ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

VISA ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պարբերաբար ստանո՞ւմ եք փոխանցումներ այլ երկներում ապրող Ձեր մտերիմներից:
Այս ծառայության շնորհիվ Դուք կստանաք դրանք արագ և առանց քաշքշուկների:

  •  Պարզ` գումարի փոխանցում անմիջապես քարտի վրա
  •  Արագ` փոխանցում և ստացում մի քանի րոպեների ընթացքում
  •  Հարմարավետ` գումարի ստացում անկախ Ձեր գտնվելու վայրից, ոչ աշխատանքային օրերից ու ժամերից1 և մուտքագրման մասին SMS հաղորդագրությամբ տեղեկացում2

Ձեր հարազատներն ու մտերիմներն այժմ արդեն կարող են աջակցել Ձեզ անհրաժեշտ պահին:
Ընդամենը պետք է որևէ վճարման միջոցով (բանկոմատ, վճարային տերմինալ, ինտերնետ-բանկ կամ այլն) մուտքագրել Ամերիաբանկի Ձեր Visa քարտի համարը և հետևել հրահանգներին:

Ինչպե՞ս փոխանցել գումարը
Պարզապես տեղեկացրեք ՌԴ-ում, Ուկրաինայում, Վրաստանում, Բելոռուսում կամ Ղազախստանում գտնվող Ձեր մտերիմներին, որ արդեն հնարավոր է իրականացնել փոխանցումներ Visa քարտի վրա: Նրանց անհրաժեշտ է իմանալ միայն Ձեր Visa քարտի համարը: Այլ տվյալներ (քարտի գործողության ժամկետ, CVV2 կամ այլ) անհրաժեշտ չեն:
Գումարը հնարավոր է փոխանցել որևէ բանկի3 Visa քարտից Ձեր քարտին` մուտքագրելով ստացողի քարտի համարը հետևյալ միջոցներում, և կատարել փոխանցումը` հետևելով հրահանգներին.

  •  Բանկոմատներ
  •  Վճարային տերմինալներ (նկար բոլորի դիմաց)
  •  Բջջային հեռախոսներ
  •  Բանկերի բաց պորտալներ
  •  Ինտերնետ-բանկ
  •  Բանկերի գրասենյակներ

Ինչպե՞ս ստանալ գումարը
Փոխանցման հաստատումից մի քանի րոպե4 անց կստանաք գումարի մուտքագրման մասին SMS հաղորդագրություն5 կամ ցանկացած բանկոմատի միջոցով կարող եք կատարել Մնացորդի հարցում և ճշտել փոխանցման հաշվեգրումը Ձեր քարտային հաշվին: Գումարի մուտքագրումը հնարավոր է ճշտել նաև Online Ameriabank համակարգի կամ Ամերիաբանկ զանգահարելու միջոցով: Օգտագործե'ք Ձեր գումարը Ձեր իսկ հայեցողությամբ` կանխիկացնելով բանկոմատից կամ կատարելով անկանխիկ վճարումներ:

Հայաստանում և այլ երկրներում անմիջապես Ձեր Visa քարտի վրա դրամական փոխանցումներ ստանալու լավագույն միջոց

ԱՎԵԼԻՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

 

  1. Մեկ փոխանցման գումարը չպետք է գերազանցի 2,500 ԱՄՆ դոլարը կամ համարժեք այլ արժույթը:
  2. SMS ծառայությունն ակտիվացնելու համար դիմեք Ամերիաբանկի ցանկացածմասնաճյուղ կամ Գլխամասային գրասենյակ:
  3. Visa Գործընկեր բանկեր;

  4. Փոխանցումը կարող է իրականացվել մինչև 30 րոպեի ընթացքում` կախված փոխանցողի և ստացողի բանկերից և տեխնիկական պայմաններից:
  5. SMS ծառայությունն ակտիվացնելու համար դիմեք Ամերիաբանկի ցանկացածմասնաճյուղ կամ Գլխամասային գրասենյակ:

Թարմացված է առ 14.02.2013 թ., 9:45

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.