ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Վարկ վերցնելիս եղեք տեղեկացված

Հարգելի' գործընկերներ,

Ամերիաբանկը հոգում է այն մասին, որ Դուք լինեք տեղեկացված Ձեր իրավունքների, պարտավորությունների, վարկավորման պայմանների և այն ամենի մասին, ինչ վերաբերում է հաճախորդ-Բանկ հարաբերություններին:



Մենք Ձեզ տեղեկացնում ենք .

Տոկոսադրույքների հաշվարկման կարգը.

Ուշադրությու'ն. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն. ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ 365 ՕՐ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ:
Օրինակ

Վարկի մնացորդ` 1.000.000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք`15 %
Օրական տոկոսագումարի հաշվարկ` 1.000.000*15%/365=410.96

Տոկոսադրույքի փոփոխման կարգը.

ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՓՈՓՈԽԵԼ ՏՈԿՈՍԻ ՉԱՓԸ` ԿԱԽՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ, ԲԱՆԿԻ ՆԵՐԳՐԱՎԱԾ և/ԿԱՄ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻՑ, և/ԿԱՄ ԵԹԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ: ԸՆԴ ՈՐՈՒՄ` ԲԱՆԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՆԱԽՕՐՈՔ`ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ /ԱՌՆՎԱԶՆ 7 ՕՐ ԱՌԱՋ/ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ ԾԱՆՈՒՑԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ, ԻՆՉԸ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԵՋ ՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՈԿՈՍԻ ՀԵՏ, ԱՊԱ ՆԱ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ` ԿԱՏԱՐԵԼՈՎ ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՏՎՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ:

Հաճախորդի վարկի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`

  •  Բանկի և հաճախորդի միջև ձևավորված հարաբերությունների պատմությունը
  •  Գործարար համբավը
  •  և այլն


Վարկի մերժման գործոնները`

  •  Վարկառուի կողմից ներկայացված տվյալները /փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը/ անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
  •  Վարկառուի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար
  •  Վարկառուն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ /այդ թվում` երրորդ անձանց հանդեպ/
  •  և այլն

Վարկի վաղաժամկետ մարում՝ 

Սպառողական վարկի, տրանսպորտային միջոցի ձեռքբերման վարկի, վարկային գծի և օվերդրաֆտի դեպքում հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)` անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:


Գրավի բռնագանձում.

Ուշադրությու'ն. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:


Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

Ուշադրությու'ն. ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՁԵՐ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

Ֆիզիկական անձանց համար վարկերի տեղեկատվական ամփոփագիր

Տեղեկատվական ամփոփագիր Մանրածախ բիզնես վարկերի համար

 


Թարմացված է առ 07.09.2016 թ., 11:49

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.