HERE AND BEYOND
Հայտարարություն տոն օրերի աշխատանքային ժամերի վերաբերյալ
Մամուլի կենտրոն

Հարգելի՛ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին և մայիսի 1-ին գործելու են միայն «Ամերիաբանկ» ՓԲԸ «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Երիտասարդական» և «Քոչար» մասնաճյուղերը, իսկ կոնտակտային կենտրոնը գործելու է ապրիլի 28-ին՝ ժամը 10:00-16:00, ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-16:00:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը և այլ մասնաճյուղերը վերոնշյալ օրերին չեն գործելու:
Վճարային քարտերի հետ կապված հրատապ խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 շուրջօրյա հեռախոսահամարով:

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը հաճախորդների համար հասանելի կլինեն, սակայն վերը նշված օրերի ընթացքում իրականացված գործարքները կմշակվեն և դրանց ընթացք կտրվի հաջորդող աշխատանքային օրը՝ 02.05.2018թ-ին, բացառությամբ՝ ֆիզիկական անձ հաճախորդների ներբանկային փոխանցումների, մասնավորապես.

  • Համապատասխան ֆիզիկական անձ հաճախորդի Ամերիաբանկում գործող սեփական հաշիվների միջև փոխանցումներ և դրամով, և արտարժույթով` առավելագույնը 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի չափով:
  • Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից Ամերիաբանկի այլ հաճախորդների հաշիվներին փոխանցումներ ՀՀ դրամով` առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ գումարի չափով:
  • Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից արտարժույթի փոխանակում` առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի չափով:

Գործարքներն ավտոմատ կհաշվառվեն, եթե հաշվին /քարտին բավարար միջոցներ լինեն և պատշաճ լրացված լինեն գործարքի բոլոր վավերապայմանները, այդ թվում՝ ստացողի ամբողջական անվանումը և «Նպատակ» դաշտը:
Բանկի սպասարկման ամբողջական ցանցին, ներառյալ՝ Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին, կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:


Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝
Ամերիաբանկ

Թարմացված է առ 27.04.2018 թ., 11:37
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: