Ֆինանսական անվտանգության խորհուրդներ

 

Հարգելի' հաճախորդ, 


Հոգալով Ձեր ֆինանսական անվտանգության մասին, խորհուրդ ենք տալիս Ձեր և Ձեր գործընկեր կազմակերպությունների, մատակարարների միջև գործնական հարաբերությունների ընթացքում ուշադիր լինել և հետևել անվտանգության կանոններին: 

 

Ֆինանսական անվտանգության խորհուրդներ

Գործընկեր կազմակերպության բանկային տվյալների (ներառյալ swift կոդի), գործունեության վայրի կամ այլ էական տվյալների փոփոխության վերաբերյալ  էլեկտրոնային փոստով, հեռախոսով կամ այլ եղանակով ծանուցում ստանալու դեպքում, անհրաժեշտ է  վերստուգել այդ տվյալներն այլընտրանքային կոմունիկացիոն եղանակով: 
 
Հիշե'ք, որ տվյալների վերստուգումը չպետք է իրականացվի այն եղանակով, ինչ եղանակով ստացել եք փոփոխության մասին տեղեկատվությունը: 
 
Խորհուրդ ենք տալիս տվյալների վերստուգումն իրականացնել.
 
  • Անձամբ` մատակարարի հետ ճշտելով:
  • Զանգահարելով գործընկեր կազմակերպությունում վստահելի այլընտրանքային հեռախոսահամարով:
  • Գրելով այլընտրանքային էլեկտրոնային փոստի հասցեով, որը համոզված եք` պատկանում է կազմակերպութունում աշխատող վստահելի որևէ անձի:
  • Կապ հաստատելով հասանելի այլ կոմունիկացիոն միջոցներով, օրինակ, ֆաքսով: 
Եթե վերստուգումից հետո, այնուամենայնիվ, ունեք կասկածներ, մի' իրականացրեք տվյալ կազմակերպությանն ուղղված փոխանցումը:
 
Այս հղումով Ձեզ ենք ներկայացնում աշխարհում տարածված այն կիբերհանցագործությունների տեսակներն ու նկարագրերը, որոնց միջոցով կեղծվում են կազմակերպությունների բանկային տվյալներն ու իրականացվում են զեղծարարություններ:

Քարտի անվտանգության կանոններ

  • Բանկում գրանցե՛ք հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե, որին ունենալու եք հասանելիություն արտերկրում:
  • Հիշե՛ք կամ գրանցե՛ք Բանկի կոնտակտային հեռախոսահամար/ներ/-ը: 
  • Համոզվե՛ք, որ  Ձեր քարտի SMS-ծանուցման ծառայությունն ակտիվ է:
  • Ակտիվացրե՛ք Հեռախոս-բանկ, Օնլայն/Մոբայլ-բանկ ծառայությունները:
  • Անհրաժեշտության դեպքում թողե՛ք Բանկում լիազորագիր Ձեր կողմից վստահված անձի անունով:
  • Երրորդ անձանց հասանելի մի՛ դարձրեք քարտի տվյալները, մասնավորապես՝ քարտի դիմերեսի 16 նիշը, քարտի վավերականության ժամկետը, դարձերեսին նշված CVV կոդը, քարտի PIN-կոդը:  
  • Ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) մի՛ մուտքագրեք PIN-կոդը:
  • Քարտի PIN-կոդը մի՛ պահեք դրամապանակում քարտի հետ միասին կամ հեռախոսում, այն պարզապես մտապահեք:
  • Եթե կորցրել եք Ձեր քարտը, տեղի է ունեցել զեղծարարություն, կամ գործարքների մասին կասկածելի SMS-ներ եք ստացել, ապա անմիջապես զանգահարե՛ք Բանկ +37410561111 հեռախոսահամարով և բլոկավորե՛ք քարտը կամ բջջային հեռախոսով հավաքեք *116# և հետևե՛ք հրահանգներին (այս ծառայությունը հասանելի է միայն ռոումինգն ակտիվացրած ՎիվաՍել-ՄՏՍ և Բիլայն բաժանորդների համար): 
  • Բանկոմատով կամ POS-տերմինալով գործարք կատարելիս PIN-կոդը հավաքե՛ք այնպես, որ այն տեսանելի չլինի այլ անձանց կամ չտեսագրվի տեսախցիկի կողմից: 
  • Բանկոմատով կամ POS-տերմինալով գործարք կատարելիս քարտը մուտքագրելուց առաջ ուշադիր զննե՛ք սարքը, ոչ մի դեպքում մի՛ օգտվեք այն բանկոմատներից, որոնց քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլն: 
  • Մի՛ թույլ տվեք այլ անձանց Ձեր քարտով գումար կանխիկացնել և մի՛ հայտնեք Ձեր PIN-կոդն այլ անձանց: 
  • Քարտն առանց վերահսկողության մի՛ թողեք, աշխատեք այն միշտ պահել աչքի առաջ կամ երրորդ անձանց համար անհասանելի վայրում: Քարտով վճարման դեպքում խնդրե՛ք մոտեցնել տերմինալը կամ ինքներդ մոտեցեք գանձապահին վճարելու համար:  
Թարմացված է առ 27.06.2018 թ., 18:15

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.