HERE AND BEYOND
«Ուրախ դպրոց» մրցույթ    
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը հայտարարում է «Ուրախ դպրոց» մրցույթ (Մրցույթ) Բանկի` Facebook.com սոցիալական կայքում (Ֆեյսբուք) գրանցված պաշտոնական էջում: 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Բանկի պաշտոնական էջում տեղադրված մրցույթի մասին հայտարարության մեկնաբանությունների դաշտում ներկայացնել դպրոցական տարիներին Ձեր, Ձեր ուսուցիչների կամ դասընկերների կողմից արված հետաքրքիր և զվարճալի արտահայտություն (մեկնաբանություն):

 

Մեկնաբանությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.  

  • Մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա: 
  • Մրցույթի մասնակցությունն անվճար է:
  • Մեկ անձի կողմից ներկայացվող մեկնաբանությունների քանակի սահմանափակում չկա: 
  • Մրցույթին ներկայացվող մեկնաբանությունը պետք է պարունակի Մրցույթի մասնակցի, նրա ուսուցչի կամ դասընկերոջ կողմից արված արտահայտություն, մեջբերում և լինի դպրոցական թեմաների վերաբերյալ:    
  • Մրցույթին ներկայացվող մեկնաբանությունները չպետք է պարունակեն վիրավորական խոսքեր և արտահայտություններ կամ ունենան ոչ պատշաճ բովանդակություն: Նշված պայմանին չբավարարող մեկնաբանությունները կհեռացվեն, և դրանց հեղինակները Մրցույթին մասնակցել չեն կարողանա:  

 

Մրցույթի պայմանները

  • Մեկնաբանությունների դաշտում կատարվող բոլոր մեկնաբանությունները ֆիլտրվում են, ընդ որում` ստուգվում է մեկնաբանության համապատասխանությունը Մրցույթի պայմաններին: Մրցույթի պայմաններին չհամապատասխանող, ֆիլտրում չանցած, ինչպես նաև սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված մեկնաբանությունների հեղինակները Մրցույթին մասնակցել չեն կարողանա:  
  • Մրցույթի պայմաններին համապատասխանող, ֆիլտրումն անցած, ինչպես նաև սահմանված ժամկետների շրջանակներում ներկայացված մեկնաբանություններից 2-ը Մրցույթի արդյունքներով ընտրվելու են որպես հաղթող մեկնաբանություններ: Ընդ որում՝ հաղթող մեկնաբանություններից մեկը դառնալու է Ֆեյսբուքում իրական օգտատերերի կողմից առավելագույն թվով like հավաքած մեկնաբանությունը, իսկ մյուս հաղթող մեկնաբանությունն ընտրվելու է պատահականության սկզբունքով՝ https://www.random.org/ կայքի միջոցով: 
  • Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն ս.թ. սեպտեմբերի 4-ին (մինչև ժամը՝ 24:00-ը ներառյալ):
  • Մրցույթին մասնակցելու նպատակով մեկնաբանությունները կարող են ներկայացվել ս.թ. օգոստոսի 30-ից՝ (Մրցույթի մասին հայտարարության հրապարակման պահից սկսած) մինչև ս.թ. սեպտեմբեր 3-ը (ժամը՝ 24:00-ը) ներառյալ: Մրցույթին ներկայացված մեկնաբանությունների՝ like հավաքելու համար վերջնաժամկետը սահմանվում է մինչև ս.թ. սեպտեմբերի 3-ը (ժամը՝ 24:00-ը) ներառյալ:  
  • Մրցույթին մասնակցելու համար պարտադիր նախապայման է հանդիսանում մինչև Մրցույթի արդյունքների ամփոփումը Մրցույթի մասնակցի կողմից Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հավանելը («like»):
  • Մրցույթին մասնակցելու համար պարտադիր նախապայման է հանդիսանում նաև մեկնաբանությունը հրապարակելու պահի դրությամբ մասնակցի կողմից Մրցույթի հայտարարության մեկնաբանությունների դաշտում իր ընկերներից մեկին նշելը («tag»), ով նույնպես կարող է ներկայացնել մեկնաբանության իր տարբերակը: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից նշված օգտատերը, ով կներկայացնի Մրցույթի պայմաններին համապատասխանող մեկնաբանություն, նույնպես կստանա մրցանակ: 

 

Մրցանակներ

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մեկնաբանությունները ներկայացրած մասնակիցները կստանան նվեր՝ Amazon Kindle 6 eReader Black մոդելի էլեկտրոնային գրքերի ընթերցիչ:     

Թարմացված է առ 31.08.2018 թ., 10:17
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: