HERE AND BEYOND
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը շարունակում է համագործակցել Ամերիաբանկի հետ Հայաստանում ՓՄՁ վարկավորման ծավալներն ընդլայնելու նպատակով  
Մամուլի կենտրոն

22 մայիսի, 2018թ. Սևծովյան առևտրի և զարգացման բանկն ու Ամերիաբանկը կնքեցին 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, 5 տարի ժամկետով: Պայմանագրի նպատակն է Հայաստանում զարգացնել փոքր և միջին բիզնեսը, որը երկրի տնտեսության առանցքն է կազմում:  

ՓՄՁ հատվածին ուղղված աջակցությունը երկու բանկերի համար էլ միասնական նպատակ և առաջնահերթ խնդիր է հանդիսանում: Տրամադրվող վարկային միջոցները Ամերիաբանկին թույլ կտան Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկել պահանջվող երկարաժամկետ ֆինանսավորումը, որը կենսականորեն անհրաժեշտ է վերջիններիս աճն ու մրցունակությունն ապահովելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար: 

«Ամերիաբանկի համար մեծ պատիվ է շարունակել արժեքավոր համագործությունը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ: Կնքվող պայմանագիրն Ամերիաբանկին թույլ կտա ամրապնդել իր դիրքերը ՓՄՁ վարկավորման շուկայում և ավելի մեծ ներդրում ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում», - նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: 

«Սա Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Ամերիաբանկին ՓՄՁ ֆինանսավորման նպատակով տրամադրվող թվով երկրորդ վարկային գործիքն է: Մենք ուրախ ենք շարունակել համագործակցությունը շուկայի առաջատարի հետ և իրականացնել Հայաստանի համար մշակված մեր ռազմավարական ծրագրերը՝ հնարավորություն տալով բանկին զարգացնել երկրի տնտեսությունը և հատկապես ՓՄՁ ոլորտը», - նշել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի բանկային գործառնությունների գծով փոխնախագահ Իգոր Լեշուկովը: 
 



Սևծովյան առևտրի և զարգացման բանկը
 միջազգային ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա): Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղքում: Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունը` գլխավորապես մասնավոր և պետական հատվածի ֆինանսավորման (վարկեր, վարկային գծեր, բաժնեմասնակցության ձեռքբերում, երաշխավորության տրամադրում, առևտրի ֆինանսավորում) միջոցով: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3.45մլրդ եվրո: Բանկը «Ստանդարտ ընդ Փուրզ» վարկանշային կազմակերպության կողմից ստացել է երկարաժամկետ “A-” և «Մուդիզ» վարկանշային կազմակերպության կողմից՝ “A2”, վարկանիշը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.bstdb.org

Թարմացված է առ 22.05.2018 թ., 12:17
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: