ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Ավտովարկեր


Եթե Դուք որոշել եք ավտոմեքենա ունենալ կամ եղածը փոխարինել նորով, ապա մենք առաջարկում ենք օգտվել Ամերիաբանկի տրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակային վարկերից: Վարկը տրամադրվում է ՀՀ և ԼՂՀ տարածքում բնակվող քաղաքացիներին:


 

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն համագործակցում է «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ», «ՄԵԳԱՄՈԹՈՐՍ», «ՌԻՉ ՄՈԹՈՐՍ», «ԹOՓ ՄՈՏՈՐՍ», «ՌՈՅԱԼ ՄՈԹՈՐՍ», «ՖՈՐԱ», «ԳԱԼՈՊԵՐ», «ՎԵԿԱՐ», «ՄԵԳՆԱ», «ՄՈՒՐԱՆ», «ԿԱՐԿՈՄԱՎՏՈ», «ԿԻԱ ՄՈԹՈՐՍ ԱՐՄԵՆԻԱ», «ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» և «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ընկերությունների հետ:
 

Տրանսպորտային միջոցների ձեռքբերման վարկերի ապահովությունը /գրավի տեսակը/

Տրանսպորտային միջոցների ձեռքբերման վարկերի դեպքում գրավ է հանդիսանում ձեռք բերվող տրանսպորտային միջոցը, իսկ երկրորդային շուկայից ձեռք բերվող տրանսպորտային միջոցի դեպքում լրացուցիչ գրավ կարող է հանդիսանալ նաև Բանկի համար ընդունելի անշարժ գույք կամ այլ տրանսպորտային միջոց: 

Տրանսպորտային միջոցների ձեռքբերման վարկերի արժույթը

Տրանսպորտային միջոցների ձեռքբերման վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով, անկանխիկ եղանակով` Վարկի գումարը Վարկառուի համար Բանկում բացված հաշվին մուտքագրելու միջոցով: Տրանսպորտային միջոցների վարկերի ձևակերպումը կատարվում է Բանկում:
 

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը Բանկը վարկի նախնական հաստատման մասին որշումը կայացնում է վարկի հայտը ստանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Հաստատելու վերաբերյալ որոշումը կայացնում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 8 (ութ) աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ)  աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովման պայմանագրերի կնքված լինելու դեպքում: 
Վարկը վարկառուին տրամադրվում է գրավի պայմանագրերի` Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև վարկի տրամադրման այլ պայմանները վարկառուի կողմից կատարվելուց 1 (մեկ)  աշխատանքային օր հետո: 

Բանկի կողմից վարկի վերաբերյալ որոշման կայացումից հետո, եթե հաճախորդը. 

  • հայտնում է վարկ ստանալու մասին իր դրական որոշման վերաբերյալ վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացույցային օրվա ընթացքում, ապա սկսվում է վարկի ձևակերպման և տրամադրման փուլը:
  • հայտնում է վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացույցային օրը լրանալուց հետո, վարկի վերաբերյալ Բանկի որոշումը ենթակա է վերահաստատման: 

Ուշադրություն. բանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ:

 


Թարմացված է առ 16.05.2017 թ., 18:01

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.