HERE AND BEYOND
Ամերիաբանկ- gg համատեղ արշավ
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկը և gg-ն համատեղ մեկնարկում են արշավ, որի շրջանակներում gg հավելվածի օգտատերն առաջին անգամ իր վճարային քարտը հավելվածին ամրակցելիս կստանա gg ծառայության ավտոմեքենաներով անվճար երթևեկության միանգամյա օգտագործման մեկ պրոմո կոդ` մինչև 600 ՀՀ դրամի չափով: Առաջարկը վերաբերում է բոլոր բանկերի քարտապաններին:
Ընդ որում, Ամերիաբանկի քարտապանների համար գործում են հատուկ պայմաններ. gg հավելվածին իրենց վճարային քարտն առաջին անգամ ամրակցելիս Ամերիաբանկի հաճախորդները կստանան անվճար երթևեկության միանգամից երկու պրոմո կոդ, յուրաքանչյուրը` մինչև 600 ՀՀ դրամի չափով:
Արշավը գործելու է ս.թ. նոյեմբերի 9-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 8-ը ներառյալ: Տրամադրված պրոմո կոդերն ուժի մեջ կլինեն մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Ինչպե՞ս օգտագործել պրոմո կոդը:
Պրոմո կոդն օգտագործելու համար անհրաժեշտ է gg հավելվածում պատվերը հաստատելուց առաջ ընտրել «ՊՐՈՄՈ ԿՈԴ» դաշտը:

Արշավի մնացած պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել «Ջիջիտաքսի» ՓԲԸ-ին՝
https://www.facebook.com/ggTaxi/
Թարմացված է առ 09.11.2017 թ., 13:32
2016 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: