HERE AND BEYOND
Աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, անցկացնում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ, համաձայն Բանկի անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության հրահանգում սահմանված պայմանների /հրահանգը www.ameriabank.am կայքում/:   

Մրցույթի հայտերն ընդունվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ  ք.Երևան,  Վազգեն Սարգսյան 2 հասցեում, սկսած 2018թ. Ապրիլի 16-ից մինչև 2018թ. Մայիսի 16-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11.00-15.00:

Աուդիտորները մրցութային առաջարկությունները պետք է ներկայացնեն 2 /երկու/ փաթեթով`սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: 

Առաջին փաթեթում ներկայացվում են աուդիտորական ծառայության տեխնիկական, երկրորդում` ֆինանսական կողմերին վերաբերվող առաջարկությունները: 

Մրցութային առաջարկների գնահատման ֆինանսական չափանիշը աուդիտորական ծառայության արժեքն է ՀՀ դրամով /բոլոր կիրառելի հարկերը և այլ ծախսերը ներառյալ/, իսկ տեխնիկական չափանիշները հետևյալն են`

  • աուդիտորի ՀՀ-ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) և միջազգային ճանաչումը (հեղինակությունը),
  • աուդիտորի աշխատանքային փորձը, 
  • աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը, 
  • աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները,
  • աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, 
  • աուդիտի ընդգրկման բնագավառները:

 

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև իրենց ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը, օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին ֆինանսական հաշվետվությունը:

 

Աուդիտորական աշխատանքները պետք է ներառեն` 

  • ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը թեսթային հիմունքներով,
  • ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, բանկի ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը,
  • ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում,
  • աուդիտորական եզրակացության և աուդիտորական հաշվետվության (նամակ բանկի ղեկավարությանը) կազմում:

 

Ընդ որում, Աուդիտորների կողմից վերոնշյալ մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն հետևյալ ժամանակահատվածներից յուրաքանչյուրի համար առանձին. 

  • 2018 թվականի համար, 
  • 2018 և 2019 թվականների համար, 
  • 2018 – 2020 թվականների համար: 

 

Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` Բանկի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ինչպես նաև ընտրանքային կարգով Բանկի կողմից ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները:

Աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետը 40 օրացուցային օր է` հաշվված աուդիտը սկսելու օրվանից:

Բանկի ղեկավարությանն ուղղված նամակի ներկայացման ժամկետը 15 /տասնհինգ/ օրացուցային օր է` հաշվված աուդիտորական եզրակացության ներկայացման օրվանից:

Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված Աուդիտի ստանդարտներին, հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից հրատարակված Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև 2018թ. Հունիսի 1-ը: Բանկի Տնօրենների խորհուրդը պետք է գնահատի, ամփոփի աուդիտորական կազմակերպությունների առաջարկությունները, ինչպես նաև հաստատի աուդիտի իրականացման արժեքը և դրանք ներկայացնի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը: Բաժնետերերի ժողովի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշման ընդունման օրվանից մեկ ամսվա ընթացքում Բանկը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը կնքում են աուդիտի ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր:

Մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր միավորներ հավաքած աուդիտորական կազմակերպությունը:

Աուդիտի ընտրության չափանիշները, աուդիտի ընտրության բնագավառները և այլ մանրամասներ սահմանված են «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպությունների ընտրության հրահանգով, որին  կարող եք ծանոթանալ www.ameriabank.am կայքում կամ դրա պատճենը ստանալու համար դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ /ք.Երևան,  Վազգեն Սարգսյան 2/, հեռ. /010/ 561111:

Թարմացված է առ 10.04.2018 թ., 13:33
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: