«Ամերիա» ընկերությունների խումբ
Skip Navigation Links
Arm
Rus
Eng
HERE AND BEYOND
Skip Navigation Links
գլխավոր էջ
քարտեզ
ընդգրկի՛ր սիրված կայքերի ցանկում
Կորպորատիվ
հաճախորդներին
Ֆիզիկական անձ
հաճախորդներին
Ներդրումային
բանկ
switcher


Ուսումնական պրակտիկա Ամերիաբանկում

"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն հայտարարում է "Բաց Դռների" օր Հայաստանի հանրապետության տարածքում գործող բոլոր ԲՈՒՀ-երի ուսանողների համար: 

 
Ու՞մ հետ ենք համագործակցում
Մենք համագործակցում ենք այն բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, որոնք վստահ քայլերով առաջ են գնում` անընդհատ կատարելագործելով ուսման որակը, նպատակասլաց են և պատրաստում են տաղանդավոր մասնագետներ: Ողջունում ենք այն ուսանողներին, որոնք ձգտում են իրենց կյանքը դարձնել հետաքրքիր, հասնել մեծ բարձունքների և լուրջ արդյունքների:
 
Մենք արդեն համագործակցում ենք Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի և Հայ-ռուսական /Սլավոնական/ պետական համալսարանի հետ:  
 
Ի՞նչ առավելություններ ունի ծրագիրը
"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն իր "Երազանքների թիմ" գաղափարախոսությամբ ողջունում է հետաքրքրասեր, նպատակասլաց, նորարար, համարձակ, մասնագիտական աճի ձգտող և խնդիրներից ոչ ստանդարտ լուծումներ փնտրող ուսանողներին: 
 
"Բաց Դռների" օր ծրագրի շրջանակներում ԲՈՒՀ-երը լայն հնարավորություն են ստանում "գործուղել" իրենց լավագույն ուսանողներին "Ամերիաբանկ" ՓԲԸ՝ ճանաչելու բիզնես միջավայրը, ուսանելու, մասնագիտական ոլորտում ինքնադրսևորվելու և աճելու:
 
Ծրագրի շրջանակներում ուսանողները լայն հնարավորություն են ստանում պրակտիկայում կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները, աշխատել իրենց գործում լավագույն մասնագետների հետ, դառնալ նրանց թիմի անդամ: Մենք պատրաստ ենք տեսական գիտելիքներ և մեծ ներուժ ունեցող ուսանողներից "աճեցնել" մասնագետներ, փոխանցել նրանց տարիների ընթացքում ձեռք բերած մեր փորձն ու հմտությունները:   
 
Ուսումնական պրակտիկայի համար անհրաժեշտ է անցնել հետևյալ փուլերը
1-ին փուլ- "Պայմանագիր"
 
ԲՈԻՀ-ը և "Ամերիաբանկ" ՓԲԸ-ն կնքում են ուսումնական պրակտիկայի պայմանագիր համաձայն ուսումնական պլանի:
 
2-րդ փուլ"Դիմում-հայտ"
 Մեզ հետ համագործակցող ԲՈՒՀ-երի ուսանողները, ովքեր ցանկանում են ուսումնական պրակտիկա անցնել "Ամերիաբանկ" ՓԲԸ-ում, լրացնում են  դիմում-հայտի ձևը՝ կցելով նաև CV և մեկ էջանոց ուղեկցող նամակ, թե ինչու են ցանկանում պրակտիկան անցնել "Ամերիաբանկ" ՓԲԸ-ում և  ուղարկում internship@ameriabank.am էլ. հասցեին:   
 
3-րդ փուլ"Թեսթավորում"
Ուսումնական պրակտիկայի թեկնածուները հրավիրվում են ընդհանուր զարգացվածության թեսթի: Արդյունքները ամփոփելուց և վերլուծելուց հետո թեսթը հաջող հանձնած թեկնածուները անցնում են հաջորդ փուլ: 
 
4-րդ փուլ"Հարցազրույց"
Թեսթն անցած պրակտիկայի թեկնածուները մասնակցում են հարցազրույցի. որի ժամանակ իրականացվում է ընդհանուր ծանոթացում պրակտիկանտի հետ: Հարցազրույցի արդյունքում լավագույնները կսկսեն իրենց ոսումնական պրակտիկան համապատասխան ստորաբաժանումներում:
 
5–րդՓուլ"Պրակտիկա"
Պրակտիկայի ընթացքում ուսանողները միանում են առաջատար, նորամուծություններով հարուստ, միջազգային շուկայի զարգացումներին և պահանջներին հետևող, բարձր մասնագիտական որակավորում ունեցող միասնական թիմին: Պրակտիկանտը անմիջապես ներգրավվելով աշխատանքի մեջ՝ պատասխանատու է դառնում տարատեսակ աշխատանքների կատարման համար` պրակտրկորեն կիրառելով ԲՈՒՀ-ում ստացած հիմնարար գիտելիքները:
 
6-րդՓուլ – "Երաշխավորագիր-բնութագիր"
Պրակտիկայի ավարտին ուսանողները գնահատվում են իրենց անմիջական ղեկավարի կողմից մի քանի չափանիշներով` գիտելիքներ և հմտություններ; թիմին հարմարվելու ընդունակություն, գործարար էթիկա; նախաձեռնողականություն; ինքնուրույնություն և պատասխանատվության զգացում, որի հիման վրա Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի կողմից տրվում է երաշխավորագիր-բնութագիր:
 
Վերջինս համապարփակ տեղեկատվություն է պրակտիկանտի ինչպես անձը բնութագրող հատկանիշների, այնպես էլ գործնական ունակությունների մասին: Երաշխավորագիր-բնութագիրը լայն հնարավորություն է տալիս ուսանողին համարձակ քայլերով մուտք գործել աշխատաշուկա` վստահ լինելով իր գիտելիքների վրա և հստակ գնահատելով իր հնարավորությունները: Ավելին, գնահատման արդյունքում բարձր միավորներ հավաքած ուսանողներն ընդգրկվում են "Ամերիաբանկ" ՓԲԸ թափուր աշխատատեղերի համալրման պահուստային ցուցակներում և լայն հնարավորություններ են ստանում աշխատելու "Ամերիաբանկ" ՓԲԸ-ում:
 
Թարմացված է առ 13.09.2013 թ., 16:48

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

Վարկային հաշվիչ
Առևտրային վարկային հաշվիչ
Փոխարժեքներն այսօր
Կանխիկ Անկանխիկ
  Առք Վաճառք
USD 420 428
EUR 522 530
GBP 660 668
CHF 433 441
RUB 8.94 9.44
CAD 372 380
JPY 3.45 3.65
AUD 362.5 370.5
Թարմացված է առ 22.11.2014 թ., 13:49
Ոսկու փոխարժեքներն այսօր
Կանխիկ Անկանխիկ
  Առք Վաճառք
XAU 5 գ X 98090
XAU 10 գ X 183330
XAU 20 գ X 353820
XAU 1 ունցիա X 543590
XAU 50 գ X 863150
XAU 100 գ X 1698300
XAU 1000 գ X 16748000

Թարմացված է առ 22.11.2014 թ., 13:49
Օրացույց նոյեմբեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
          1 2  
3 4 5 6 7 8 9  
10 11 12 13 14 15 16  
17 18 19 20 21 22
23
 
24 25 26 27 28 29 30  
               
Հարգելի' այցելու,
Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:
"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Կառուցե՛ք կայքն ըստ Ձեր հայեցողության:
Հիփոթեքային վարկային հաշվիչ Բանկոմատներ և մասնաճյուղեր  
Փոխարժեքներ Ոսկու փոխարժեքներ  
Առևտրային վարկային հաշվիչ Օրացույց  
 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. բեռնե´ք Arial AMU տառատեսակը։ Կայքը խորհուրդ է տրվում դիտել այս տառատեսակով։

Գլխամասային գրասենյակ՝ Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.՝ (+37410) 56 11 11 Ֆաքս՝ (+37410) 51 31 33

+1 888 802 5352 ԱՄՆ-ում

 +44 80 00786252 Մեծ Բրիտանիայում; 8 800 100 5611 Ռուսաստանում

Էլ. հասցե՝ info@ameriabank.am

2014 © "Ameriabank" CJSC
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: