HERE AND BEYOND
Թիմի կառուցման միջոցառումների իրականացման մրցույթ
Մամուլի կենտրոն

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն  թիմի կառուցման (team building) միջոցառումների կազմակերպման նպատակով, տվյալ ոլորտում մասնագիտացված կազմակերպություններին հրավիրում է մասնակցել ստորև ներկայացված միջոցառումների իրականացման մրցույթի.

  • Թիմի կառուցման ամառային, բացօթյա  միջոցառում (700-750 անձ), իրականացվելու է 2018 թ.-ի հունիս ամսին,
  • Ամանորյա կորպորատիվ միջոցառում (700-750 անձ), իրականացվելու է 2019 թ.-ի հունվար ամսին
  • Թիմի կառուցման (team building) միջոցառումներ (մինչև 100 անձ), իրականացվում է տարվա ընթացքում:


Մրցույթը իրականացվելու է 2 փուլով՝

  • 1-ին փուլ՝ գաղափարների ընտրության և ընկերությունների նախաորակավորման փուլ
  • 2-րդ փուլ՝ ընտրված մասնակիցների հետ նախագծի բյուջետավորում և իրականացում 

 

Հետաքրքրված մասնակիցները պետք է բավարարեն հետևյալ որակավորման չափանիշներին՝ 

  • առնվազն 1 (մեկ) տարվա փորձ համապատասխան ոլորտում (պահանջվում է ներկայացնել կատարած աշխատանքների/իրականացրած ծրագրերի մասին տեղեկանք) 
  • առնվազն 1 (մեկ) բարեհաջող իրականացված ծրագիր 200 (երկու հարյուր) և ավելի անձնակազմ ունեցող ընկերության համար՝ վերջին հինգ տարվա ընթացքում: 

 

Մրցույթին մասնակցելու նպատակով խնդրում ենք ներկայացնել՝

  • կազմակերպության պորտֆոլիոն՝ ներառյալ իրականացված նմանատիպ ծրագրերի մանրամասները:
  • Հետաքրքիր և ստեղծագործ գաղափարներ, յուրաքանչյուր և/կամ ցանկացած միջոցառման տեսակի համար ներառյալ՝ թիմի կառուցման ծրագրի հայեցակարգ (հնարավորության դեպքում՝ մեկից ավելի հայեցակարգեր)՝ մոտավոր ընդհանրացված նախահաշվով: 

 

Մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ կարող է կնքվել համագործակցության պայմանագիր:

Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով (Pdf ձևաչափով):

Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով, աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00-ը:


Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2018 թ. փետրվարի 25-ը
:


Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով՝ 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ք. Երևան 0015, Գր. Լուսավորիչ 9

Հեռ.՝ (374-10) 56-11-11

էլ. պոստ: tenders@ameriabank.am

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝

Գործընթացին առնչվող հարցերով՝ Հայկ Մեսրոպյան (Գնումների խմբի ղեկավար,)

Ծրագրին առնչվող հարցերով՝ Աննա Վարդանյանց (ՄՌԿ գլխավոր մասնագետ,)

Թարմացված է առ 08.02.2018 թ., 14:14
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: