HERE AND BEYOND
«Միր» վճարային քարտերն արդեն սպասարկվում են Հայաստանում
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը հայտարարում է «Միր» ռուսաստանյան ազգային վճարային համակարգի քարտերի սպասարկման մեկնարկի մասին: Բանկի բոլոր բանկոմատները, ներառյալ մարզերում տեղակայվածները, արդեն սպասարկում են  «Միր» վճարային համակարգի քարտերը: 

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի («Միր» և «ԱրՔա») ինտեգրման գործընթացում Հայաստանից որպես փոխհաշվարկային բանկ հանդես է գալիս Ամերիաբանկը: 

Ամերիաբանկը նախաձեռնել է «Արքա» քարտերի թողարկման գործընթացը, որը հնարավորություն կընձեռի սպասարկվելու Ռուսաստանի Դաշնության անկանխիկ սպասարկման և կանխիկացման կետերում: Շուտով այդ քարտերը  Ամերիաբանկում հասանելի կլինեն  հաճախորդներին: 

Այժմ Ամերիաբանկի կողմից տարվում են ակտիվ աշխատանքներ բանկի  POS տերմինալների միջոցով «Միր» քարտերի սպասարկման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ:  Արդյունքում` մի շարք հյուրանոցներ, խոշոր առևտրային, ժամանցի և սպասարկման կետեր, որտեղ տեղադրված են Ամերիաբանկի POS տերմինալները, հնարավորություն կունենան սպասարկել «Միր» վճարային համակարգի քարտապաններին: 

Հայաստանի և Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի ինտեգրումը կնպաստի երկկողմանի զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև կդարձնի առավել ճկուն ու հարմարավետ գործարար և անձնական նպատակներով կատարվող քարտային գործարքները:

Թարմացված է առ 31.08.2017 թ., 15:54
2016 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: