Նուբար Աֆեյան – գիտությունների դոկտոր, Խորհրդի անդամ

 
Ծնվել է 25.07.1962-ին Լիբանանում, Բեյրութ քաղաքում:
 

Ամերիաբանկի խորհրդի անդամ է 2010թ. հուլիսի 6-ից: Դոկտոր Աֆեյանը Flagship Pioneering ընկերության հիմնադիր է, ավագ ղեկավար գործընկեր և գլխավոր տնօրեն: Ընկերությունը ներդրումներ է կատարում նորաստեղծ ընկերություններում և վենչուրային նախաձեռնություններում, և ներկա պահին պորտֆելի արժեքը կազմում է ավելի քան 1.75 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են առողջապահությունը և կենսատեխնոլոգիաները: Ն. Աֆեյանը նաև ղեկավարում է ընկերության Flagship VentureLabs ստորաբաժանումը, որն զբաղվում է փոխակերպող ընկերությունների ստեղծմամբ և գործարկմամբ: 
 

Ն. Աֆեյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցում (MIT Sloan School of Management) ավագ դասախոս է. 2000 թ-ից ի վեր դասախոսություններ է կարդում տեխնոլոգիական ձեռներեցության, նորարարության և առաջնորդության թեմաներով: 1987թ. ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտությունների դոկտորի աստիճան կենսաքիմիական ճարտարագիտության ոլորտում, որից հետո հրապարակել է բազմաթիվ գիտական հոդվածներ: Բազում արտոնագրերի հեղինակ է: 
 

Վերջին երեք տասնամյակի ընթացքում դոկտոր Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող 35-ից ավել հաջողակ գիտական և տեխնոլոգիական հաստատությունների հիմնադրմանը և կայացմանը: Նա կենսաբանական սարքավորումների և գործիքների արտադրության ոլորտի առաջատար PerSeptive Biosystems-ի հիմնադիրն էր և գործադիր տնօրենը: Applera Corporation-ի կողմից PerSeptive-ի ձեռքբերումից հետո Ն. Աֆեյանը դարձավ Applera-ի գլխավոր փոխնախագահը և տնօրենը, նախաձեռնեց և վերահսկեց Celera Genomics ընկերութան ստեղծումը:
 

Ներկայում պ-ն Աֆեյանը հանդիսանում է մի շարք պետական և մասնավոր ընկերությունների խորհրդի անդամ: Դրանց շարքում են Codiak Biosciences, Evelo BioSciences, Kaleido BioSciences, Moderna Therapeutics, Axcella Health և Seres Therapeutics ընկերությունները: Արժանացել է համաշխարհային տնտեսական համաժողովի «Տեխնոլոգիաների պիոներ 2012» մրցանակին (Technology Pioneer 2012):
 

Ն. Աֆեյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի և Դիլիջանի միջազգային դպրոցի խորհրդի անդամ է: Նա ներգրավված է մի շարք բարեգործական նախաձեռնություններում, «100 կյանք» նախագծի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից է: 

Թարմացված է առ 15.11.2017 թ., 9:47

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.