացված է առ 18.03.2013 թ., 10:57