Ավանդ «Կառուցվածքային»
Շարժվող մարմնի զանգվածը մեծ է հանգստի վիճակում գտնվող զանգվածից և մեծանում է արագության աճին զուգընթաց:
Ա. Էյնշտեյն /հարաբերականության հատուկ տեսություն/
Շարժման մեջ գտնվող փողերը թանկ են "հանգստի վիճակում" գտնվող փողերից, որոնց արժեքը մեծանում է միջազգային շուկաներում դրանց ակտիվության մեծացմանը զուգընթաց:
Ամերիաբանկ /եկամտաբերության տեսություն/
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՎԱՆԴ
Գումարներ վաստակելու առաջադեմ, բացառապես նոր առաջարկ Ամերիաբանկի կողմից:
Առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն է ընձեռվում դուրս գալ միջազգային շուկաներ և գումարներ վաստակել նավթի, ոսկու, Դոու-Ջոնսի ինդեքսի և այլ ակտիվների գների փոփոխությունից, առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի և դեռ ավելին` ստանալ ներդրված ավանդի դիմաց ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, շուկայի ցանկացած փոփոխության դեպքում:
Ներդրե'ք “Կառուցվածքային” ավանդ Ամերիաբանկում և ստացե'ք.
-
հասանելիություն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ շուկաներին,
-
ԱՌԱՎԵԼ շատ վաստակելու հնարավորություն,
-
ֆիզիկական անձանց ավանդների 100 %-ով ապահովագրում:
"Կառուցվածքային" ավանդները ներդրողներին թույլ են տալիս օգտվել ավանդական բանկային ծառայությունների հուսալիությունից և ներդրումային բանկային ծառայությունների բարձր եկամուտներից:
"Կառուցվածքային" ավանդներով ձևավորված եկամուտը բաղկացած է երկու մասից` հիմնական եկամտից, որն իրենից ներկայացնում է տոկոսադրույքով եկամուտ և հավելյալ եկամտից, որը կախված է նախապես պայմանավորված ակտիվի գնի փոփոխության հետ:
Հիմնական եկամուտը ներդրողին վճարվում է ամեն դեպքում` անկախ ակտիվի գնի փոփոխությունից: Այս առումով հիմնական եկամուտը հիշեցնում է սովորական ավանդով ապահովված եկամուտ:
Բանկն առաջարկում է երկու տիպի Կառուցվածքային ավանդ.
-
աճի
-
նվազման
Աճի ավանդի դեպքում հավելյալ եկամուտը վճարվում է , եթե ակտիվի եկամտաբերությունը գերազանցում է հիմնական եկամտաբերությանը:
Նվազման ավանդի դեպքում հավելյալ եկամուտը վճարվում է, եթե ակտիվի եկամտաբերությունը բացասական է: Այս պայմանների բավարարման դեպքում ներդրողը ստանում է ինչպես հիմնական եկամուտը, այնպես էլ հավելյալը:
Որպես ակտիվներ դիտարկվում են միջազգային շուկայում լայն տարածում ունեցող այնպիսի գործիքներ, ինչպիսիք են` ոսկին, արժեթղթերի ինդեքսները, նավթը և այլն: Եթե ներդրողը կարծում է, որ այս ակտիվներից որևիցե մեկի գինը մոտակա ժամանակներում աճելու կամ նվազելու է, ապա Ամերիաբանկի կառուցվածքային ավանդը թույլ է տալիս նրան գումարներ աշխատել իր սպասումների վրա, միևնույն ժամանակ, չանհանգստանալով հնարավոր կորուստների համար: Ավելին, այս ավանդատեսակը թույլ է տալիս աշխատել գումար նույնիսկ ակտիվի գնի անսպասելի փոփոխությունների ժամանակ, որը հավասար կլինի կառուցվածքային ավանդի հիմնական եկամտին: Այս ավանդը ներդրողին թույլ է տալիս իրականացնել ներդրումներ նշված ակտիվների մեջ` խուսափելով դրանց հետ կապված շուկայական ռիսկերից:
Ներդրողի հավելյալ եկամուտը կազմում է ակտիվի գների նախանշված փոփոխության հաշվին ձևավորված եկամտի որոշակի մասը: Այն որոշվում է ներդրման պահին մասնակցության գործակցի սահմանման միջոցով: Մասնակցության գործակիցը սահմանում է Բանկը` օրական կտրվածքով` ամեն տեսակի ավանդի, ակտիվի և ժամկետայնության համար: Այս գործակցի սահմանումը թույլ է տալիս բանկին կառավարել իր ռիսկերը` կապված կառուցվածքային ավանդի ներգրավման հետ:
Առանձին դեպքերում 75 000 ԱՄՆ դոլարից բարձր ավանդի դեպքում, որպես ակտիվ կարող են դիտարկվել նաև հետևյալ գործիքները` Արծաթ, Պլատին, S&P500 ինդեքս, PTC ինդեքս, Մետաղների ինդեքս, Ցորեն: Այս դեպքում մասնակցության գործակիցը որոշվում է պայմանագրային հիմունքներով:
Դիտարկենք հետևյալ օրինակը.
Ակտիվով ձևավորված եկամտաբերությունը
Քանի որ այս եկամտաբերությունը մեծ է հիմնական եկամտի տոկոսադրույքից, ապա ներդրողին, բացի հիմնական եկամտից, վճարվելու է նաև հավելյալ եկամուտը, որը որոշվում է հետևյալ կերպ.
Ներդրողի ընդհանուր եկամուտը հավասար է հիմնական և հավելյալ եկամուտների գումարին:
Այսպիսով` կառուցվածքային ավանդով ձևավորված վերջնական եկամտաբերությունը կազմում է 23.84%:
Ուշադրությու'ն: “Կառուցվածքային” ավանդի ներդրման նվազագույն գումարն է 40,000 ԱՄՆ դոլար