HERE AND BEYOND
Հայտարարություն վարկերի մարման օրվա ծանուցումների վերաբերյալ
Մամուլի կենտրոն

Հարգելի հաճախորդ, 

 

Հայտնում ենք Ձեզ, որ սկսած 05.07.2018 թ-ից Ձեզ կծանուցենք Ձեր վարկ/եր/ի մարման օրվա/օրերի մասին՝ առնվազն դրա նախորդ օրը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դուք կարող եք ստանալ նշված տեղեկությունը Ձեզ համար նախընտրելի ստորև նշված հաղորդակցման եղանակներից մեկով` այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ և այդ մասին տեղեկացնելով Բանկին: 

Հնարավոր հաղորդակցման եղանակներն են.

  • sms հաղորդագրություն
  • էլեկտրոնային հաղորդագրություն՝ էլեկտրոնային փոստով կամ ինտերնետ-բանկ համակարգով: 

 

Մինչև Ձեր կողմից վերը նշված հաղորդակցման եղանակներից որևէ մեկի ընտրությունը, Բանկը վերը նշված տեղեկությունների ծանուցումները կշարունակի իրականացնել  սույն ծանուցման եղանակով: 

Մանրամասն տեղեկությունների համար  կարող եք զանգահարել +37410 56 11 11:

Թարմացված է առ 31.05.2018 թ., 8:10
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: