HERE AND BEYOND
Ամերիաբանկը ներկայացնում է վարկավորման հատուկ առաջարկներ` նախատեսված ՓՄՁ-ների և ֆիզիկական անձանց համար
Մամուլի կենտրոն

 

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Բանկի վարկավորման արշավները, որոնք գործելու են մինչև 2017թ. դեկտեմբերի 30-ը:


Վարկավորման հատուկ առաջարկ ՓՄՁ-երի համար

Ամերիաբանկը կարևորելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր բիզնես ունի իր առանձնահատկությունները և զարգացման իր պահանջները` հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման նոր առաջարկով:

Ամերիաբանկը ՓՄՁ-ներին տրամադրում է վարկ` հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները, մասնավորապես` յուրաքանչյուր վարկառու ստանում է վարկավորման անհատական պայմաններ` կախված բիզնեսի եկամտից, վարկ/գրավ հարաբերակցությունից և իր կողմից նշած վարկավորման անհրաժեշտ ժամկետից: Արշավի շրջանակներում համադրելով ներկայացված երեք ցուցանիշները` ՓՄՁ-ն կարող է վարկավորվել անգամ՝ ՀՀ դրամի դեպքում 10.5%-ով, ԱՄՆ դոլարի դեպքում 6.5%-ով, եվրոյի դեպքում՝ 5%-ով:  
 


Հիփոթեքային վարկեր

Ամերիաբանկը ֆիզիկական անձանց համար ևս հանդես է գալիս հատուկ առաջարկով: Բանկը մեկնարկել է անշարժ գույքի ձեռք բերման, վերանորոգման, կառուցապատման վարկավորման արշավ, որի շրջանակներում վարկավորումն իրականացվում է հիմք ընդունելով հաճախորդի վարկունակության ցուցանիշները և առաջարկվող գրավի առարկան։ 

Արշավի շրջանակներում համադրելով հաճախորդի վարկունակությունը և վարկի ապահովությունը` Ամերիաբանկը կառաջարկի վարկի տոկոսադրույք` ՀՀ դրամի դեպքում սկսած 10.0%-ից, ԱՄՆ դոլարի դեպքում սկսած 7.0%-ից եվրոյի դեպքում՝ սկսած 5.5%-ից:  

Հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել մինչև 20 տարի ժամկետով:

Նշենք, որ 2017թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը մի շարք կարևոր ցուցանիշնրով` ակտիվներ /667.3 մլդ ՀՀ դրամ, մասնաբաժինը շուկայում` 16%/, պարտավորություններ /598.8 մլրդ ՀՀ դրամ, մասնաբաժինը շուկայում` 17%/, պարտավորություններ հաճախորդների նկատմամբ /395.7 մլրդ ՀՀ դրամ, մասնաբաժինը շուկայում` 16 %/, վարկային ներդրումներ /422.6 մլրդ ՀՀ դրամ, մասնաբաժինը շուկայում`17% /: Զուտ շահույթի ցուցանիշով Բանկը զբաղեցնում է երկրորդ դիրքը շուկայում. նշենք, որ  ս.թ. 9 ամսվա արդյունքներով զուտ շահույթն աճել է 53.6%-ով և 30.09.17թ. դրությամբ կազմել 5.4 մլրդ ՀՀ դրամ:

 

 
Թարմացված է առ 24.10.2017 թ., 18:11
2016 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: