"Ամերիա" ընկերությունների խումբ
Skip Navigation Links
Arm
Rus
Eng
HERE AND BEYOND
Skip Navigation Links
գլխավոր էջ
քարտեզ
ընդգրկի՛ր սիրված կայքերի ցանկում
Կորպորատիվ
հաճախորդներին
Ֆիզիկական անձ
հաճախորդներին
Ներդրումային
բանկ
switcher

Հարցեր

  1. Ի՞նչ է Ամերիաբանկը:
  2. Ովքե՞ր են Ամերիաբանկի բաժնետերերը:
  3. Ովքե՞ր են Ամերիաբանկի ղեկավարները:
  4. Ի՞նչ է անհրաժեշտ բանկային հաշիվ բացելու համար:
  5. Ի՞նչ է անհրաժեշտ քարտային հաշիվ բացելու համար:
  6. Ինչպիսի՞ պլաստիկ քարտեր է տրամադրում Ամերիաբանկը:
  7. Ինչպե՞ս կարելի է ակտիվացնել վիրտուալ քարտը:
  8. Ի՞նչ է անհրաժեշտ անել քարտային գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրություններ ստանալու համար:
  9. Ու՞մ տեղեկացնել պլաստիկ քարտի կորստի կամ հափշտակության մասին:
  10. Ի՞նչ անել, եթե քարտն արգելափակվել է:
  11. Ի՞նչ անել պլաստիկ քարտի PIN ծածկագիրը կորցնելու կամ մոռանալու դեպքում:
  12. Ինչպե՞ս բեռնել «Բանկ-Հաճախորդ» հեռակառավարման համակարգը:
  13. Ի՞նչ վարկեր է Ամերիաբանկը տրամադրում իրավաբանական անձ հաճախորդներին:
  14. Ի՞նչ վարկեր է Ամերիաբանկը տրամադրում ֆիզիկական անձ հաճախորդներին:
  15. Ինչպիսի՞ ավանդատեսակներ է առաջարկում Ամերիաբանկը:
  16. Ի՞նչ է լիզինգը:
  17. Ի՞նչ է ֆակտորինգը:
  18. Ինչպե՞ս կատարել փոխանցումներ դեպի արտերկիր:


Պատասխաններ

  1. Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
  2. Ամերիաբանկի հիմնական բաժնետերն է "Ամերիա գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ» ընկերությունը, որին պատկանում է բանկի բաժնետոմսերի 99.9988997%-ը:
  3. Բանկը ղեկավարվում է Տնօրինության կողմից:
  4. Հաշիվ բացելու համար`
    • Ֆիզիկական անձիք պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ (ներառյալ սոցիալական քարտ ՀՀ ռեզիդենտ քաղաքացիների համար)
    • Ռեզիդենտ իրավաբանական անձիք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
      • կազմակերպության կանոնադրություն
      • պետական գրանցման վկայական
      • ՀՎՀՀ հաստատող փաստաթուղթ
      • հաշվով գործարք կատարելու իրավունք ունեցող ներկայացուցչի (ներկայացուցիչների)` տվյալ պաշտոնում նշանակման հրամանը (հրամանները) կամ որոշումը (որոշումները): Նշված փաստաթղթերը չեն պահանջվում այն դեպքում, երբ ներկայացուցչի պաշտոնը վավերացված է պետ. ռեգիստրի վկայականի ներդիրով կամ կազմակերպության կանոնադրությամբ:
      • հաշվով գործարք կատարելու իրավունք ունեցող ներկայացուցչի (ներկայացուցիչների) անձնագիր
      • կազմակերպության կնիքի արտատիպ
      • այլ լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում` 10% և ավել բաժնեմաս ունեցող բաժնետերերի անձնագրերի պատճենները ֆիզ. անձ լինելու դեպքում: Իրավաբանական անձ լինելու դեպքում` կանոնադրություն, պետ. ռեգիստրի գրանցման վկայական և այլն:
    • Անհատ ձեռներեցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
      • պետական գրանցման վկայական
      • անձը հաստատող փաստաթուղթ
      • սոցիալական քարտ
      • կնիքի արտատիպ (առկայության դեպքում)
    • Բանկ են ներկայացվում բոլոր փաստաթղթերի կրկնօրինակները:
  5. Քարտային հաշիվ բացելու համար հաճախորդը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ: Քարտը տրամադրվում է համապատասխան հայտի հիման վրա պայմանագիրը կնքելուց, տարեկան սպասարկման վճարը վճարելուց և քարտային հաշվին չնվազող մնացորդի գումարը մուտքագրելուց հետո երկու բանկային օրվա ընթացքում:
  6. Ամերիաբանկը տրամադրում է հետևյալ տեսակի քարտերը
    • ArCa
    • Cirrus Maestro
    • Visa Electron
    • Visa Classic
    • Visa Gold
    • Visa Business
    • Visa Platinum
    • MASTERCARD STANDARD
    • MASTERCARD GOLD
    • MASTERCARD BUSINESS
    • MASTERCARD PLATINUM
  7. Վիրտուալ քարտի գրանցումն իրականացվում է իրական քարտի տվյալների հիման վրա: Վիրտուալ քարտը հնարավորություն է տալիս առցանց վճարումներ, գնումներ և բանկային կամ այլ գործառնություններ իրականացնել: Վիրտուալ քարտի գրանցումը կատարվում է ԱՌՔԱ ընկերության կայքի միջոցով:
  8. Քարտային գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրություններ ստանալու համար անհրաժեշտ է պարզապես այցելել բանկ և լրացնել համապատասխան հայտը կամ նախապես համապատասխան նշում կատարել հայտում քարտային պայմանագրի կնքման պահին:
  9. Հափշտակված կամ կորցրած քարտի արգելափակման նպատակով խնդրում ենք անմիջապես զանգահարել Ամերիաբանկ (+37410 56 11 11) կամ ԱՌՔԱ պրոցեսինգային կենտրոն (+37410 44 03 80):
  10. Քարտն արգելափակումից հանելու նպատակով անհրաժեշտ է այցելել բանկ:
  11. Եթե կորցրել կամ մոռացել եք ձեր պլաստիկ քարտի PIN ծածկագիրը, անհրաժեշտ է վերաթողարկել քարտը, քանի որ ծածկագիրը հայտնի է միայն ձեզ:
  12. «Բանկ-Հաճախորդ» հեռակառավարման համակարգի տեղադրման նպատակով անհրաժեշտ է կապվել ձեր հաճախորդի մենեջերի հետ` համապատասխան պայմանագիր կնքելու համար: Պայմանագրի կնքումից հետո համակարգը կտեղադրվի ձեր համակարգչում: Համակարգի սկզբնական տեղադրումը կատարվում է անվճար: Երևան քաղաքում գործող հաճախորդների համար բանկն իրականացնում է անվճար ուսուցում` 3 ժամ տևողությամբ: Հաճախորդի պահանջով Բանկը կարող է իրականացնել հավելյալ վճարովի ուսուցում: «Բանկ-Հաճախորդ» համակարգի ամսական սպասարկման վճարն է 6,500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
  13. Ամերիաբանկը տրամադրում է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատիրության բիզնես վարկավորման ծառայություններ:
  14. Ամերիաբանկը ֆիզիկական անձանց տրամադրում է վարկեր և վարկային քարտեր:
  15. Ամերիաբանկն առաջարկում է հետևյալ 9 ժամկետային ավանդատեսակները.
  16. Լիզինգը ներդրումային գործունեության տեսակ է, որի դեպքում բանկը ստանձնում է հաճախորդի (լիզինգառու) կողմից նշված ընկերությունից գույքը գնելու պարտավորությունը և ձեռք բերված գույքն օգտագործման համար տրամադրում է հաճախորդին` համաձայն լիզինգի պայմանագրի պայմանների` հետագայում լիզինգառուի կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պայմանով:
  17. Ֆակտորինգը ծառայությունների ամբողջական փաթեթ է, որը բանկն առաջարկում է իրենց գնորդների հետ հետաձգված վճարման պայմանով աշխատող կազմակերպություններին: Նշված ծառայությունները ներառում են հետևյալը. ներմուծման ֆինանսավորում, վարկային ռիսկից ապահովագրում, դեբիտորական պարտքի հաշվարկ, դեբիտորների հետ աշխատանք` սահմանված ժամանակացույցի համաձայն վճարումների իրականացումն ապահովելու նպատակով:
  18. Եթե ցանկանում եք արտասահմանում գտնվող ձեր հարազատներին և ընկերներին գումար փոխանցել, կարող եք օգտվել արագ դրամական փոխանցման համակարգերից (MoneyGram, InterExpress, Быстрая Почта)` առանց բանկում հաշիվ բացելու: Փոխանցումը կատարվում է մի քանի րոպեի ընթացքում: Կարող եք նաև հաշիվ բացել և փոխանցում կատարել աշխարհի ցանկացած երկիր:
Թարմացված է առ 04.12.2012 թ., 18:27

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

Վարկային հաշվիչ
Առևտրային վարկային հաշվիչ
Ավանդների հաշվիչ
Փոխարժեքներն այսօր
Կանխիկ Անկանխիկ
  Առք Վաճառք
USD 415.75 418.25
EUR 535 543
GBP 625.5 635.5
CHF 428 438
RUB 12.94 13.29
CAD 396 406
JPY 3.88 4.28
AUD 398 403
Թարմացված է առ 24.05.2013 թ., 19:57
Ոսկու փոխարժեքներն այսօր
Կանխիկ Անկանխիկ
  Առք Վաճառք
XAU 10 գ X 203770
XAU 20 գ X 395020
XAU 1 ունցիա X 607840
XAU 50 գ X 966700
XAU 100 գ X 1906800
XAU 1000 գ X 18839000

Թարմացված է առ 24.05.2013 թ., 19:57
Օրացույց մայիս
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
    1 2 3 4 5  
6 7 8 9 10 11 12  
13 14 15 16 17 18 19  
20 21 22 23 24 25 26  
27 28 29 30 31      
               
Հարգելի' այցելու,
Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:
"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Կառուցե՛ք կայքն ըստ Ձեր հայեցողության:
Հիփոթեքային վարկային հաշվիչ Ավանդների հաշվիչ  
Փոխարժեքներ Ոսկու փոխարժեքներ  
Առևտրային վարկային հաշվիչ Օրացույց Բանկոմատներ և մասնաճյուղեր
 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. բեռնե´ք Arial AMU տառատեսակը։ Կայքը խորհուրդ է տրվում դիտել այս տառատեսակով։

Գլխամասային գրասենյակ՝ Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.՝ (+37410) 56 11 11 Ֆաքս՝ (+37410) 51 31 33

Անվճար Հեռ.`: +1 855 263 7421;  Ֆաքս՝ +1 818 649 8214  ԱՄՆ-ում;

 44 808 280 0761 Մեծ Բրիտանիայում; 8 800 100 5611 Ռուսաստանում

Էլ. հասցե՝ info@ameriabank.am

2013 © "Ameriabank" CJSC
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: