ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Վարկային սահմանաչափ՝ անշարժ գույքի գրավադրմամբ

Ի՞նչ է անշարժ գույքի գրավադրմամբ վարկային սահմանաչափը

Անշարժ գույքի գրավադրմամբ վարկային սահմանաչափը անշարժ գույքի լիկվիդային արժեքի և վարկունակության ցուցանիշների հիման վրա հաստատված սահմանաչափ է, որի ներքո կարող եք ստանալ վարկ, վարկային գիծ և օվերդրաֆտ` առանց հետագա լրացուցիչ ուսումնասիրության:

 

3 պատճառ՝ ինչո՞ւ ընտրել այս վարկատեսակը

  • ՊԱՏՃԱՌ #1 - արագ

Եթե Դուք համոզված չեք, թե այս պահին որքան գումար է անհրաժեշտ Ձեզ, ապա կարիք չկա անհագստանալ յուրաքանչյուր նոր վարկի ստացման համար նոր վարկային գործընթաց անցնելու մասին:

Ունենալով նախապես հաստատված վարկային սահմանաչափ` Դուք հնարավորություն ունեք սեղմ ժամկետում ստանալ Ձեզ անհրաժեշտ գումարը` ցանկացած պահի Բանկ դիմելով:

  • ՊԱՏՃԱՌ #2 - շահավետ

Նոտարական և կադաստրի վճարները կատարեք միայն մեկ անգամ` սահմանաչափը հաստատելիս, այնուհետև կարող եք օգտագործել Ձեր սահմանաչափը ցանկացած պահի` առանց լրացուցիչ վճարների:

  •  ՊԱՏՃԱՌ #3 – հարմարավետ

Եթե չունեք ժամանակ կամ հնարավորություն տվյալ պահին ներկայացնել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ապա այս վարկատեսակը տալիս է այդ հնարավորությունը:

Սահմանաչափը կարող է տրամադրվել առանց վարկունակության գնահատման` գրավադրվող գույքի լիկվիդային արժեքի մինչև 30%-չափով, իսկ վարկունակությունը գնահատելու դեպում՝ մինչև 60%-ի չափով:

  

Ընտրեք՝ Ձեզ առավել հարմար պայմանները.

  • Վարկունակություն գնահատելու դեպքում վարկային առավելագույն սահմանաչափը 50,000,000  ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ, վարկային սահմանաչափ/գրավ առավելագույն հարաբերակցությունը՝
    • Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի համար` գույքի լիկվիդային արժեքի 60%,
    • Բանկի համար ընդունելի ՀՀ այլ տարածքներում գտնվող անշարժ գույքի համար` գույքի լիկվիդային արժեքի 50%
  • Վարկունակություն չգնահատելու դեպքում վարկային առավելագույն սահմանաչափը 20,000,000  ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ, վարկային սահմանաչափ/գրավ առավելագույն հարաբերակցությունը՝
    • Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի համար` գույքի լիկվիդային արժեքի 30%:
    • Բանկի համար ընդունելի ՀՀ այլ տարածքներում գտնվող անշարժ գույքի համար` գույքի լիկվիդային արժեքի 20%:

 Կառուցե'ք Ձեր դրական վարկային պատմությունը հենց հիմա


Մանրամասների համար այցելել հետևյալ հղմամբ



Թարմացված է առ 13.09.2017 թ., 16:10

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.