HERE AND BEYOND
ԱՊՀ երկրների լրագրողների և «Սոֆթլայն» ընկերության ներկայացուցիչների այցն Ամերիաբանկ
Մամուլի կենտրոն

Այսօր Ամերիաբանկում տեղի ունեցավ հանդիպում ԱՊՀ մի շարք երկրների (Բելոռուսիա, Կազախստան, Վրաստան, Ուզբեկստան) լրագրողների և «Սոֆթլայն» ընկերության ներկայացուցիչների միջև: Հանդիպման ժամանակ լրագրողներին ներկայացվեցին Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնի տեխնիկական հնարավորությունները: Լրագրողները ծանոթացան նաև Բանկի գործունեությանն ու պատմությանը, ունեցան շրջայց «Կամար» բիզնես կենտրոնում և Բանկի գլխամասային գրասենյակում:     

Հանդիպման ժամանակ ներկայացվեց նոր շենք տեղափոխվելու կապակցությամբ Ամերիաբանկում տվյալների մշակման նոր կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, որը կհամապատասխաներ անվտանգության և անխափանության ժամանակակից պահանջներին, թույլ կտար ապահովել բանկի բոլոր գործառնությունների իրականացումը և կունենար ընդլայնման հնարավորություն:

Հայտարարված մրցույթի արդյունքների հիման վրա ընտրվեց «Սոֆթլայն» ընկերությունը, որն ունի նմանատիպ օբյեկտների կառուցման համար անհրաժեշտ փորձը և բոլոր մասնագիտական կարողությունները: 

«Սոֆթլայն» ընկերությունը նախագծեց տվյալների մշակման կենտրոնի ինժեներական համակարգերը և իրականացրեց շինմոնտաժային բոլոր աշխատանքները: Առաջին փուլը՝ նախագծումը, կատարվեց ամենասեղմ ժամկետում, և բոլոր տեխնիկական լուծումները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո սկսվեց շինարարության փուլը, որն ավարտվեց 2017թ. դեկտեմբերին:

Նոր շենքում տեղադրված են տվյալների մշակման կենտրոնի համար անհրաժեշտ բոլոր ինժեներական համակարգերը, որոնք համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության եվրոպական ISO չափանիշներին և անվտանգության 3-րդ մակարդակի (Tier3) պահանջներին: 

«Մենք վաղուց ենք համագործակցում Ամերիաբանկի հետ, և մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում նման մեծ տեխնոլոգիական ծրագրի իրագործումը: Մեր նախկին համատեղ փորձի շնորհիվ Սոֆթլայնի ու Ամերիաբանկի մասնագետները ծրագիրն իրականացրին սահմանված ժամկետում և բարձր պրոֆեսիոնալ մակարդակով», – նշեց Հայաստանում «Սոֆթլայն» ընկերության վաճառքի գծով տնօրեն Կարինե Եղոյանը:  

Ամերիաբանկի համար կառուցվեց տվյալների մշակման՝ բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող կենտրոն, որը կապահովի բանկի բոլոր գործընթացների անխափան և արդյունավետ իրականացումը: 

«Մեր սպասումներն արդարացան՝ բանկի տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքը ոչ միայն լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին, այլև ունի համապատասխան ռեզերվ ու նախատեսված է երկարաժամկետ զարգացման և ընդլայնման համար: «Սոֆթյալն» ընկերության մասնագետները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալ հմտություններ և ապացուցել, որ կարող են իրականացնել բարդ տեխնիկական ծրագրեր», – նշեց Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանը:

 


«Սոֆթլայն» ընկերության մասին

«Սոֆթլայն» ընկերությունը մշակում է բիզնեսի թվայնացման տեխնոլոգիական լուծումներ: Ընկերությունը տրամադրում է առաջադեմ, հուսալի տեխնոլոգիաներ ու կիբերանվտանգության միջոցներ և աշխարհի ամենատարբեր երկրներում գործող մի շարք կազմակերպությունների վստահված գործընկերն է: Մասնավորապես, ընկերությունը գործունեություն է ծավալում Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, Լատինական Ամերիկայում ու Հարավ-Արևելյան Ասիայում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 50 երկրում: Համագործակցելով ՏՏ լուծումների գլոբալ մատակարարների հետ՝ Սոֆթլայնը կիրառում է լավագույն փորձը և շարունակաբար զարգացնում իր կարողությունները՝ աշխարհի 5 մայրցամաքներում մեծածավալ նախագծեր իրականացնելու համար: 2017թ. «Սոֆթլայն» ընկերությունների խմբի հասույթը կազմեց 1,19 մլրդ ԱՄՆ դոլար: 

 
Թարմացված է առ 28.08.2018 թ., 18:43
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: